Խորեն Արամունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Արամունի
Ծննդյան անունԽորեն Քեշիշյան
Ծնվել է1948 փետրվարի 14
ԾննդավայրԻրան
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԶավակներՍոսե Արամունի-Քեշիշյան
Խորեն Արամունի Վիքիդարանում

Խորեն Արամունի (Քեշիշյան, փետրվարի 14, 1948(1948-02-14), Իրան), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2004

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Արամունին ծնվել է 1948 թվականին Իրանում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանում։ 1967 թվականին ընդունվել է Սպահանի համալսարանի հայագիտական բաժին։ 1969 թվականին հայրենադարձել է։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1980 թվականին գաղթել է ԱՄՆ։ 1991-2005 թվականներին Երևանում և Լոս Անջելեսում հրատարակվել են նրա պատմվածքների, վիպակների, թատերգությունների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վեպը և «Դպրոցի ճամփան» հուշապատումը։ 1996 թվականից Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվել են նրա հեղինակած մի շարք թատերգություններ։

Արամունու թարգմանությամբ 2012 թվականին հրատարակվել է Էսմաիլ Ռայինի «Հայերի զանգվածային կոտորածները» գիրքը։ Նրա թատերգություններից բեմադրվել են՝ «Հարութ պապը» (1996, Լոս Անջելես), «Պողոս քեռու այցը» (1997, Լոս Անջելես), «Երթ ու դարձի տոմս» (1997, Երևան, Լոս Անջելես), «Անվերադարձ ապագա» (Լոս Անջելես, Երևան, 2004), «Ետցնցում» (Լոս Անջելես, 2007), «Պատանդը» (2013, Լոս Անջելես, Երևան)[1]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հետմահու հարսանիք» (Երևան, 1991)
  • «Երբ որ բաց են դռներն հուսո» (Լոս Անջելես, 1993)
  • «Մահվան պար» (Լոս Անջելես, 1996)
  • «Մի բուռ առօրյա» (Լոս Անջելես, 1996)
  • «Դարի ճանապարհը» (Լոս Անջելես, 1999)
  • «Թատրոն» (Լոս Անջելես, 2002)
  • «Անվերադարձ ապագա» (թատերգությունների ժողովածու, Լոս Անջելես, 2004)
  • «Անվավեր» (Երևան, 2004)
  • «Դպրոցի ճամփան» (Լոս Անջելես, 2005)
  • «Ուղղիչ տունը» (Երևան, 2010)
  • «Խրամատից դուրս» (Երևան, 2010)
  • «Գլենդեյլ-Խաշաթաղ» (Երևան, 2012)[2][3]
  • «Ձնհալ» (Երևան, 2014)[4]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2014[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խորեն Արամունու կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Երևանում հրատարակվեց Խորեն Արամունու նոր գիրքը՝ «Խաշաթաղ-Գլենդել»
  3. «Խաշաթաղ-Գլենդել» գրքի էլեկտրոնային տարբերակը
  4. «Ձնհալ» օգոստոսյան տապին
  5. «ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է գրող Խորեն Արամունուն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]