Jump to content

Խոշորացուցիչ ապակին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոշորացուցիչ ապակին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
ՍցենարիստՄարինա Մոսկվինա
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Գուրև
ԵրաժշտությունՉեսլավ Նեմեն
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն456 վայրկյան
Թվական1983

Խոշորացուցիչ ապակին (ռուս.՝ Увеличительное стекло), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նվիրված է շրջապատող աշխարհի հանդեպ բարի և ուշադիր վերաբերմունքին։

Ժամանակակից մուլտիպլիկացիայի առաջատար ռեժիսորներից և մանկավարժներից մեկի` Ալեքսանդր Գորլենկոյի առաջին ինքնուրույն մուլտիպլիկացիոն ֆիլմն է[1] («Ուրախ կարուսել» մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից հետո[2]):

Մուլտֆիլմը մեծ ճանաչում է ձեռք բերել մոսկովյան հիպիների շրջանում, որոնք բաց չէին թողնում մուլտֆիլմի ցուցադրությունները «Ռոսիա» կինոթատրոնում[1][2]։

Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Չեսլավ Նեյմանի երաժշտությունից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային արահետով տղան վազում է իր շան հետ և կորցնում է խոշորացուցիչ ապակին։ Այն գտնում է ոզնին, որի միջոցով սկսում է ուսումնասիրել անտառի բնակիչներին` իմանալով նրանց մասին շատ նոր ու հետաքրքիր բաներ։

Անտառում խոշորացուցիչ ապակի գտած և առարկաներն ավելի ուշադիր դիտելու հնարավորություն ստացած ոզնու պատմությունը սովորեցնում է հանդիսատեսին նկատել ու սիրել բնությունը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Մարինա Մոսկվինա
Կինոռեժիսոր Ալեքսանդր Գորլենկո
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Գորլենկո, Ալեքսանդր Գուրև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Վիշեգորոդցև
Կինոօպերատոր Բորիս Կոտով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Կոմպոզիտոր ֆիլմում օգտագործվել են հատվածներ Չեսլով Նեյմանի երաժշտությունից
Ռեժիսորի օգնական Գ. Անդրեևա
Մոնտաժող Վ. Լաէվ
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Նկարահանող խմբի տնօրեն Լ. Մոնախովա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվական` պարգևատրվել է Լենիգրադ-82 մուլտիպլիկացիոն կինոփառատոնի դիպլոմով։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմերի ժողովածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 А. М. Горленко на сайте «Аниматор. ру».
  2. 2,0 2,1 «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. Александр Горленко. — 352 с. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]