Խելացի քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խելացի քաղաք, (անգլ.՝ smart city) քաղաքային տարածք, որը օգտագործում է տարբեր տեսակի էլեկտրոնային բանացանցի (IoT) սենսորներ՝ տվյալներ հավաքելու և ապա այդ տվյալներով քաղաքի ռեսուրսներն ու ակտիվները արդյունավետ կառավարելու համար։ Այն նեռարում է տվյալներ՝ հավաքագրված քաղաքացիներից, սարքերից և ակտիվներից, որոնք մշակվում և վերլուծվում են երթևեկության և տրանսպորտի համակարգերի, էլեկտրակայանների, ջրամատակարարման ցանցերի, թափոնների կառավարման համակարգերի ,հանցագործությունների հայտնաբերման, տեղեկատվական համակարգերի, դպրոցների, գրադարանների, հիվանդանոցների և համայնքային այլ ծառայությունների վերահսկման և կառավարման համար։ Խելացի քաղաք հասկացությունը ինտեգրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) և IoT ցանցին միացված տարբեր ֆիզիկական սարքեր՝ քաղաքի գործողությունների և ծառայությունների արդյունավետությունը օպտիմալացնելու համար և քաղաքացիների միանալու համար։ Խելացի քաղաք տեխնոլոգիան թույլ է տալիս քաղաքային իշխանություններին ուղղակիորեն համագործակցել ինչպես համայնքային, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների հետ, ինչպես նաև թույլ է տալիս վերահսկել, թե ինչ է կատարվում քաղաքում և ինչպես է այն զարգանում։ ՏՀՏ-ն օգտագործվում է քաղաքային ծառայությունների որակի, արտադրողականության, ինտերակտիվության բարձրացման, ծախսերի և ռեսուրսների սպառման նվազեցման և քաղաքացիների ու կառավարության միջև կապի ավելացման համար[1]։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է համարել, որ խելացի քաղաքները (ինչպես նաև համայնքներ, բիզնես կլասերներ, քաղաքային ագլոմերացիաներ կամ շրջաններ) կիռարում են ինֆորմացիոն տեխնոլոգիաները հետևյալ նպատակներով.[2]

  1. Ավելի արդյունավետ օգտագործել ֆիզիկական ինֆրակառուցվածքներ(ճանապարհներ, կառույցներ և այլ ֆիզիկական հիմնական միջոցներ) ՝ արհեստական բանականության և տվյալների վերլուծության միջոցով ՝ ի նպաստ ուժեղ, առողջ տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման։
  2. Ապահովել տեղական կառավարման և որոշում կայացնող մարմինների հետ արդյունավետ շփում ՝ բաց նորարական գորցընթացների էլեկտրոնային մասնակծության միջոցով՝ բարելավելով քաղաքային հաստատությունների հավաքական բանականությունը էլեկտրոնային կառավարման միջոցով ` շեշտը դնելով քաղաքացիների մասնակցության և համատեղ նախագծման վրա։
  3. Սովորել, ադապտացվել և նորամուծություններ նախաձեռնել՝ ըստ այդմ առավել արդյունավետ և արագ արձագանքել փոփոխվող հանգամանքներին՝ բարելավելով քաղաքի բանականության զարգացվածության մակարդակը[3]։

Այս ամենը իր մեջ նեռարում է բոլոր ուղվածությունների քաղաքի՝ մարդկային բանականության ,հավաքական բանականության, ինչպես նաև արհեստական բանականության հզոր ինտեգրացիա։ Քաղաքների բանականությունը կայանում է թվային հեռահաղորդակցության ցանցերի (նյարդեր) համատարած նեռարված բանականության (ուղեղ) սենսորների և թեգերի (զգայական օրգաններ) և ծրագրային ապահովման (գիտելիքններ և կոգնիտիվ ունակություններ) շարունակաբար արդյունավետ կոմբինացիայի մեջ։

Բանականության այս ձևերը խելացի քաղաքներում արտացոլված են երեք կերպ.

  1. Օրկեստրացիայի բանականություն . երբ քաղաքները հիմնում են հաստատությունների և համայնքների հիմման վրա, խնդիրների լուծման և համագործակցման եղանակներ, օրինակ Բլեչլի Փարքը, որտեղ նացիստական ծածկագիրը ապակոդավորվեց Ալան Թյուրինգի գլխավորած թիմի կողմից։ սա նշվում է որպես Խելացի քաղաքի կամ զարգացաց բանականություն ունեցող համայնքի առաջին օրինակ
  2. Հզորացման բանականություն. Քաղաքները տրամադրում են բաց հարթակներ, փորձառարական հարմարություններ և խելացի քաղաքի ինֆրակառուցվածք , որպեսզի կենտրոնացնեն նորարարությունը կոնկրետ շրջաններում։ Նման բան կարելի է տեսնել Ստոկհոլմի Կիստա գիտական քաղաքում և Հոնկ Կոնգի ՍայբերՓորթ Զոն տարացքում, նմանատիպ հարմարություններ ոն ստեղծվել նաև Մելբուռնում։
  3. Գործիքակազմի բանականություն. երբ քաղաքի ինֆրակառուցվածքը խելացի է դարձրած քաղաքի շրջաններում մեկ կենդանի ժամանակում տվյալների հավաքագրման վերլուծության և կանխատեսող մոդելավորման միջոցով։ այս հարցի շուրջ առկա են բավականին հակասություններ՝ հատկապես խելացի քաղաքներում տեսա/ձայնային վերահսկման խնդիրների վերաբերյալ։ գործիքակազմի բանականության օրինակներ կարող ենք տեսնել Ամստերդամում։ այն իրականացվել է հետևյալ կերպ.
  • Ընդհանուր IP ունեցող ինֆրակառուցվածք, որը ազատ կարող են օգտագործել հետազոտողները ծրագրային հավելվածներ մշակելու համար։
  • Անլար հաշվիչ և այլ սարքեր, որոնք ժամանակին հաղորդում են տեղեկատվությունը։
  • Մի շարք տներ, որոնց տրամադրված են խելացի էներգիայի հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում տեղեկանալ էներգիայի սպառման մասին և ըստ այդմ կրճատել սպառման ծավալները։
  • Արևային էներգիայով աշխատող աղբարկղեր, մեքենայի լիցքավորման կետեր և էներգիա խնայող լամպեր։

Կարևոր օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքների տարածական հետախուզության հետ կապված հիմնական ռազմավարություններն ու ձեռքբերումները պատմության մեջ արձանագրվել են խելացի համայնքների ֆորումի շնորհիվ, որը 1999 թվականից մինչև 2010 թվականը մրցանակներ է շնորհել այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Սուվոնը(Հարավային Կորեա) Ստոկհոլմը (Շվեդիա), Սեուլը ( Հարավային Կորեա), Տորոնտոն (Կանադա), Թայբեյը (Թայվան), Կոբեն (Ճապոնիա), Գլազգոն (Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա), Կալգարին (Ալբերտա, Կանադա), Նյու Յորքը (ԱՄՆ), Լագրանժը,Ջորջիան (ԱՄՆ) և Սինգապուրը, որոնք ընտրվել են լայնաշերտ ցանցերի և ինտերնետային ծառայությունների զարգացման, նորարական էկոհամակարգի աջակցման, աճի և ինտեգրման ուղղությամբ իրենց ջանքերի համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Townsend, Enthony M. (2013). Smart Cities: Big Data, Civic Hackers, and the Quest for a New Utopia. W. W. Norton & Company, Inc. (անգլ.)
  • Gassmann, Oliver (2019). Smart Cities: Introducing Digital Innovation to Cities. Emerald Publishing Ltd. ISBN 978-1-78769-614-3. (անգլ.)
  • Green, Ben (2019). The Smart Enough City: Putting Technology in Its Place to Reclaim Our Urban Future. The MIT Press. ISBN 9780262039673. (անգլ.)
  • Barlow, Mike (2018). Smart Cities, Smart Future: Showcasing Tomorrow. Wiley. ISBN 978-1-119-51618-7. (անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. What is Internet of Things
  2. Smart cities for solving global problems
  3. Top 50 smart cities
  4. Bletchley Park