Jump to content

Խորեն Վաթինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Վաթինյան
Ծնվել էփետրվարի 14, 1923(1923-02-14)
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 21, 1995(1995-05-21) (72 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Խորեն Մկրտչի Վաթինյան (փետրվարի 14, 1923(1923-02-14), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 21, 1995(1995-05-21), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ, քաղաքական և կուսակցական գործիչ, Հայաստանի Ճարտարապետների միության անդամ (1955 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1943 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, վնասվածքների հետևանքով զորացրվել է։ 1945-1950 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում։

1950-1961 թվականներին Երևանում աշխատել է որպես ճարտարապետ՝ նախագծելով Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումի ուսումնական մասնաշենքը, Հոկտեմբերյանի գյուղտեխնիկայի հանրակացարանը, Կիրովականի բնակելի շենքը, Նորաշենի ծննդատունը և այլն։

1961-1975 թվականներին աշխատել է որպես Հայաստանի կոմկուսի Դիլիջանի քաղկոմի առաջին քարտուղար, եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի մի քանի (VI, VII և VIII) գումարումների պատգամավոր։ Զուգահեռաբար շարունակել է նաև իր ճարտարապետական գործունեությունը։

1975-1985 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պետական շինարարական կոմիտեի նախագահի տեղակալ[1]։

Ճարտարապետական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դիլիջանի գլխավոր հատակագիծը (1980-1986)
  • Դիլիջանի քաղաքապետարան
  • Դիլիջանի մշակույթի պալատ
  • Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հուշարձան Դիլիջանում (1975)
  • Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձան Դիլիջանում (1970)
  • Հոկտեմբերյանի (Արմավիր) գյուղատնտեսական տեխնիկումի ուսումնական մասնաշենքը.
  • Հոկտեմբերյանի (Արմավիր) գյուղատնտեսական տեխնիկումի հանրակացարան.
  • Բնակելի շենք Կիրովականում (Վանաձոր)
  • Նորաշենի ծննդատուն[1]

Գրքեր և հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]