Խոսե Մանսիսիդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսե Մանսիսիդոր
Ծնվել էապրիլի 20, 1894(1894-04-20)[1]
ԾննդավայրՎերակրուս, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էօգոստոսի 22, 1956(1956-08-22)[1] (62 տարեկանում)
Վախճանի վայրՄոնտեռեյ, Նուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունպատմաբան և գրող
Լեզուիսպաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Մանսիսդոր (Mancisidor) Խոսե (ապրիլի 20, 1894(1894-04-20)[1], Վերակրուս, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 22, 1956(1956-08-22)[1], Մոնտեռեյ, Նուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գրող, հասարակական գործիչ։ Մասնակցել է Մեքսիկայի հեղափոխությանը (1910-19171930-ական թվականներին, գլխավորել է առաջադեմ գրողների «Նովիեմբրե» («Noviembre») խմբակը և խմբագրել նրա «Ռուտա» («Ruta», 1933-1939) հանդեսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) տարիներին եղել է Խորհրդային Միության բարեկամների ընկերության, 1950-ական թվականներին՝ Մեքսիկառուսական մշակույթի ինստիտուտի նախագահը։

1935 թվականին գլխավորել է Մեքսիկայի հեղափոխական գրողների և նկարիչների լիգան։ Հրատարակել է «Խռովություն» (1931), «Իսպանացի մոր մասին» (1938) պատմվածքները, «Կարմիր քաղաք» (1932), «Քամիների վարդը» (1941), «Սահման՝ ծովի մոտ» (1953), «Արշալույսը անդունդի վրա» (1955) վեպերը։ Լույս է ընծայել հրապարակախոսական աշխատություններ Կ. Մարքսի, Վ. Ի. Լենինի, Մ. Գորկու, Ա. Բարբյուսի, Է. Զոլայի մասին և ճանապարհորդական ակնարկներ («120 օր», 1937) ԽՍՀՄ-ի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 240 CC-BY-SA-icon-80x15.png