Խոսե Սարուխան
Խոսե Սարուխան José Sarukhán Kermez | |
---|---|
Ծնվել է | 1940 հուլիսի 15 Մեխիկո |
Բնակության վայր(եր) | Մեքսիկա |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ազգություն | Մեքսիկացի |
Մասնագիտություն | Կենսաբանություն Բուսաբանություն Բնապահպանություն |
Հաստատություն(ներ) | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն[1], բուսաբանություն[1] և էկոլոգիա[1] |
Անդամակցություն | Մեքսիկայի գիտությունների ակադեմիա, Ազգային քոլեջ, Լոնդոնի թագավորական ընկերություն (2003-ից), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա(1993-ից), Կատալոնական ինստիտուտի կենսաբանական գիտությունների բաժնի և ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիա (2009-ից) |
Ալմա մատեր | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
Գիտական ղեկավար | դոկտորի աստիճան |
Պարգևներ | Ազգային պարգև արվեստի և գիտությունների ոլորտում |
Խոսե Արիստեո Սարուխան Կերմես (իսպ.՝ José Sarukhán Kermez, հուլիսի 15, 1940, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), կենսաբան, 1989 թ.-ից մինչև 1997 թվականն աշխատել է որպես Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ռեկտոր։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է բակալավրի աստիճանը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գիտությունների ֆակուլտետում, որտեղ ստացել է կենսաբանի կոչում, ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում Չափինգոյի քոլեջում, և դոկտորի կոչում՝ Մեծ Բրիտանիայի Ուելսի համալսարանում[3]։
Աշխատանքային փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին 32 տարիների ընթացքում եղել է հետազոտող, առաջինը՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենսաբանության ինստիտուտի, ինչպես նաև 1979-1986 թթ.-ին եղել տնօրեն։ 1980 թ.-ին եղել է Մեքսիկայի ակադեմիական գիտությունների հետազոտական մրցանակի հաղթող[4]։ 1990 թ.-ին բժիշկ Սարուխանը ստացել է նաև Գիտությունների և արվեստների ազգային մրցանակ ֆիզիկական, մաթեմատիկական և բնական գիտությունների ոլորտում[5]։
1986-1988 թթ.-ին եղել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գիտական հետազոտությունների համակարգող և 2 տարի՝ բարձրագույն ուսումնական պալատի ռեկտոր, 1989-1997 թթ.-ին Մեքսիկայի և այլ երկրների համալսարաններից ստացել է 6 պատվավոր դոկտորանտուրա։ 2000 թ.-ին նշանակվել է «Սոցիալական և մարդկային զարգացման հարցերով հանձնակատար» նախագահական կաբինետում, սակայն 2002 թ.-ին հրաժարվում է պաշտոնից։
1987 թ.-ի հուլիսի 26-ից բժիշկ Խոսե Սարուխանը Մեքսիկայի ազգային քոլեջի անդամ է։ Նա նաև Հանրապետության նախագահության գիտությունների խորհրդի անդամ էր, ինչպես նշել է Ադոլֆո Մարտինես Պալոմոն նրա երդմնակալության խորհրդաժողովին[6]։ Կոլիմայի համալսարանի և Մեխիկոյի Լա Սալե համալսարանի պատվավոր բժիշկ է[7]։
Բժիշկ Խոսե Սարուխանը «Մեքսիկայի ասոցիացիայի» պատվավոր փոխնախագահ է եղել, որի պատվավոր նախագահ է նաև բժիշկ Մարիո Մոլինան, 1995 թ.-ին քիմիայի նոբելյան մրցանակակիր։
2014 թ.-ի մարտից ի վեր եղել կրթության ոլորտում «Ազգային խորհրդի նախագահ»։ 2016 թ.-ին իր գործունեությունը ավարտվել է[8]։
Նրա որդին՝ Արտուրո Սարուխանը, մինչև 2013 թ.-ը եղել է Մեքսիկայի դեսպան Միացյալ Նահանգներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Համահեղինակ | Հրատարակչություն | Գրքի միջազգային ստանդարտ համար | |
---|---|---|---|---|---|
2013 | Դարվինի մուսաները | Տնտեսական մշակույթի հիմնադրամ | 9786071613202 | «Գիտությունը բոլորի համար»
ժողովածուի մի մասն է, #70: Գրքի 6 հրատարակություն է եղել[9]։ | |
2016 | Կլիմայի փոփոխություն. պատճառները, հետևանքները և լուծումները | Մարիլ Մոլինա, Խուլիա Կարաբիաս | Տնտեսական մշակույթի հիմնադրամ | «Գիտությունը բոլորի համար»
ժողովածուի մի մասն է #241[10]: |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CONABIO, Página oficial.
- BIODIVERSIDAD MEXICANA.
- Página web de la Asociación Mares de México
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1029802513 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20080917062615/http://www.colegionacional.org.mx/SACSCMS/XStatic/colegionacional/template/content.aspx?se=vida&te=detallemiembro&mi=143
- ↑ «AMC - Content». web.archive.org. 2007 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ https://web.archive.org/web/20110722225045/http://www.ecultura.gob.mx/artistas_y_grupos_artisticos/pnca/indiceac/pnca_anoycampo.pdf
- ↑ «Consejo Consultivo de Ciencias (CCC)». www.ccciencias.mx. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «http://www.ulsa.edu.mx/noticias/detalle_noticia.php?id=189».
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|title=
|url=
(օգնություն) - ↑ http://www.coparmex.org.mx/index.php?option=com_content&view=article&id=840:consejo-nacional-de-participacion-social-en-la-educacion&catid=20:noticias&Itemid=566
- ↑ «La Ciencia para Todos». web.archive.org. 2017 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «https://web.archive.org/web/20170303201048/http://www.lacienciaparatodos.mx/Autores.aspx?Nombre=Sarukh%C3%A1n%20Kermes,%20Jos%C3%A9&id=S».
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|title=
|url=
(օգնություն)
|
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ապրող անձինք
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Մեքսիկահայ կենսաբաններ
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ