Տոլեդոյի ալկասար
Տոլեդոյի ալկասար իսպ.՝ Alcázar de Toledo | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ալկասար և թանգարանի շենք |
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Տոլեդո |
Երկիր | Իսպանիա |
Շինանյութ | Քարեր |
Ընթացիկ վիճակ | Կայուն |
Իրադարձություններ | Siege of the Alcázar? |
![]() | |
![]() | |
![]() |
Տոլեդոյի ալկասար (իսպ. ՝ Alcázar), ամրոց Իսպանիայի Տոլեդո քաղաքի բարձրադիր հատվածում։ Կառուցվել է Ալոնսոն դե Կովարուբիասայի նախագծի հիման վրա (1486-1570 թվականներ)։ Ժամանակին եղել է Կաստիլյայի թագավորների նստավայրը[1]։ Այն կառուցվել է Կառլոս V կայսեր և իր որդի Ֆիլիպ II Հաբսբուրգի կողմից 1540-ական թվականներին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գնդապետ Խոսե Մոսկարդո Իտուարտեն պայքարում պաշարել էր Ալկասարը հանրապետականների հետ։ Ի պատասխան նրան` հանրապետականները պատանդ են վերցրել իր 16-ամյա որդուն՝ Լուիսին, և պահանջում էին երեխան փոխանակել Ալկասարով։ Այդ ժամանակ Լուիսը ասում է հորը.
![]() |
Կա'մ դու պետք է նրանց տաս Ալկասարը, կա'մ նրանք ինձ կսպանեն։ | ![]() |
Այս խոսքին հայրը՝ Խոսե Մոսկարդո Իտուարտեն, պատասխանում է որդուն. «Ուրեմն, հանձնի'ր հոգիդ Աստծուն» մեռնում որպես հերոս` բղավելով` «Viva Cristo Rey»[3]՝: Մոսկարդոն հրաժարվում է, ինչի պատճառով էլ (ըստ որոշ ժամանակակից աղբյուրների) Լուիսը սպանվեց։ Այլ պատմաբաններ նշում են, որ Լուիսը սպանվել է մեկ ամիս հետո։
Քաղաքացիական պատերազմի իրադարձություններն Ալկասարում Իսպանիայում դարձել են իսպանական ազգայնականության խորհրդանիշերից մեկը։
Պաշարման ավարտին շենքը խիստ վնասվել էր։ Պատերազմից հետո Ալկասարը վերակառուցվել է, և այժմ այստեղ է գտնվում Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար համայնքի գրադարանը («Biblioteca Autonómica»), ինչպես նաև գործում է բանակի թանգարան («Museo del Ejército»):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իսպանիան, որը մենք չգիտեինք։ Պատմական ուղեցույց. Մ. - Ն։ Վեչեն։ 2006.-384 էջ. ISBN 5-9533-1065-X.
- ↑ Henry Kamen, Philip of Spain, (Yale University Press, 1999), 184-185.
- ↑ Ideal Spain article
2. Տոլեդոյի ալկասա՝ լուսանկարներ Archived 2014-06-06 at the Wayback Machine.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հյու Թոմաս, Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, 4th Rev. Ed. 2001. bv bvbv
- Էնոթնի Բիվոր, The Battle for Spain, 2006.
- Սեսիլ Էբի, The Siege Of The Alcázar, 1965
|