Խոսե Մարիա Բառեդա
Խոսե Մարիա Բառեդա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | փետրվարի 4, 1953[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Սյուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Clementina Diez de Baldeón?[2][3] |
Խոսե Մարիա Բառեդա Ֆոնտես (իսպ.՝ José María Barreda Fontes, փետրվարի 4, 1953[1], Սյուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ և պատմաբան։ Իսպանական Սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) անդամ, աշխատել է որպես Կաստիլյա-Լա Մանչա համայնքի խունտայի նախագահ 2004 թվականից մինչ 2011 թվականը[4]։ 2019 թվականից աշխատում է որպես ժամանակակից պատմության ավագ դասախոս Կաստիլիա – Լա Մանչայի համալսարանում[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեդան, որը ծնվել է Սյուդադ Ռեալում, իսպանական ազնվական ընտանիքի հետնորդ է և ունի պատմության և աշխարհագրության դոկտորի կոչում, ինչպես նաև Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանից փիլիսոփայության և գրականության բակալավրի աստիճան[6]։ Ստացել է կրթաթոշակ Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի կողմից՝ իր հետդոկտորական հետազոտությունները ֆինանսավորելու համար, և ներկայումս հանդիսանում է Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի ժամանակակից պատմության տաղանդավոր պրոֆեսոր[6]։
Բարեդան ծանոթացել է իր կնոջ՝ Կլեմենտինա Դիես Դե Բալդեոնի հետ դեռևս համալսարանում, ամուսինները ունեն երկու երեխա։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեդայի առաջին ընտրված պաշտոնը եղել է Սյուդադ-Ռեալի համայնքային խորհուրդում[7]։ Այդ ընթացքում եղել է Կրթության եւ մշակույթի նախարար Խոսե Բոնոյի առաջին տարածաշրջանային կառավարությունում.[7] Որպես նախարար՝ վերահսկել է Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանի ստեղծումը, գործարկել գրադարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների և լսարանների տարածաշրջանային ցանցը և կազմակերպել գրադարանի վերափոխումը Տոլեդոյի Ալկասարում[8]։
Բարեդան տարածաշրջանային ինստիտուցիոնալ հարաբերությունների նախարար Է դարձել 1988 թվականի հունվարին, սակայն նա այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը չորս ամիս, քանի որ նույն տարվա մայիսին դարձել է տարածաշրջանի փոխնախագահը[9]։ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է մինչև 1989 թվականի նոյեմբերը, երբ Կորտես Կաստիլիա Լա Մանչան՝ տարածաշրջանային խորհրդարանը, նրան նշանակել է Իսպանիայի Սենատում տարածաշրջանի երկու ներկայացուցիչներից մեկը[9]։ 1991 թվականի հունիսին վերադարձել է Կաստիլիա Լա Մանչու և դարձել տարածաշրջանային կորտեսների նախագահ[9]։ Բարեդան այդ պաշտոնում մնացել է մինչև 1997 թվականի հուլիսը, երբ ստիպված է եղել պաշտոնաթող լինել Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության տարածաշրջանային գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ https://www.abc.es/20100530/nacional-politica/jose-maria-barreda-verso-20100530.html
- ↑ http://www.encastillalamancha.es/castilla-la-mancha/aquellos-maravillosos-anos-las-bodas-de-nuestros-politicos-vean-todas-las-fotos/
- ↑ Miguel Ángel Marfull (2010 թ․ փետրվարի 2). «Barreda incomoda al PSOE al pedir a Zapatero otro Gobierno» (Spanish). Público. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «José María Barreda ingresará en Instituto de Estudios Manchegos». El Digital Ciudad Real. 2019 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ 6,0 6,1 José María Barreda (2009 թ․ մարտի 5). «José María Barreda - Mi Perfil» (Spanish). jmbarreda.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 «Presidencia de la Junta» (Spanish). Gobiermo de Castile-La Mancha. 2007 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Presidencia de la Junta» (Spanish). Gobiermo de Castile-La Mancha. 2007 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 «José María Barreda Fontes». typicallyspanish.com. 2008 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարիա Բառեդա» հոդվածին։ |