Խնամիները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը «Խնամիները» ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Խնամի (այլ կիրառումներ)։
Խնամիները ռուս.՝ Сваты | |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն և ուկրաիներեն |
Պրոդյուսեր | Օլեքսանդր Բոգուցկի և Վոլոդիմիր Զելենսկի |
Սցենարի հեղինակ | Վոլոդիմիր Զելենսկի և Յուրի Միկուլենկո |
Դերակատարներ | Ֆեոդոր Դոբրոնրավով, Վլադիմիր Տուրչինսկի, Ալեքսանդր Ֆեկլիստով, Նիկոլայ Դոբրինին, Սեմյոն Ֆուրման և Աննա Կոշմալ |
Կինոընկերություն | ICTV և Ստուդիա Կվարտալ-95 |
Տևողություն | 114 րոպե[1] |
Հաջորդ | Խնամիները 2 |
«Խնամիները» (ռուս.՝ Сваты, կարդացվում է «Սվատի»), 2008 թվականին նկարահանված ռուս-ուկրաինական հեռուստատեսային երկսերիանոց կինոնկար։ Ռուսաստանում ցուցադրվել է Ռոսիա 1 հեռուստաընկերության եթերկում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ ամուսիններ Մաքսիմն ու Մարիան հանգստանալու նպատակով որոշում են մեկնել Իտալիա։ Իրենց հնգամյա աղջկան՝ Ժենյային, որոշում են թողնել իրենցից մեկի ծնողների մոտ։ Սակայն երկուսի ծնողներն էլ, զբաղվածության պատճառով, հրաժարվում են հետևել Ժենյային։ Երկար բանավեճերից հետո այնպես է ստացվում, որ Ժենյային հետևելու համար ժամանում են և՛ Մարիայի, և՛ Մաքսիմի ծնողները, և արդյունքում որոշվում է, որ Ժենյային միասին պետք է հետևեն երկուսի ծնողներն էլ։ Հետագայում պարզ է դառնում, որ նրանց ծնողները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Մարիայի ծնողները (Իվանը և Վալյան) սովորական գյուղացիներ են, իսկ Մաքսիմի ծնողները (Յուրին և Օլգան)՝ տիպիկ քաղաքաբնակ ինտելիգենտներ են։ Նրանք չորսով, երեխայի հետ միասին, հայտնվում են մի տան մեջ, և արդյունքում տարբեր խավերի ներկայացուցիչների միջև կոնֆլիկտ է առաջ գալիս։ Նրանցից յուրաքանչյուրն ունի երեխայի դաստիարակման իր մեթոդները։ Պայքար է սկսվում թոռան ուշադրությանն արժանանալու համար։ Քաղաքաբնակներն երեխային սահմանափակում են ամեն ինչում, իսկ գյուղաբնակներն, ընդհակառակը, թույլատրում են ամեն ինչ։ Խնամիներն անընդհատ հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում, որոնցից ելքը նրանք պետք է գտնեն միասին, ինչն էլ իրենց ավելի է մոտիկացնում։ Եվ այսքանից հետո, ֆիլմի վերջում նրանք, Ժենյայի ջանքերով, ընդհանուր հայտարարի են գալիս։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդմիլա Արտեմեվա - Օլգա Նիկոլաևնա Կովալյովա
- Անատոլի Վասիլյով - Յուրի Անատոլևիչ Կովալյով
- Տատյանա Կրավչենկո - Վալենտինա Պետրովա Բուդկո
- Ֆյոդոր Դոբրոնրավով - Իվան Ստեփանովիչ Բուդկո
- Ուլյանա Իվաշենկո - Ժենյա
- Վլադիմիր Տուրչինսկի - սուպերմարկետի այցելուն
- Դենիս Ռոդնյանսկի - Մաքսիմ
- Իննա Կորոլյովա - Մարիա
- Ալեքսեյ Դմիտրիև - պահակը
- Ստանիսլավ Դյաչենկո - վաճառող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մասին «Կիևֆիլմ» կինոստուդիայի կայքում Արխիվացված 2013-04-30 Wayback Machine
- Ֆիլմի մասին «Կվարտալ-95» ստուդիայի կայքում Արխիվացված 2011-03-08 Wayback Machine
|
|