Խնձորենու ժանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնձորենու ժանգ (լատին․՝ Gymnosporangium tremelloides), ժանգասնկային հիվանդություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչն ուրեդինայինների կարգի բազիդիաոր սնկերի դասի սունկն է։ Հիվանդությունը տարած է Տավուշի, Սյունիքի, ավելի քիչ՝ Լոռու մարզերում։ Ժանգով վարակվում են խնձորենու տերևները, մի ամյա շիվերը, պտուղները։ Գարնան վերջին վարակված տերևների վրա առաջանում են ժանգադեղնավուն կլոր բծեր։ Բծի հակառակ կողմում առաջանում են փնջաձև կարճ թելիկներ։ Բծեր առաջանում են նաև վարակված պտղի և շիվերի վրա։ Սնկի միցելիումն աստիճանաբար խորանալով՝ ծառի ճյուղերի մեջ դառնում է բազմամյա և, տարեցտարի քայքայելով բնափայտային մասը, բծերը վեր են ածվում բաց մեծ խոցերի, և ճյուղերը քամուց կոտրվում են։ Խնձորենու ժանգը տարածված է գիհու անտառների մոտ գտնվող խնձորենու տնկարաններում և նորատունկ այգիներում։ Աշնան սկզբին էցիդոսպորները տեղափոխվում են գիհու վրա և վարակում ճյուղերը՝ առաջացնելով ճյուղերի հաստացում։

Պայքարի միջոցառումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնկարանները և այգիները անհրաժեշտ է հիմնել գիհու անտառներից հեռու, ծառերը սրսկել սնկասպաններով՝ ծաղկաթափից հետո 2–3 անգամ` 10–12 օր ընդմիջումով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։