Խեսուս Մոսկերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեսուս Մոսկերա
Ծննդյան թիվ՝փետրվարի 23, 1993(1993-02-23)[1] (31 տարեկան)
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան և ֆուտբոլիստ
IMDb։ID 9855762

Խեսուս Մոսկերա Բեռնալ[2][3] (իսպ.՝ Jesús Mosquera Bernal, Իսպաներեն արտասանություն՝ [xe.ˈsus̬ mos.ˈkɛ.ɾa βɛɾ.ˈnal], փետրվարի 23, 1993(1993-02-23)[1]), իսպանացի դերասան և նախկին ֆուտբոլիստ[4], որն առավել հայտնի է «Խաղալիք տղա» հեռուստասերիալում կատարած Հուգո Բելտրանի դերով։

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մալագայի հարավում գտնվող ծովափնյա Ֆուենխիրոլա քաղաքում[5], խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում և սկսել է կարիերա «Մալագա» ֆուտբոլային ակումբի կազմում, որտեղ խաղացել է մինչև 12 տարեկանը[6]։ Եղել է Անդալուզյան ակումբի երիտասարդական ակադեմիայում, հետո 16 տարեկան հասակում տեղափոխվել է Իսպանիայի մյուս ծայրը և միացել է «Աթլետիկ Բիլբաոյին»[7][8]։ 18 տարեկանում վերադարձել է Մալագա՝ ընդգրկվելով «Մալագա» ֆուտբոլային ակումբի պահեստային կազմում։ Մինչ դերասանական արվեստին անցնելը՝ վերջին անգամ ֆուտբոլիստի կարգավիճակով հանդես է եկել «Բետիս Բի» և «Անտեկուերա» ֆուտբոլային ակումբներում[9]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալագայի մարզադահլիճում նրան նկատելուց հետո՝ լսումներ է անցել բեկումնային հեռուստասերիալում փոքրիկ դերի համար։ Պրոդյուսերները նրա մեջ նկատել են պոտենցիալ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ վերջինս «Խաղալիք տղա» հեռուստասերիալում մարմնավորել է ոչ թե էպիզոդիկ, այլ գլխավոր կերպարի[5][10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում Հղում
2018 Այնտեղ՝ ներքևում Մանու 4-րդ եթերաշրջան, էպիզոդ՝ 7, 10 և 14 [11]
2019 LOS40 Music Awards 2019 Ինքն իրեն Վարող [12]
2019 Խաղալիք տղա Հուգո Բելտրան Գոնսալես Գլխավոր դեր [13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/341fae4d/
  2. Vadillo, Miguel Ángel (2017 թ․ հունիսի 30). «El defensa Jesús Mosquera vuelve al Antequera, tras llegar a un acuerdo con el equipo blanquiverde». elsoldeantequera.com (es) (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  3. Carrasco de Juanas, Pablo (2019 թ․ դեկտեմբերի 24). «Jesús Mosquera se enfrenta al test de Navidad más golfo». shangay.com (es) (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Jesús Mosquera: la historia del ex futbolista que se convirtió en protagonista de Toy Boy». clarin.com (իսպաներեն). 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 Grez, Matias (2020 թ․ մայիսի 22). «From footballer to Netflix superstar: How Jesus Mosquera became one of Spain's top actors». edition.cnn.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  6. «De futbolista a actor: La singular vida de Jesús Mosquera, protagonista de Toy Boy». eluniverso.com (իսպաներեն). 2020 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  7. «Jesús Mosquera, de Toy Boy: "En el Athletic jugué con Kepa y Aymeric Laporte"» [Jesús Mosquera, of Toy Boy: "At Athletic I played with Kepa and Aymeric Laporte"]. El Desmarque (իսպաներեն). 2020 թ․ ապրիլի 16. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Jesús Mosquera, Athletic Bilbao. Retrieved 10 September 2022
  9. Ponce Becerril, César (2020 թ․ ապրիլի 12). «Jesús Mosquera y su curiosa transición de futbolista a actor protagonista». fichajes.net (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  10. Hanson-Firestone, Dana (2020). «10 Things You Didn't Know About Jesus Mosquera». tvovermind.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  11. Moreno, Adriano (2019 թ․ մարտի 21). «Jesús Mosquera: así es la historia de un futbolista que se convirtió en stripper». cadenaser.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին. «El productor César Benítez (Plano a plano) lo metió en 'Allí abajo', donde tuvo un fugaz papel para ir haciéndose a las cámaras.»
  12. Zavala, Cristina (2019 թ․ նոյեմբերի 11). «Momentos de emoción, fiesta, sorpresa y mucho color en LOS40 Music Awards: 'La modelo y el stripper'». los40.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  13. «15 cosas que tienes que saber de Jesús Mosquera, el guaperas que protagoniza 'Toy boy'». antena3.com (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]