Խելահեղ ինքնաթիռը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խելահեղ ինքնաթիռը
անգլ.՝ Plane Crazy[1]
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և կարճամետրաժ ֆիլմ
Ժանրհամր կինո
Թեմաօդագնացություն
ԿերպարներՄիկի Մաուս[1], Մինի Մաուս[1] և Clarabelle Cow?
Հիմնված էThe Ocean Hop?[2]
Շարքի մասն էՄիկի Մաուս[3][1][4]
ՌեժիսորՈւոլթ Դիսնեյ[5][6][3][…]
ՍցենարիստՈւոլթ Դիսնեյ[5]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[5]
ԵրաժշտությունԿառլ Սթալլինգ[5][6]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[5]
ԴիստրիբյուտորCelebrity Productions?[5]
Տևողություն6 րոպե
ՇարքՄիկի Մաուս[3][1][4]
ՊրիկվելThe Gallopin' Gaucho?
ՍիկվելThe Barn Dance?
Թվականմայիսի 17, 1928[5]

Խելահեղ ինքնաթիռը (անգլ.՝ Plane Crazy), Ուոլթ Դիսնեյ ընկերության մուլտֆիլմը, որը թողարկվել է 1928 թվականին և որտեղ առաջին անգամ հայտնվել է Միկի Մաուս անունով կերպարը։

Մուլտֆիլմի ռեժիսորներն են Ուոլթ Դիսնեյը և Աբ Այվերկսը։ Վերջինս նաև ֆիլմ անիմատորն է, որի արտադրության վրա ծախսել է 6 շաբաթ (օգնականներ Հյու Խարմանի և Ռուդոլֆ Այզինգի հետ համագործակցությամբ)։ Առաջին անգամ մուլտֆիլմը թողարկվել է 1928 թվականի մայիսի 15-ին` առանց ձայնի և «Միկի Մաուսը խելահեղ ինքնաթիռի մեջ» անվանումով (անգլ.՝ Mickey Mouse In Plane Crazy), սակայն նույն թվականի դեկտեմբերին կոմպոզիտոր Կարլ Ստոլինգը մուլտֆիլմի համար սաունթրեք է գրել, իսկ արդեն 1930 թվականին Ուոլթ Դիսնեյը լիցենզավորել է մուլֆիլմը ներկայիս անվանումով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Մաուսը կառուցում է իր ինքնաթիռը և խնդրում է Մինիին ընկերակցել իրեն առաջին թռիչքին, երբ վերջինս նրան հաջողության պայտ է տալիս։ Սակայն նրանց ճամփորդությունը վերածվում է անհավանական ու չափազանցված իրավիճակների շարքի։ Այսպես, նրանց ինքնաթիռի վրա կով է հարձակվում, և Միկին որոշ ժամանակ կորցնում է ինքնաթիռի վերահսկողությունը։ Վերահսկողությունը վերականգնելուց հետո նա Միննիին համբուրելու մի քանի փորձ է անում։ Երբ վերջինս հրաժարվում է, Միկին այնպես է անում, որ նա ընկնի ինքնաթիռից, սակայն նրան բռնում է թռչելիս և համբուրելու մի քանի փորձ է անում։ Դրանից հետո Մինին թռչում է ինքնաթիռից իր տաբատն օգտագործում է որպես պարաշյուտ։ Տարվելով այդ գործողությամբ` Միկին նորից է կորցնում ինքնաթիռի ղեկավարումը և դիպչում է ծառին։ Երբ Մինին վայրէջք է կատարում, Միկին ծաղրում է նրան, ինչից վերջինս կատաղում է։ Միկին նետում է պայտը, սակայն վերջինս բումերանգի նման վերադառնում է նրա մոտ[7]։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով երկու անգամ վերաթողարկվել է Walt Disney Treasures հավաքածուների մեջ։

Այս մուլտֆիլմը ներառվել է նաև «Վիլիի շոգենավը» թողարկման մեջ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Մաուսի կերպարով առաջին` «Խելահեղ ինքնաթիռը» մուլտֆիլմն ստեղծվել է Չարլզ Լինդբերգի թռիչքների ազդեցության տակ, երկրորդը մուլտֆիլմը եղել է «Ջայլամով արշավը»։

Երկու մուլտֆիլմներն էլ եղել են համր և վարձույթում հաջողություն չեն ունեցել։ Երրորդ` «Վիլիի շոգենավը» մուլտֆիլմը հնչյունավորվել է և մեծ հաջողություն է ունեցել։ Դիսնեյը հրավիրել է կոմպոզիտոր Կարլ Ստոլինգին, և վերջինս երաժշտություն է ընտրել համր մուլտֆիլմերի համար։ Համր տարբերակները թողարկվել են 1928 թվականին, իսկ հնչյունավորված տարբերակները` 1929 թվականին[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Մաուսն աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Smith D. Disney A to Z: The Updated Official Encyclopedia — 1998. — P. 439. — ISBN 0-7868-6391-9
  2. Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 98. — ISBN 978-1-138-85452-9
  3. 3,0 3,1 3,2 Of mice and magic — 1980. — P. 345.
  4. 4,0 4,1 Smith D. Disney A to Z: The Updated Official Encyclopedia — 1998. — P. 361. — ISBN 0-7868-6391-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Big Cartoon DataBase — 1998.
  6. 6,0 6,1 INDUCKS(բազմ․) — 1994.
  7. www.weirdspace.dk Արխիվացված 2010-03-23 Wayback Machine
  8. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / В переводе Фёдора Хитрука. — Издательство Дединского, 2018. — С. 66—68. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]