Խորխե Արչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորխե Արչե
Ծնվել էապրիլի 6, 1905(1905-04-06)[1]
ԾննդավայրՍանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
Վախճանվել է1956[2][3]
Մահվան վայրԿադիս
ՔաղաքացիությունFlag of Cuba.svg Կուբա
Մասնագիտություննկարիչ

Խորխե Արչե (իսպ.՝ Jorge Arche, ապրիլի 6, 1905(1905-04-06)[1], Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն - 1956[2][3], Կադիս), կուբացի նկարիչ, 1930-ական թվականների «La vanguardia» սերնդի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորխե Արչեն ստացել է պաշտոնական գեղարվեստական կրթություն Հավանայի երկու արվեստի ակադեմիաներում (այդ թվում՝ Աան Ալեխանդրո ակադեմիայում, որտեղ սովորել են կուբացի բազմաթիվ խոշոր նկարիչներ, բայց չի ավարտել այն[4]), սակայն նրա հայացքները հիմնականում ձևավորվել են նկարիչներ Վիկտոր Մանուել Գարսիայի և Արիստիդես Ֆերնանդեսի ազդեցության ներքո։ 1935 և 1938 թվականներին Արչեն ստացել է մրցանակներ Հավանայի Գեղանկարչության և քանդակագործության առաջին երկու սալոններում։ 1937 թվականին ստեղծել է որմնանկար Սանտա Կլարայի ուսուցիչների քոլեջում։ Նույն թվականին կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Հավանայի լիցեյում։

Արչեն ճանաչման է արժանացել արդեն 1930-ական թվականներին՝ իր դիմանկարների շնորհիվ, որոնք ստեղծվել են վառ գույներով, դասական գեղանկարչության ակնհայտ ազդեցության ներքո։ Նա համարվում է իր սերնդի կուբացի առաջատար դիմանկարիչը։ 1940-ական թվականներին նա ծանոթացել է իտալական և նիդեռլանդական Վերածննդի գեղանկարչությանը, ինչը հանգեցրել է նրան ստեղծագործությունների մոտեցմանը դասական գեղանկարչությանը, և նա հաճախ իր ստեղծագործությունների հերոսներին ներկայացրել է կատարյալ բնապատկերում (որը խորհրդանշում է իրականությունից հեռանալը)։

1977 թվականին Կուբայում թողարկվել է նկարչին նվիրված փոստային նամականիշ[5]։

Խորխե Արչեին է նվիրված կանադացի բանաստեղծ Դեյվիդ Ուիլյամ Մակֆադենի «The Death of Greg Curnoe» բանաստեղծության մի մասը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 Frick Art Reference Library Photoarchive — 1920.
  4. «Jorge Arche»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-04-ին։ Վերցված է 2009-12-13 
  5. Pintores Cubanos; Jorge Arche Silva
  6. David McFadden, The Death of Greg Curnoe

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nathalie Bondil (ed. by) Cuba: Art and History from 1868 to Today. — The Montreal Museum of Fine Arts (Montreal), 2008. — ISBN 9788497854443