Սմարթֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խելախոսից)
Անդրոիդով աշխատող Սամսունգ սմարթֆոններ
Նոկիա E71 սմարթֆոնը։
Nokia Communicator 9000, 9110, 9210, 9500
xda IIi

Սմարթֆոն կամ (հայերեն՛ խելախոս), շարժական ՕՀով գործող բջջային հեռախոս է, որն ունի ավելի լայն հնարավորություններ քան միջին դասի (անգլ.՝ feature phone) հեռախոսը։ Սմարթֆոնների ամենակարևոր հատկություններից է սարքի վրա անհրաժեշտ ծրագրեր տեղեդրելու հնարավորությունը[1] ի տարբերություն սովորական հեռախոսների, որոնք օգտագործում են sandboxed (անփոփոխ) ծրագրեր։ Սմարթֆոնների վրա կարող են արտադրվել սարքը արտադրողի, բջջային ցանցի օպերատորի կամ ցանկացած այլ ծրագրավորողի կողմից ստեղծված ծրագրեր։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի բարդ է դառնում սահմանել, թե ինչ է նշանակում սմարթֆոն։ Սմարթֆոնները շատ հաճախ պարզապես բարձր գնի բջջային հեռախոսներ են։ Այսպիսով հեռախոսի սմարթֆոն լինել-չլինելը որոշ չափով պայմանավորված է գնի հետ։

Էլ-փոստարկղի (Microsoft Outlook կամ Lotus Notes) գործածելիությունը սովորաբար դիտարկվում է որպես անհրաժեշտ պահանջ։ Սմարթֆոնները նաև հնարավորություն են տալիս տվյալները սինխրոնացնում համակարգչի հետ, երբեմն նաև միանալ ներքին ցանցերին։ Հաճախ սմարթֆոններն ունենեն սենսորային էկրան։ Քաշը տատանվում է 100 և 200 գրամի միջև։

Այսօր համարյա բոլոր բջջային հեռախոսները ունեն PDA - ի որոշակի հատկություններ, ինչպիսին են հեռախոսահամարների գիրքը, օրագիրը, և այլն։ Ավելին՝ BREW և Java ME սարքերը թույլ են տալիս հավելյալ ծրագրերի տեղադրումը, բայց չեն համարվում սմարթֆոններ։

Ամենատարածված օպերացիոն համակարգերից են. Անդրոիդ և «iOS» ՕՀ-ները։

Google Wallet-ի ներդրմամբ, այժմ կարելի է նաև սմարթֆոնը գործածել որպես էլեկտրոնային վճարում կատարելու միջոց։

Խելախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ. Թարումյանի կողմից առաջարկվել է հայերենում «սմարթֆոնի» փոխարեն գործածել բառացի «խելախոս» բառը[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմարթֆոն» հոդվածին։