Jump to content

Խնձորենու ստորակետանման վահանակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորենու ստորակետանման վահանակիր
Միջատների տեսակ Խմբագրել Wikidata
տաքսոն Խմբագրել Wikidata
Միջազգային գիտական անվանումLepidosaphes ulmi Խմբագրել Wikidata
Taxon rankտեսակ Խմբագրել Wikidata
Parent taxonորդաններ
 • վահանակիրներ
  • Lepidosaphes Խմբագրել Wikidata
Diel cyclediurnality Խմբագրել Wikidata
Խնձորենու ստորակետանման վահանակրով վարակված խնձոր

Խնձորենու ստորակետանման վահանակիր (լատին․՝ Lepidosaphes ulmi), վահանակիրների ընտանիքի միջատ։ Վնասում է պտղատու, գեղազարդիչ, անտառային, հատապտղատու շատ մշակաբույսերի։ Տարածված է ամենուրեք։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգը (երկարությունը՝ 1,1-1,2 մմ) տանձաձև է, անոտ, առանց բեղիկների ու աչքերի, տեղակայվում է 3-4 մմ երկարության դարչնագորշ ստորակետանման վահանիկի տակ (արուի վահանիկը բաց դարչնագույն է, երկարությունը՝ 1,5-2 մմ)։ Ձմեռում են ձվերը՝ էգերի վահանիկի տակ՝ տեր-բույսի կեղևի վրա։ Խնձորենու ծաղկման ավարտին ծնված թրթուրները (թափառաշրջիկները) թափառում են ճյուղերի վրայով և կպչում նրանց։ 40-60 օր անց ի հայտ են գալիս էգերը, որոնք դնում են 20-90 (երբեմն՝ մինչև 120) ձու։ Տարեկան զարգանում է 1 սերունդ։ Ծծելով բույսի հյութերը՝ բավականին թուլացնում են ծառերը։

Պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրսկում վեգետացիայի ընթացքում բիսուպերի, դեմոնի, ագրոֆոսի խնձորենու էմուլսիաներով՝ 1 կամ 2 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։