Խաղալիք տղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խաղալիք տղա
Խաղալիք տղա .jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Cristina Castaño?, Մարիա Պեդրազա, Pedro Casablanc?, María Pujalte? և Elisa Matilla?
Պատմվածքի վայրԿոստա դել Սոլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
Էկրաններին էսեպտեմբերի 25, 2019-ից դեկտեմբերի 17, 2019
ՀեռուստաալիքAntena 3
ԸնկերությունAtresmedia?

«Խաղալիք տղա», իսպանական դրամա, նկարահանվել է Atresmedia-ի և Plano a Plano-ի կողմից։ Գլխավոր դերերում են՝ Խեսուս Մոսկերան, Քրիստինա Կաստանոն և Մարիա Փեդրազան[1]։ Պրեմիերան կայացել է FesTVal-ում և Atresplayer Premium-ում 2019 թվականի սեպտեմբերին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուգո Բելտրանը (Խեսուս Մոսկերա) երիտասարդ, գեղեցիկ ու անհոգ մերկապարող է։ Մի առավոտ` գիշերային երեկույթից և անկարգություններից հետո, արթնանում է առագաստանավում` իր սիրուհու՝ Մակարենա Մեդինայի ամուսնու այրված դիակի կողքին, Մակարենա Մեդինան հասուն և ուժեղ կին է, որի հետ Հուգոն կրքոտ սեռական հարաբերություններ է ունենում։ Հուգոն չի հիշում որևէ դեպք, որը տեղի է ունեցել հանցագործության գիշերը, բայց համոզված է, որ ինքը ոչ թե մարդասպանն է, այլ իրեն մեղադրելու համար նախատեսված հավաքույթի զոհը։ Արագ դատավարությունից հետո նրան դատապարտում են տասնհինգ տարվա ազատազրկման։

Յոթ տարի անց նրան բանտում այցելում է երիտասարդ փաստաբան Տրիանա Մարին (Մարիա Փեդրազա), որը ներկայանալով խոշոր փաստաբանական գրասենյակ՝ առաջարկում է օգնել իրեն, վերաբացել գործը և փորձել ապացուցել իր անմեղությունը նոր դատավարության ընթացքում։ Չնայած, որ Հուգոն չի վստահում առաջարկին, Տրիանան կարողանում է դատապարտումը չեղյալ հայտարարել և Հուգոն ազատվում է բանտից՝ պայմանական փորձաշրջանով և սպասում է նոր դատավարություն, որի ընթացքում պետք է կարողանան ապացուցել Հուգոյի անմեղությունը։

Այդ պահից սկսած՝ Տրիանան և Հուգոն պետք է աշխատեն միասին, որպեսզի փորձեն պարզեն այդ բարդ դավադրությունը, որն անմեղ մարդուն բանտ է բերել։ Նրանց հարաբերությունները հարթ չեն ընթանում, քանի որ նրանք երկուսն էլ տարբեր բնավորությամբ մարդիկ են։ Մեկը աշխատասեր, պատասխանատու և լուսավոր ապագայով իրավաբան է, իսկ մյուսը՝ գիշերների տեր, նախկին բանտարկյալ, որը համարվում է մարդասպան։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խեսուս Մոսկերա՝ Հուգո Բելտրան Գոնսալես
  • Քրիստինա Կաստանո՝ Մակարենա Մեդինա դե Սոլիս
  • Մարիա Փեդրազա՝ Տրիանա Մարինե
  • Խոսե դե լա Տորրե՝ Իվան
  • Կառլո Կոստանցիա՝ Ջաիրո Սոտո
  • Ռաուդել Ռաուլ Մարտիատո՝ Հերման
  • Խուանխո Ալմեյդա՝ Անդրեա Նորման Մեդինա
  • Ջոզե Մանուել Սեդա՝ Բորխա Մեդինա դե Սոլիս
  • Ալեքս Գադեա՝ Մատեո Մեդինա դե Սոլիս
  • Խավիեր Մորա՝ Անխել Ալթամիրա

Երկրորդ պլանի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլոս Շոլց՝ Օսկար
  • Նիա Կաստրո՝ Կլաուդիա
  • Միրիամ Դիազ-Արոկա ՝ Ֆոնդապահ Լուիզ Գուտյերես [3]

Հատուկ հյուր աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինտա Ռամիրես՝ Լուսիա
  • Վիրգիլ Մաթե՝ Ֆիլիպ Նորման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]