Jump to content

Քննարկում:Սմարթֆոն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակառակը սմարթֆոնները որպես կանոն չունեն կամ շատ ցածրորակ տեսախցիկներ ունեն, քանի որ նախատեսված են հիմնականում գործնական նպատակների համար, և ինֆորմացիայի անցանկալի արտահոսքի հավանականությունը քչացնելու համար։

Էլ-փոստի և օրգանայզերի ֆունկցիաները նունպես կապ չունեն սմարթֆոնների հետ։

--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 20:42, 23 Ապրիլ 2007 (UTC)

Անվանափոխություն

[խմբագրել կոդը]

Որքան հասկանում եմ, «խելախոս» տարբերակը դեռևս նորամուծություն է։ Համենայն դեպս Գուգլը միայն 35 արդյունք է բերում։ Մինչդեռ «սմարթֆոն» տարբերակը շատ ավելի (գոնե այժմ) գործածական է։ Նման պարագայում, ես անընդունելի եմ համարում առանց քննարկման՝ միանձնյա որոշումներ կայացնելը հոդվածի վերանվանման վերաբերյալ։ Եթե կան ընդունելի մեկից ավելի տարբերակներ, և հատկապես, եթե հոդվածի նախնական անվանումը ավելի գործածական է, անհրաժեշտ եմ համարում նախքան անվանափոխումը, քննարկում ծավալելը։ --vacio 19:42, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ողջույն, կարծում եմ քո մոտ միայն 35 արդյունք է երևում որովհետև ընտրել ես «փնտրել հայերեն էջերում» տարբերակը. իմ մոտ Գուգլը 5250 տարբերակ է տալիս: Դրանից բացի, ի տարբերություն ոչ մասնագետ կարծիքների, բառն առաջարկվել է բառաստեղծ Ռուբեն Թարումյանի կողմից: Բայց եթե նույնիսկ այս փաստերը չլինեին, ես չեմ կարծում հայերեն Վիքիփեդիան կարող է անգլերեն Վիքիփեդիայի նման հիմք ընդունել Գուգլի որոնումը (կամ Գուգլ սքոլարի որոնումը) որպես ամենատարածված տարբերակի որոշում, քանի որ հայերեն համացանցը, դեռ, ցավոք, բավականին թերզարգացած է, և հայախասոների մեծամասությունը ևս ավելի լավ է տիրապետում ռուսերենի, անգլերենի, կամ որևէ այլ լեզվի քան հայերենի, որն էլ պատճառ է դառնում տեղին ու անտեղին օտար բառերի ներմուծմանը և լեզվի առավել թերզարգացման պատճառ դառնալը: Կարծում եմ մեր մոտ ժամանակը հասունացել է, որ սահմանենք հոդվածների անվանման նախընտրությունները, որտեղ ես կարծում եմ թեև կարևոր է անվան տարածված լինելը, բայց առավել կարևոր են անվան չեզոք և հայերեն լինելը (ընդ որում, չեզոքն ավելի կարևոր է քան հայերենը): Chaojoker 19:54, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]
Հ.Գ. Ես պատասխանում էի, երբ խմբագրման ընդհարում տեղի ունեցավ էջի տեղափոխման պատճառով: Վատ չէր լինի պատասխանը լսել մինչ խմբագրման պատերազմներ սկսելը: Chaojoker 19:54, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

5250 արդյունքը սխալմունք է. նավարկիր մինչև վերջին էջը և կտեսնես, որ «խելախոս» պարունակող կայքէջերի թիվը 35-ից չի անցնում։ Ես կրկնում եմ, որ պետք է հաշվի առնել այլ մասնակիցների կարծիքը նախքան հոդվածը անվանափոխելը (դրա համար էլ ես այն վերադարձրել էի նախկին տարբերակին՝ մինչև համաձայնություն ձեռք բերելը, քանի որ դու խախտել էիր այդ սկզբունքը)։ Ցավում եմ, որ դու այնուամենայնիվ կարծում ես, որ կարելի է միայն հետադարձ քննարկում ծավալել միանձնյա որոշման վերաբերյալ։ Այդ դեպքում, ես ավելորդ եմ համարում անդրադառնալ քո բերած փաստարկներին։ --vacio 20:14, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

Chaojoker, դու համարում ես, որ արտոնություն ունես նման կերպ վարվելու, թե՞ ընդհանուր առմամբ համարում ես, որ դա ընդունելի սկզբունք է վիքիփեդիայում աշխատելու համար։ --vacio 20:21, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ճիշտ ես Գուգլի մասին, նոր ստուգեցի, և վերջին էջ գնալով 35 արդյունք է ցույց տալիս, իհարկե ոչ թե որովհետև 5250 արդյունքը «սխալմունք է», այլ որովհետև մյուս էջերը մեծ մասամբ մյուսների կրկնօրինակներ են: «Պետք է հաշվի առնել այլ մասնակիցների կարծիքը նախքան հոդվածը անվանափոխելը» միանգամայն ճիշտ է, այն պարագաներին, երբ որևէ հարցի շուրջ արդեն համաձայնության են եկել, կամ վիճահարույց խնդիր է: Այս հոդվածը մինչև հիմա անվանափոխություն չէր ունեցել, և ոչ էլ քննարկում անվան շուրջ: Եվ հայերեն Վիքիփեդիայում երբեք համաձայնության չենք եկել, որ հոդվածները պիտի անվանվեն առավել տարածված անուններով քան հայերեն, որպեսզի ես խախտած լինեմ այս սկզբունքը: Եթե ցանկացած խմբագրության դեպքում, որը վիճահարույց չէ, նախ գրեն քննարկման էջում քան ուղղակի ուղղեն հոդվածը և գործը գլուխ բերեն, մինչ հավիտյան քննարկման էջերում ենք լինելու որևէ գործ արած լինելու փոխարեն: Սակայն երբ հոդվածն անվանափոխվեց, որին դու հակառակ էիր և դրա մասին գրեցիր քննարկման էջում, իսկ չսպասեցիր քննարկման ավարտին, դա խմբագրման պատերազմ չսկսելու սկզբունքի խախտում է: Chaojoker 20:29, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

Իսկ ո՞ր դեպքերն ես դու վիճահարույց համարում։ Վիճահարույց չէ՞ փոխել տարածված և բոլորին հայտնի հոդվածանունը ընդամենը մի քանի օր կամ շաբաթ առաջ ստեղծված նոր բառով։ Ես ինքս նման պարագան խիստ վիճահարույց եմ համարում։ Եթե «խելախոսը» նորամուծություն չլիներ, եթե այն առնվազն նույնքան տարածված և ճանաչված լիներ, որքան «սմարթֆոնը», ես չէի պահանջի անվանափոխումից առաջ քննարկում ծավալել։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ ես կարող եմ որևէ հոդվածի տալ իմ նախընտրած անունը, հետո քննարկման էջում պահանջել, այն չվերադարձնել նախկին տարբերակին մինչև չհերքվեն վերջինիս օգտին իմ բոլոր փաստարկները։ --vacio 20:44, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

P.S. Եթե ընդունենք, որ «խելախոսը» 5.360 անգամ հանդիպում է համացանցում, ապա «սմարթֆոնի» դեպքում այդ թիվը կազմում է 117.000, այսինքն՝ շուրջ 20 անգամ ավել։ --vacio 20:48, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

Միանշանակ ճիշտ տարբերակը - Սմարթֆոն, իսկ «խելախոս» և «բառաստեղծ» բառերը ուղղակի ծիծաղելի են:--David1992 20:50, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ոչ, վիճահարույց չէ, որովհետև չկա տարածվածը հայերենին նախընտրելու համաձայնություն: Ի դեպ, այդ բառը քանի շաբաթ առաջ չի ստեղծվել: Նախքան այդ էլ օգտագործել եմ ես և շատ քիչ մարդիկ, սակայն տարածվել է մի քանի շաբաթ առաջ որովհետև արտահայտվել է մասնագետի կողմից, որը խոսում է անվան այնքան տրամաբանական (և ոչ նորամուծական լինելու մասին), որը կարող է միաժամանակ ծագել բազմաթիվ մարդկանց մտքում և նաև անմիջապես ընկալվել առաջին անգամ լսողների կողմից: Ինչպես նախկինում էլ նշել եմ, տարածվածությունը չի կարող առաջնություն ունենալ հայերենին հայերեն Վիքիփեդիայի դեպքում, որովհետև հայերեն համացանցը այնքան զարգացած չէ, որպեսզի հայախոսները որպես բառերը աղբյուր չնայեն Վիքիփեդիային և չյուրացնեն այստեղ օգտագործված բառերը. երբեմն հայերենով որևէ առարկայի մասին նյութը առաջին անգամ հայտնվում է հենց Վիքիփեդիայում (իրոք ցավոք), ըստ որի էլ հայերեն Վիքին կարող է ծառայել օտարալեզու նորամուծությունները տարածելու կամ հայերենը, որտեղ ես նախընտրությունը տալիս եմ երկրորդին: Այլ բան, եթե դու կարծում ես նոր հայերեն բառերի դեպքում, որոնք այնքան տրամաբանական չեն, որ անմիջապես ընկալվեն, համայնքը պետք է համաձայնության գա մեկ տարբերակի շուրջ. այդ պարագայում առաջարկում եմ հոդվածների անվանումների սահմանումները քննարկելիս նաև առաջարկել հատուկ էջ Վիքիփեդիայում, որտեղ կքքնարկվեն նոր հայերեն անվանումներ, այն բառերի համար, որ որևէ տարածված հայերեն տարբերակ չունեն: Եթե դու որևէ օտարածեզու անվանմամբ հոդվածի տաս քո ստեղծած հայերեն, տրամաբանական (դյուրընկալ) և չեզոք տարբերակը, անձամբ դեմ չեմ լինի: Այստեղ փոքրիկ տարբերությունն այն է, որ խելախոս բառն որոշ տարածում ունի և ևս մասնագետի մտքի գործ է: Chaojoker 21:03, 22 Մայիսի 2011 (UTC)[reply]
Vacio, Chaojoker, տհաճ անակնկալ մատուցեցիք դուք։ Քննարկումը չծավալված, ոչ միանշանակ և ոչ շտապ դեպքում, ո՞րն էր կարիքը ստեղ–այնտեղ տեղափոխելու, իրար չլսելով։ Իմ կարծիքով չարդացված ու գործընթացին խանգարող էր, թե Vacio–ի հետ տեղափոխելը, մինչ քննարկելը, թե Chaojoker–ի, կրկին իր տարբերակին փոխելը, էլի չստապսելով քննարկման ավարտին, որը ընթացքի մեւ է։ Ի՞նչ է եղել ձեզ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:44, 23 Մայիսի 2011 (UTC)[reply]

Xelgen, համաձայն եմ, որ տեղափոխման պատերազմը տհաճ երևույթ է և որ դրանից պետք է հնարավորինս խուսափել։ Սակայն խնդրո առարկա անվանափոխությունն առաջին հերթին սկզբունքային հարց է, որը, եթե մասնավոր դեպքում կարող է արտահայտել զուտ անձնական նախընտրություն, ապա այս դեպքում ուղղակիորեն վերաբերում է վիքի-նախագծի հիմունքներին, հետևաբար շատ ողջունելի կլինի, եթե այլ մասնակիցներ հենց այդ սկզբունքային խնդրի վերաբերյալ կարծիք հայտնեն, ոչ միայն միջադեպի։

Ո՞րն է այդ սկզբուքնային հարցը։

Մեզանից ամեն մեկը ունի տարբեր դիրքորոշում զանազան առարկաների վերաբերյալ. մենք տարբեր կարծիքներ ունենք կրոնական, քաղաքականան, ազգային, մշակութային, գիտական և մասնավորապես լեզվական խնդիրների վերաբերյալ։ Սակայն մենք բոլորս էլ համաձայն ենք, որ վիքիփեդիան որևէ տեսակետ քարոզելու կամ առաջ մղելու միջավայր չի հանդիսանում և որ մենք ամեն ինչ պետք է կառուցենք չեզոքության և փոխհամաձայնության սկզբունքների հիմա վրա։ Ես գտնում եմ, որ ահա այս սկզբունքները խախտվում են այստեղ։ Քանի որ, նախ վիքիփեդիան գնահատվում է որպես լեզվական նորամուծություններ տարածելու և փոխառությունները լեզվագործածությունից դուրս մղելու հարթակ, երկորդը՝ անտեսվում է նման վիճարկելի փոփոխությունից այլ մասնակիցների հետ քննարկում ծավալելու և համաձայնության գալու անհրաժեշտությունը։

Մեզանից ամեն մեկը (մասնագետ թե ոչ) իր տեսակետն ունի փոխառությունների և լեզվական նորամուծությունների վերաբերյալ. մի բառը մեկի համար կարող է «դյուրընկալ» լինել, մյուսի համար «ուղղակի ծիծաղելի» (մերջբերում եմ վերևում օգտագործված բնորոշումները)։ Եթե այլ դեպքերում, յուրաքանչյուր ոք ազատ է օգտագործել իր նախըտրած բառապաշարը, հոդվածի անվանափոխության դեպքում մենք չենք կարող առաջնորդվել մեկ մասնակցի նախընտրանքով։

  • Ինչ վերաբերում է Chaojoker-ի այն պնդմանը, որ հայերեն վիքիփեդիայում չկա համաձայնություն, որով տարածված փոխառյալ եզրը ավելի նախընտրելի համարեինք ավելի քիչ հայտնի (որևէ մասնագետի կողմից առաջարկված) նորամուծության նկատմամբ, ապա դա շրջապտույտ փաստարկ է, որը չի արադարացնում առանց այլ մասնակիցների հետ քննարկելու հոդվածին անհամեմատ ավելի նվազ հայտնի անվանում տալը։ Երկրորդը՝ նման դեպքում ավելի ընդունելի և տրամաբանական է դիմել անգլերեն վիքիփեդիայի WP:NAME կանոնակարգի օգնությանը, քան առաջնորդվել մեկ մասնակցի տեսակետով։
  • Երկրորդը փաստարկը, որ որոշ տերմինների հայերեն տարբերակը համացանցում առկա չեն, այսպիսի պարագաներում կիրառելի չէ. ինչպես տեսանք Գուգլը «սմարթֆոն» տարբերակի 117.000 արդյուքն է բերում, ուրեմն այն տարածված տարբերակ է։ Համոզիչ չէ նաև այն պնդումը, որ հայերեն համացանցը բավականաչափ զարգացած չէ որպես չափանիշ գործածվելու համար. ներկայում գործում են տասնյակ հազարավոր հայերեն կայքեր՝ հարյուր հազարավոր էջերով։ (Համաձայն եմ անշուշտ, որ Գուգլը չի կարող լինել հոդվածանունների սահմանման միակ չափանիշ)
  • Հաջորդ փաստարկը, որ «խելախոս բառն որոշ տարածում ունի և ևս մասնագետի մտքի գործ է» չի կարելի ճիշտ համարել. նախ, միայն ս.թ. մայիսի 4-ին է բառաստեղծ տառաստեղծ Թարումյանը հանրությանն առաջարկել օգտագործել իր ստեղծած բառը, և այդ ընթացքում այլ մասնագետների կողմից դրական կամ բացասական արձագանքներ չեն եղել (ես ծանոթ չեմ համենայն դեպս), երկրորդ՝ նորաստեղծ բառի համար անհնար է մի քանի օրում տարածված դառնալը։ Նորաստեղծ բառերին սովորաբար նախ երկար ժամանակ է պետք այլ տարբերակ(ներ)ի հետ մրցակցության մեջ մտնելու համար և այդ մրցակցությանը դիմանալու համար, որից հետո նոր միայն այն կարող է համարվել «որոշ» տարածում ունեցող տարբերակ։
  • Համաձայն եմ այն առաջարկի հետ, որ հատուկ մի էջում քննարկվեն այն տերմինների կամ անվանումների հարցը, որոնք չունեն տարածված տարբերակներ (գուցե այստե՞ղ)։ Սակայն դա այս դեպքում չի արդարացնում, առանց համաձայնության հոդվածանվան միանշանակորեն տարածված և հանրաճանաչ տարբերակի փոխարինումը (դեռևս) ոչ տարածված տարբերակով։
  • Ինչ վերաբերում է հետևյալին. «Եթե դու որևէ օտարալեզու [=փոխառյա՞լ -Vacio] անվանմամբ հոդվածի տաս քո ստեղծած հայերեն, տրամաբանական (դյուրընկալ) և չեզոք տարբերակը, անձամբ դեմ չեմ լինի:» Ապա դա, բացառիկ դեպքերը մի կողմ թողած (երբ չկա հայերենում տարածված որևէ տարբերակ), վիքիփեդիայի սկզբունքներին հակասող սկզբնական հետազոտության առաջարկ է։ Եթե վիքիփեդիայի մասնակիցը որևէ նոր հայտնագործություն է կատարում, նոր տեսություն մշակում կամ բառ ստեղծում, ապա այն հրապարակելու կամ տարածելու վայր կարող է ցանկացած տեղ, բացի վիքիփեդիան, կարծում եմ սրա հետ ոչ ոք չի առարկի։

Վերընթերցելով Chaojoker-ի բոլոր փատարկները ես չեմ գտնում հոդվածի անվանման տարբերակ «Ա»-ն առանց նախորոք այլ մասնակիցների հետ քննարկում ծավալելու՝ ընդամենը նոր առաջարկված և դեռևս ընդունելություն չգտած տարբերակ «Բ»-ով փոխարինելու որևէ հիմնավոր արդարացում։ «Հիմնավոր« ասելով այստեղ նկատի ունեմ զուտ վիքիփեդիայի կանոնների ու սկզբունքների վրա հիմնված փաստարկ, քանի որ մեր անձնական տեսակետները և մոտեցումները չեն կարող վերջիններից կարևոր համարվել --vacio 20:37, 23 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ինչ-որ «բառաստեղծի» ասածը չի կարելի հիմք ընդունել: Այս հոդվածը պետք է վերանվանել Սմարթֆոն:--David1992 08:55, 24 Մայիսի 2011 (UTC)[reply]

Xelgen, ես նաև դեմ եմ խմբագրման պատերազմներ սկսելուն, և քննարկման ընթացքում չեմ կարծում, որ պիտի անվանափոխություն տեղի ունենա մինչև քննարկման ավարտը: Սակայն վերջերս քննարկման ընթացքում էջը տեղափոխելը ոնց որ հայերեն Վիքիփեդիայում ավելի սովոր է դարձել. շատ անգամ դա հետ չի շրջվում քննարկման սկզբի տարբերակին, քանի որ մասնակցիները շատ անգամ նորեկներ են, և փորձում ես հասկացնել, որ նույնիսկ եթե խմբագրման պատերազմի սկսելու փորձ է կատարվում, ավելի լավ է դրանից խուսափել, և հետ չի շրջվում այդ ընթացքում արած փոփոխությունը: Նման վերաբեմունք, սակայն, ես բոլորովին չէի սպասում որոշ ժամանակ արդեն Վիքիփեդիայում ներդրում ունեցած մասնակցից, ով ծանոթություն ունի Վիքիփեդիայի կարգերին: Եթե մեկի կարծիքով փոփոխությունը վիճահարույց է, թող քննարկի, և սպասի քննարկման ավարտին: Իսկ երբ քննարկման էջում գրում ես, հետո հինգ րոպե չսպասելով էջը տեղափոխում, դուրս է գալիս, որ քննարկման էջում գրածը ընդամենը հռետորական հարց էր, և ուրիշների պատասխանը/կարծիքը բոլորովին չի էլ հետաքրքրում քննարկման ավարտին չսպասելով հետ շրջողին, որն առավել պարզ է մասնակցի մյուս գրառման մեջ՝ «ես ավելորդ եմ համարում անդրադառնալ քո բերած փաստարկներին»: Հեգնական է երբ նույն մասնակիցը խոսում է ուրիշ մասնակիցների կարծիքը հաշվի առնելուց:
Միակ փաստակը «սմարթֆոն» անվանման համար, որ Vacio մասնաիցը սկզբից մինչ հիմա ներկայացրել է, այն է, որ սմարթֆոն տարբերակը ավելի տարածված է Գուգլի արդյունքներում: Նույն մասնակիցը անգամներ պնդել է, որ անգլերեն Վիքիփեդիայի բոլոր կանոնները կիրառելի չեն հայերեն Վիքիփեդիայում, և պետք է այդ դեպքերում հայերեն Վիքիփեդիայի յուրահատկություններից ելնելով հատուկ կանոնակարգ մշակվի դրանց համար: Ես համաձայն եմ վերջինիս հետ, և կարծում եմ հոդվածների անվանումը այդ դեպքերից է: Սակայն այս դեպքում, նա գտնում է, որ մենք էլ պիտի հետևենք անգլերեն Վիքիփեդիայի համայնքի կողմից անգլերեն Վիքիփեդիայի հոդվածանունների մշակման կարգին: Ինչո՞ւ: Չէ որ անվանման խնդիրն ավելի յուրահատուկ է որևէ Վիքիփեդիայի լեզվի առանձնահատկություններից ելնելով: Վերադառնանք բուն տարածված լինելու պնդման, որը միակ ներկայացված փաստարկն է:
Մասնակիցը գնալով Խելախոս եզրի Գուգլի արդյունքների վերջին էջ, պարզեց, որ իրականում 35 առանձին արդյունք կա, իսկ մյուս էջերը համացանցում տարածված կրկնօրինակներ են: Դա շատ լավ է: Սակայն, մասնակիցը չփորձեց նույն ստանդարտներով վերաբերվել սմարթֆոնի արդյունքներին, և շարունակում է պնդել, որ 117.000 արդյունք է տալիս Գուգլը: Եթե նույն ձև արդյունքների վերջին էջը գնանք, պարզվում է, որ դրանցից միայն 204-ն է առանձին արդյունք, և մնացածը դրանց կրկնօրինակներն են: Նշեմ, որ 204 արդյունքի մեջ ներառվում են թե՛ «սմարտֆոն» տարբերակը, և թե՛ բազմաթիվ Վիքիփեդիայի հայելի կայքեր: Բանից դուրս է գալիս, որ 2007 թվականին Վիքիփեդիայում արված օտարամուտ նորամուծությունը (որի դեմ մենք սովորություն չունենք բողոքելու, միայն ճիշտ է բողոքել հայերեն «նորամուծությունների» դեմ), սմարթֆոն բառը, քիչ թե շատ պատճառ է դարձել հայերեն համացանցում այս եզրի առավել տարածման: Այսինքն ինչպես նշում էի, հայերեն Վիքիփեդիան ի տարբերություն անգլերեն Վիքիփեդիայի մեծ դեր է կատարում հայերեն համացանցում և հայախոսների մոտ բառերի տարածման հարցում: Ինչ խոսք, երբ Հայկական Հանրագիտարան հրատարակչությունը ռուսերեն Վիքիփեդիայից և Վիքիպահեստից է օգտվում Դպրոցական մեծ հանրագիտարանի որոշ նյութերի պատրաստման համար (առանց աղբյուրը նշելու):
Անդրադառնամ ևս մի քանի նշված մանրամասների՝
  • Բացարձակապես չեմ տեսնում թե ինչպես հայերեն Վիքիփեդիայում տարածված փոխառյալ բառը հայերեն ոչ այդքան տարածված տարբերակին գերադասման շուրջ համաձայնության չլինելը ինչով է կապված շրջապտույտ պատճառաբանության: Սակայն, շրջապտույտ պատճառաբանություն է օգտագործելով օտարալեզու տարբերակը՝ տարածել այն, հետո ասել, որ անունը պիտի մնա օտարլեզու, քանի որ օտարալեզուն է տարածված:
  • «Ծիծաղելին» իրոք սուբյեկտիվ է, սակայն դյուրընկալը թեև որոշ չափով սուբյեկտիվ է, կան նաև օբյեկտիվ պատճառներ բառերը դյուրընկալ դարձնելու համար: Ա լեզուն խոսողի համար, Ա լեզվի արմատներով ստեղծված բառն առավել դյուրընկալ է, քան Բ լեզվի արմատներով ստեղծված բառը: Հայերենում ոչ «սմարթ» և ոչ էլ «ֆոն» բառերը գոյություն չունեն: Դա չի կարող հայախոսին դյուրընկալ լինել, եթե այլ լեզուների չի տիրապետում: Շփումից և անընդհատ տեսնելուց է, որ այդ բառը հայախոսը սկսում է ճանաչել:
  • Սկզբնական հետազոտությունը վերաբերում է հոդվածի բովանդակության, և ոչ անվանման: Կարդացեք ընդհանուր էջը, և տեսեք անվանման մասին որևէ բան չի ասում: Երբեմն որոշ նյութերի մասին հայերենով առաջին անգամ հայտնվում է Վիքիփեդիայում, երբ դեռ ոչ մի ուրիշ հայերեն աղբյուրում դրա մասին նյութ չկա: Այդտեղ անվանումը 100%-ով լինելու է նորամուծյուն՝ կամ նորամուծվելու է մի օտար բառ, կամ մի հայերեն բառ: Կարծում եմ, որ եթե բավականին տիրապետում եք առարկային նման հոդված ստեղծելիս, ավելի լավ է նախընտրությունը տալ երկրորդին: Եթե չեք տիրապետում՝ կարելի է խոհրդակցել այլ մասնակիցների հետ: Միայն որպես վերջին և ճարահատ լուծում եմ հակված բառը տառադարձներլով նորամուծություն գործելուն: Chaojoker 10:20, 24 Մայիսի 2011 (UTC)[reply]
Իմ համար այստեղ շատ ավլեի կարևոր էր այն, որ երկուսդ էլ, բազմամյա ու լավ ՎՓ–փորձ ունենալով տեսնելով որ կա տառակարծություն, առանց իրար հետ քննարկելու և իրար լսելու, տեղափոխություններ եք արել։ Եվ հենց դա ուշադրությունց գրավեց։ Եթե մասնակիցը առանձնակի կասկած չունի, ապա նա առանց քննարկելու անմիջապես խմբագրում/տեղափոխում է, առանց ամեն գործողությունը նախորոք քննարկելու։ Այլապես վիքիփեդիան մի 20 անգամ ավլեի քիչ ծավալ և որալ կունանար, «be bold»–ը կարևոր մոտեցում է։ Այլ բան է, եթե զանգվածային փոփոխություն է արվում, կամ մասնակիցը ինքն էլ բստահ չի այն փոփոխթյան մեջ որ պատրաստվում է անել և ուզում է համայնքի կարծիքը իմանալ։ Այդ դեպքում նախորոք քննարկվում է։ Եվ վիքիէթիկայի ակնհայտ կետերից է, որ եթե հայտնի է, որ կա անհամաձայնություն ապա քննարկվում նոր որևէ բան է արվում այդ վիճելի մասի հետ։ Փաստորեն Chaojoker–ը բավակնին վստահ էր, որ պետք է լինի «Ա» տարերակ, դու որ «Բ», ու դա նորմալ է, ու քննարկման էջերը հենց նման դեպքերի համար են։ Իսկ ընդհանուր վերցված տեղափոխությունների ժամանակ, նախորոք քննարկելը կարծում եմ 1% քիչ դեպքերում է տեղի ունենում, այնպես որ այդ կետում, համաձայն չեմ Vacio–ի հետ, ու մի քիչ զարմացած եմ, որ կարծում ես ստանդարտ ուղղին նախորոք քննարկելն է, մինչ տեղափոխություն, կամ խմբագրում անելը։
Ինչ վերաբերվում է օրիգինալ հետազոտության, մի կողմից ես չեմ կարծում որ դա առհասարակ կիրառելի է բառի թարգմանության դեպքում։ Բացի դրանից, կոնկրետ այստեղ դա Chaojoker–ի սեփական հետազուտությունը չէր։
Վերադառնալով ընհդանուր դեպքին։ Ուզում ենք, թե չենք ուզում հայերենի ներկայիս վիճակը սա է՝ կամ քեզանից եղրի թարգմանություն ես հնարում, կամ չես գրում քիչ թե շատ ժամանակակից ոլորտներից, սպասելով որ 10 տարուց գուցե համապատասխան կառույցները մի հայերեն տարբերակ հնարեն։ Եվ եկեք չմոռանանք, որ ՀՀ լեզվական կառույցների պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայերնը փոխառում չի ընդունում և եզրերը պետք է թարգմանել։ Եվ քիչ թե շատ պաշտոնական փասթաթղթում դուք «սմարթֆոն» չեք գրի։ Էլ ավելի ընհանուր դիտելով, տեսնում ենք, որ հասնում ենք արդեն նրան, որ մարդկանց ազգանունները անգլերեն ենք գրում հայերեն հանրագիտարանում՝ Lamport's Bakery ալգորիթմ։
Բուն խելախոս եզրի վերաբերյալ՝ եզրը մայիսի 4–ին չի առաջացել։ Նույն գուգլը, ձեզ ցույց կտա 2010-ի հուլիսի արդյունքներ ԿՄ–ում։ Այլ բան է, որ մայսիի 4-ին ներկա էին ԶԼՄ–ներ և ցանցային ակտիվիսնտեր, և դա ավելի շատ տարածվեց, այդ թվում թվիթթերում և ֆեյսբուքում։ Որքանով որ ես եմ հասկանում, վերաբերմունքը ավելի շատ սկեպտիկ էր, և որպես զվարճալի մի բան էր դիտարվկում։ Եվ եթե իմ անձնական կարծիքն է հետաքրքրում այս պահին, ես չեմ կարծում որ հաջող տարբերակ է։ «Համացանց» եզրն էլ ժամանակին նոր էր և եթե հիշողությւոնը ինձ չի դավաճանում այստեղ դրա մասին կրկին բավականին թեժ քննարկումներ են եղել, մի քանի տարի անց ինքը սովոր է, և ընդունված և այն հանգիստ կիրառում ենք։ Նիշքի հանդեպ ինքս 3-4 տարի առաջ հեգնանքով էի վերաբերվում, այժմ հաստատվել է, և այն հանգիստ օգտագործում եմ։ Ցանկացած նոր բանի ընդունման համար ժամանակ է պետք։ Այս դեպքում, ես առայժմ հստակ կարծիք չունեմ, կարող է մնալ սմարթֆոն, կարող է մնալ խելախոս։
Բայց դա պետք է քնանրկել, մինչ նոր տեղափոխություն անելը, և պետք է քննարկել հենց դա, իսկ դուք ցավոք արդեն անցած քննարկումը քննարկելուն, և հին դեպքերը հիշելուն, այստեղ բերելուն, ինչը երաշխավորում է, որ քննարկումը արդյունքի չի բերելու։ Առաջարկում եմ, մեկ շաբաթ այս թեման թողնեք, և ավելի սառը վերադառնաք այս թեմային ավելի ուշ։
David1992, քննարկումներումներում, քննարկում են բերելով փաստարկներ, աղբյուրներ, տրամաբանելով։ Կատոգորի ու անհիմն պդնումները «միանշանակ ճիշտը դա է», «չգիտեմ ով է բայց իրա ասածը հիմք չի կարող ծառայել» և այլն, ուղղակի անտեսվում են։ Բացի դրանից, անձնական որևէ վիրավորանք անթույլատրելի է, իսկ «ինչ–որ բառաստեղծը» ես դիտարկում եմ, որպես առնվազն արահմարհանք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:57, 24 Մայիսի 2011 (UTC)[reply]
Նկատի ունեմ այն որ այդ մարդու ասածը որևէ արժեք չունի: Այն չի կարելի հիմք ընդունել և օգտագործելով միայն այդ փաստարկը փոխել էջի անվանումը: Եթե շարվենք այդ տրամաբանությամբ, կարելի է օգտագործել հայերեն հոմանիշների բառարանը և վերանվանել ցանկացած էջ:--David1992 21:12, 24 Մայիսի 2011 (UTC)[reply]
Մեկ ճշտում (նորից), որքան տեղյալ եմ Ռ. Թարումյանը ոչ թե բառաստեղծ է, այլ տառաստեղծ. գոնե մասնագիտությամբ ճարտարագետ է, ոչ լեզվաբան կամ հայագետ։ Ինչևէ, խնդիրն այն չէ, թե ում կողմից է բառն ստեղծվել, այլ այն, որ տվյալ դեպքում ինչ-որ մեկը միայն առաջարկել է «սմարթֆոնի» փոխարեն գործածել «խելախոս»-ը, մի հանգամանք, որին ես կանդրադառնամ ստորև, ինչպես է Chaojoker և Xelgen մասնակիցների բոլոր մյուս փաստարկություններին։ Սակայն, նախքան դա, կմեկնաբանեմ իմ հոդվածանունը նախկին տարբերակին վերադարձնելու վերաբերյալ արված քննադատությանը։
Հոդվածանվան նախկին տարբերակի վերադարձնելը Նախ և առաջ, սա առաջին դեպքը չէ, երբ Chaojoker մասնակցի կողմից փորձ է արվում հայերենում առկա որևէ փոխառյալ եզր փոխարինել լեզվագործածության մեջ (դեռևս) չմտած, առաջարկված տերմինով կամ պարզապես փոխառյալ եզրի թարգմանություն-մեկնաբանությամբ։ Բոլորս էլ երևի հիշում ենք Ֆեմինիզմ-Իգապաշտպանություն անվանափոխումը՝ որպես թե վերջինս առաջինի «հայերեն համարժեքը» լինելու հիմնավորմամբ (սմարթֆոն-խելախոս անվանափոխության ժամանակ օգտագործված բառացի նույն հիմնավորումը)։ Խնդիրն այն է, որ հոդվածանունը ունի մեկ նպատակ՝ ընթերցողին և վիքի-խմբագրողներին ներկայացնել, թե ինչի մասին է հոդվածը։ Եվ եթե հոդվածանունը ոչ միանշանակորեն է հասկանալի այս երկու խմբի մարդկանց համար, ակնկալելի է, որ նախքան փոփոխությունը (նույնիսկ եթե դա իսկապես արդարացված է) առաջարկ ներկայացվի քննարկման էջում՝ խուսափելու համար արված փոփոխության հետադարձ քննարկումից, որը սովորաբար ավելի նվազ կառուցողական է ստացվում, քան առաջին եղանակի դեպքում։ Ե՛վ «ֆեմինիզմի» անվանափոխության դեպքում, և՛ «սմարթֆոնի» անվանափոխության դեպքում, պարզ էր, որ հոդվածները ստանում են, ոչ բոլորի համար ընկալելի անվանում՝ քանի որ դրանք լեզվագործածությունից դուրս գտնվող եզրեր էին (Chaojoker-ի այն պնդմանը, որ խելախոսը «բավականին տարածված հայերեն տարբերակ» է, ես կանդրադառնամ քիչ հետո)։ «Ֆեմինիզմը» անվանափոխությունը այն ժամանակ ոչ մի մասնակից չպաշտպանեց, փոխարենը դրան դեմ առարկեցին առնվազն 6 մասնակից (Vacio, Wolf, Lilit Gabyan, Beko, Pandukht, Վազգեն)։ Ոչ այդ ժամանակ, ոչ էլ դրանից հետո, որքանով ես հետևել եմ Վիքիփեդիայում ընթացող քննարկումներ, որևէ մասնակից չի համաձայնել կամ պաշտպանել Chajoker-ի մի քանի անգամ արած այն հայտարարությունը, որ հայերենում առկա փոխառյալ եզրերը պետք է փոխարինել բառաստեղծման ներքին միջոցներով ստեղծված նոր եզրերով և բառապատճենումներով, նույնիսկ այն դեպքում՝ երբ վերջիններս դեռևս լեզվագործածության մեջ չեն մտել կամ անհամեմատելիորեն զիջում են փոխառյալ եզրին։ (Chaojoker-ը գործածում է փոքր-ինչ ավելի պարզ, սակայն ինձ համար լեզվաբանական տեսանկյունից այդքան էլ ոչ ընդունելի ձևակերպում, այն է` «ոչ հայերեն» բառերը պետք է փոխարինել «հայերեն» բառերով)։
Այսպիսով, ոչ վիքիփեդիայի կանոնները, ոչ էլ հայերեն վիքիփեդիայի մասնակիցները չեն աջակցել Chaojoker մասնակցի արտահայտած մոտեցումը։ Միևնույն արվել է առարկություն «վերավանել, հետո քննարկում սկսկել» պրակտիկայի դեմ։ Հետևաբար ինքնին Վիքիփեդիայի սկզբունքների (մասնավորապես հինգ սյուներում ներառված՝ փոխհամաձայնությամբ կամ կոնսենսունով առաջնորդվելու սկզբունքի) խախտում է այլ մասնակիցների կարծիքը զանց առնելով հոդվածին տալ իր ցանկացած կամ ճիշտ համարած անվանումը։ Օրինակ, ես որքան էլ համոզված լինեի, որ ավելի ճիշտ է HTML-ի փոխարեն գործածել «ԷյչԹիԷմԷլ», նախքան հոդվածը անվանափոխելը, կհարցնեի այլ մասնակիցների կարծիքը. հակառակ դեպքում նրանք իրավացիորեն կմտածեին, որ ես իմ կարծիքը և ճիշտ համարածը վեր եմ դասում նրանց կարծիքից և վիքիփեդիայից օգտվելու նրանց հարմարավետությունից. մանավանդ այն դեպքում, երբ իմ կողմից ճիշտ համարված տարբերակը բացարձակապես գործածական չէր լինի։ Եղել են դեպքեր, երբ անվանափոխուից հետո պարզվել է, որ նախկին տարբերակը մեկ այլ մասնակցի համար ավելի ընդունելի է եղել ու ես համոզված լինելով, որ իմ տարբերակը ավելի ճիշտ է, այնուամենայինվ վերադարձրել եմ նախկին տարբերակին՝ մինչևէ կկարողանամ հիմնավորել դա։ Նույնը ես ակնակալում եմ մյուս մասնակիցներից։
Եթե անվանափոխված տարբերակը իսկապես լիներ առաջինին «համարժեք» և «բավականին տարածված» (ասենք եթե «Հարթուկը» տեղափոխվեր «Արդուկ» տարբերակին), գուցե նաև ընդունելի լիներ, որ այլ մասնակցի կամ մասնակիցների մոտ առարկություն լինելու դեպքում, հետադարձ քննարկում ծավալվեր։ Սակայն դա այս դեպքում դա ընդունելի չէր, ճիշտ այնպես, ինչպես ընդունելի չէր լինի, եթե ասենք ես iPhone հոդվածը տեղափոխեի եսԽոս «հայերեն համարժեք» տարբերակին (առանց որևէ հավելյալ բացատրություն տալու քննարկման էջում), հետո առարկությունների դեպքում, պահանջեի, որ հոդվածը չվերադարձվի իր նախկին տարբերակին մինչև քննարկման էջում չհերքվեն իմ բոլոր փաստարկները՝ միևնույն ժամանակ ցույց տալով, որ որևէ կերպ պատրաստ չեմ զիջել։ Ինչպես Chaojoker-ն է վերևում մեջբերում, այո՛, իմ երկորդ գառման մեջ գրել էի, որ նման պարագայում «ավելորդ եմ համարում անդրադառնալ քո բերած փաստարկներին», և դրա պատճառն այն էի, որ կտրականապես անընդունելի էր նման կերպով քննարկում ծավալելը։ Ո՛չ տրամաբանորեն, ոչ էլ վիքիփեդիայի կաննոներով ընդունելի չէ հոդվածը «մկրտել» լեզվագործածության մեջ չմտած եզրով և հետո միայն փաստարկներ բերել քննարկման էջում այդ արդարացնելու համար։
Ավելացնեմ նաև, որ այս առումով ես անհամաչափ եմ համարում Xelgen-ի կողմից իմ ետշրջումը և դրան հետևած Chaojoker-ի կրկնակի ետշրջումը, միմյանց հետ համեմատելը։ Նաև զարմանում եմ, որ նա այն անվանափոխումները, որոնք անհրաժեշտ է նախապես քննարկման ներկայացնել, գնահատում է ընդամենը 1%։ Անվանափոխումները հենց այն զգայուն հարցերից են, որոնք առավել հաճախ քննարկման կարիք են զգում։ Համաձայն եմ, որ մեծ մասամբ դրա կարիքը չկա և պետք էլ նախապես կոպիտ ասած «թույլտվություն ստանալ» քննարկման էջում՝ անվանափոխումից առաջ։ Բայց այն դեպքում երբ, անվանափոխում անել ցանկացող մասնակցի կողմից նախ առաջարկ է ներկայացվում քննարկման էջում, և մի քիչ սպասելուց հետ, տեսնելով որ առարկություններ չկան, անվանափոխում է արվում, ցույց է տրվում, որ տվյալ մասնակիցը հարգում է մյուս մասնակիցների կարծքները և ցանկանում է գործել կոնսենսուսի սկզբուքնով։ Կարծում եմ, որ Xelgen-ն այնուամենայնիվ իր գրառման մեջ հիանալի կերպով բացատրում է, թե հատկապես ո՛ր դեպքերում կա դրա անհրաժեշտությունը։
Ինչևէ, չնայած դրան ես ստորև կանդրադառնամ Chaojker-ի բերված փաստարկիներին։ Նախ այն պնդումը, որ նոր առաջարկված տարբերակը «բավական տարածված է».
«Սմարթֆոն» և «խելախոս» տարբերակների տարածված լինել-չլինելու վերաբերյալ Chaojoker-ը երկորդ անգամ տեղափոխելով հոդվածը «Խելախոս» տարբերակին նշում է, որ այն «բավականին տարածված հայերեն տաբերակ» է և հղում է անում քննարկման էջին։ Քննարկման էջում Chaojoker-ը վկայակոչում է միայն այն հանգամանքը, որ ինքը և մի քանի այլ մարդիկ գործածում են այս եզրը, հետո որպես չափորոշիչ հա՛մ հերքում է Գուգլի կիրառելիությունը, հա՛մ էլ վկայակոչում, այն որ Գուգլում այս բառը բերում է 5250 արդյունք։ Նա չի հիշատակում «խելախոս» բառն օգտագործող որևիցե այլ աղբյուր, միայն հետո Xelgen-ը նշում է ԿՄ-ն (livejournal), թվիթերը և ֆեյսբուքը։ Եվ քանի որ այս երեքը բավական չեն, որևէ բառ իսկապես «գործածելի« համարելու համար, ես ինքս փորձեցի պարզել, թե հայերեն ինտերնետային ռեսուրսներից, որո՛նք են գործածում «սմարթֆոն» տարբերակը, որո՛նք «խելախոս» բառը։ Սակայն մինչ դրան անդրադառնալը, մեկ դիտարկում Գուգլ արդյուքների վերաբերյալ։ Իսկապես այն բերում է «խելախոս» բառի 5250 արդյունք։ սակայն դա չի արտահայտում դրա գործածությունը իրական թիվը հետևայլ պատճառով. թե ինչպես է հաջողացվել, չգիտեմ, սակայն այս 5250 արդյունքից 5080 գալիս է ovanitas.livejournal.com բլոգից, այն դեպքում երբ այդ բլոգում «Խելախոս» թեգը կրող միայն երեք գրառում կա։ Այս բլոգը զանց առնելու դեպքում, պարզվում է, որ ըստ Գուգլի համացանցում միայն 64 էջ է պարունակում «խելախոս» բառը։ Հատկանշական է, որ ինչպես Xelgen-ն էր նշում, Ovanitas բլոգը պարունակում է «խելախոսի» ամենահին հիշատակությունը՝ 2010 թ. հուլիսի 31-ից, և որքան նկատեցի, որպես այսպիսին այն միակն է, կամ գոնե հազվադեպերից մեկն է։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նշված գրառման մեջ «սմարթֆոնը» «խելախոս» կոչելուց բացի, «Վինդոուզը» կոչվում է «Փանջար», բացի այդ գրառմանը հեղինակը խոստովանում է, որ իր թարգմանած-ստեղծած «խելախոս» բառը շատերի կողմից քննադատությանը է արժանացել։ Ինչևէ, այս փաստը ցույց է տալիս որ շատ սահմանափակ թվով ինտերնետային էջերում է հանդիպում «խելախոս» բառը և չի հաստատում այն պնդումը, որ վերջինս «բավական» կամ գոնե ինչ որ չափով տարածված է կամ մտել է լեզվագործածության մեջ։ Այժմ տեսնենք, արդյոք հանդիպո՞ւմ է այն քիչ թե շատ ճանաչված հայկական կայքերում, և թե ինչ բառ են նախընտրում գործածել վերջիններս.
(այս թիվը չի ընդգրկում ovanitas.livejournal.com բլոգի առաջացրած ոչ իրական արդյուքնները)
Ընդհանուր առմամբ նշված կայքերում հանդիպում է «սմարթֆոն»` 892 և «խելախոս»՝ 12 անգամ։ Սակայն մենք չեն կարող նույնիսկ համարել, որ վերջինս ինչ-որ չափով, թեկուզ աննշան՝ գործածական է։ Ինչո՞ւ, քանի որ ovanitas.livejournal.com բլոգից բացի, դրանք առանց բացառության կա՛մ մայիսի 4-ի լրատվական հաղորդագրություններ են («Հայերեն տառատեսակների ստեղծող Ռուբեն Թառումյանը ներկայացրեց տառատեսակները և հատուկ խնդրեց` «սմարթֆոնի» փոխարեն կիրառել «խելախոս» բառը», ինչպես այստեղ), կա՛մ այդ առաջարկի արձագանքներն են սոցիալական ցանցերում և բլոգոսֆերայում։ Հետևաբար այս բառը թեկուզ նվազագույն չափով տարածված չէ հայոց լեզվում, քանի որ այն լեզվագործածության մեջ չի մտել. ընդամենը եղել է խնդրանք՝ այն լեզվագործածության մեջ մտցնելու վերաբերյալ։
Բացի վերոհիշյալ կայքերից, «սմարթֆոն» տարբերակն գործածվում է հարյուրավոր հայերեն այլ կայքէջերում, որոնցում ոչ մի անգամ չէ հիշատակվում «խելախոս» տարբերակը, դրանցից մի քանիսն են՝
Հաջորդիվ բերած մյուս փաստարկների վերաբերյալ.
  • Եթե չընդունենք նորաստեղծ եզրերը, հոդվածներ չենք գրի «շատ ժամանակակից ոլորտներից, սպասելով որ 10 տարուց գուցե համապատասխան կառույցները մի հայերեն տարբերակ հնարեն» (Xelgen)։ Այս մտահոգությունը այս դեպքում կիրառելի չէ, քանի հայերենում, ինչպես տեսանք, առկա է ու լայնորեն գործածվում և «սմարթֆոն» եզրը։
  • Այլ դեպքերում ես կոչ եմ անում չօգտվել անգլերեն վիքիփեդիայի կանոնակարգերից, իսկ այս դեպքում հղում եմ անում NAME-ին։ Ես կոչ եմ արել այո բառացիորեն չթարգմանել անգլերեն կանոնակարգերը, սակայն երբեք չեմ հրաժարվել դրանցից օգտվելուց։ Եվ հետո ավելի տրամաբանական է օգտվել անգլերեն Վիքիփեդիայի կանոնակարգից, քան հիմնվել լեզվական քաղաքականության վերավերյալ որևէ մասնակցի անձնական համոզմունքների վերաբերյալ։
  • «Բանից դուրս է գալիս, որ 2007 թվականին Վիքիփեդիայում արված օտարամուտ նորամուծությունը (...), սմարթֆոն բառը, քիչ թե շատ պատճառ է դարձել հայերեն համացանցում այս եզրի առավել տարածման» (Chaojoker): Որևէ ապացույց չկա, այս պնդումը հաստատող։ ««Սմարտֆոն» տարբերակը գործածական էր համացանցում նախքան այս հոդվածի ստեղծումը (օրինակ աստեղ)։ Հետևաբար տրամաբանական է, որ հոդվածը ստեղծելիս պետք է վերցվեր այդ անվանումը։
  • Հայերեն Վիքիփեդիան «ի տարբերություն անգլերեն Վիքիփեդիայի մեծ դեր է կատարում հայերեն համացանցում և հայախոսների մոտ բառերի տարածման հարցում» (Chaojoker)։ Այս պնդումը որևէ բան որևէ տարբերակի օգտին չի ապացուցում։ Գուցե այն ցույց է տալի՞ս Chaojoker մասնակցի կողմից արվող անվանափոխությունների շարժառիթը։ Ամեն դեպքում պնդումը շատ վիճելի է. կան տվյլներ, որ ՀՀ-ում մարդկանց ընդամենը 11,7% տոկոսն է օգտվում Վիքիփեդիայից հայերեն լեզվով. նրանք ավելի շատ նախընտրում են ռուսերեն և անգլերեն լեզուները։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Միացյալ թագավորության բնակչության համապատասխանաբար 91,6% և 93,1%-ը Վիքիփեդիան ընթերցում է անգլերեն լեզվով։ Կարծես թե դրությունը ճիշտ հակառակն է և այդ դրությունը ցույց է տալիս հանրամատչելի և հասկանալի լեզվագործածության արդարացված լինելը։
  • «Համացանց» եզրն էլ ժամանակին նոր էր [...], մի քանի տարի անց ինքը սովոր է, և ընդունված և այն հանգիստ կիրառում ենք» (Xelgen)։ Օքեյ, այն ժամանակ երբ «խելախոսն» էլ «համացանցի» պետ կմտնի լեզվագործածության մեջ, կարելի է Վիքիփեդիայում գործածել այն։ Կրկնում եմ այն, ինչ մի ժամանակ ասել եմ Ֆեմինիզմ-Իգապաշտպանություն վիճարկման ժամանակ։
  • Խելախոսը սմարթֆոնից ավելի դյուրընկալելի է քանի որ «Հայերենում ոչ «սմարթ» և ոչ էլ «ֆոն» բառերը գոյություն չունեն» (Chaojoker)։ Սա լեզվաբանորեն հիմնավորված պնդում չէ. կան մի շարք գործոններ, ինչպես հնչյունաբանական, ստուգանանական, ձևաբանական և այլն, որոնք որոշում են բառի դյուընկալ լինելը։ Հայերենում կան բազմաթիվ բառեր, որոնք հնարավոր չէ բաժանել իմաստ արտահայտող մասնիկների (արմատների և նախածանցների), սակայն դրանք համարվում են դյուրընկալելի։
  • «ՀՀ լեզվական կառույցների պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայերնը փոխառում չի ընդունում և եզրերը պետք է թարգմանել» (Xelgen)։ Կարո՞ղ ես հստակեցնել, թե որ կառույցներն են դրանք և երբվանից են որոշել չընդունել փոխառությունները։ ՀՀ-ում որոշակի միտում կա, այո, փոխառությունները թարգմանել։ Սակայն չեմ լսել, որ որևէ լեզվական կառույց պաշտոնապես հայտարարի հայոց լեզուն էթնիկ զտման երնթարկելու որոշման մասին։ Օրինակ ԼՏՊ-ն դեմ չի փոխառությունների գործածմանը։ Ահա մեջբերում Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուից. «Հայերենի բառային և ձևաբանական կառուցվածքը լայն հնարավորութուններ է ընձեռում ազատորեն փոխառություններ կատարելու. մեր լեզվի բառապաշարը լի է այդպիսի փոխառություններով։ Հայերենը դարեր շարունակ հարստացել է այդ փոխառությունների հաշվին և շարունակում է հարստանալ» (էջ. 10)։
Այսքանը իմ կարծիքով սպառիչ կերպով բացատրում է, որ «խելախոսը« լեզվագործածության մեջ դեռևս չմտած բառ է և որ որևէ բան չի արդարացնում հոդվածին այդպիսի անվանում տալը։ Այն, գոնե առայժմ, պետք է վերադարձնել նախկին տարբերակին։ Միևնույն ժամանակ բոլորս համաձայն ենք որոշակի կանոնակարգեր մշակելու անհրաժեշտության մասին։ Կարծում եմ շատ կառուցողական կլինի եթե այդ ուղղությամբ քննարկում ծավալենք և գոնե մի քանի սկզբունքներ ամրագրենք Վիքիփեդիա:Հոդվածների անվանումներ էջում։ --vacio 12:53, 26 Մայիսի 2011 (UTC)[reply]
Vacio, արդյո՞ք այստեղ հոդվածի անվանման շուրջ քննարկում չի գնում: Այդյո՞ք Ֆետայի մասնակցի ներդրումները քո կողմից հետ շրջման ժամանակ այն ավարտված էր: Արդյո՞ք այն, որ դու քո բերած փաստարկն սպառիչ ես գտնում, քեզ իրավունք է տալիս նախքան քննարկման ավարտը համայնքի համար որոշումներ կայացնես: Արդյո՞ք անընդհատ խմբագրման պատերազմներ անելու փորձը քո կարծիքով օգնում է քննարկման շարունակմնաը կամ ընդհանրապես Վիքիփեդիայի զարգացմանը:
Xelgen մասնակիցն տրամաբանական առաջարկ էր արել, որը կարծում եմ կօգներ խնդիրը լուծելուն, նշելով «արդեն անցած քննարկումը քննարկելուն, և հին դեպքերը հիշելուն, այստեղ բերելուն, ինչը երաշխավորում է, որ քննարկումը արդյունքի չի բերելու։ Առաջարկում եմ, մեկ շաբաթ այս թեման թողնեք, և ավելի սառը վերադառնաք այս թեմային ավելի ուշ։» Իսկ դու գերադասել ես անտեսել առաջարկը և նշմարել դեպքեր, որոնք այս դեպքի հետ չեն առնչվում: Ֆեմինիզմի դեպքում, քննարկման սկիզբը պատճենվել էր երկու էջում՝ քննարկումն երկու ճյուղի բաժանելով, որն առաջին հերթին անհնար էր դարձնում որևէ կառուցողական քննարկում ունենալը (քննարկման մի մասը հենց հոդվածի քննարկման էջում է): Դրանից բացի, եզրը հայտնվում էր դեռևս 1958 թվականինց ռուս-հայերեն բառարանում, որն էլ պատճառ է դարձել եզրը տարիներ շարունակ մնա և տեղ ընկնի հայախոսների մոտ մինչև մոտ 21 տարի հետո 1980 թվականին իգապաշտպանություն եզրը հայտնվել է հայերեն-անգլերեն բառարանում, և նախորդին ժամանակին չփոխարինելու պատճառով այժմ նախորդ տաբերակը կարծրացել է և նորը հեշտությամբ իրեն չի փոխարինում: ԷյչԹիԷմԷլի պարագան լրիվ տարբեր է՝ այն հայատառ ընդդեմ փոխատառ գրելու հարցն է բարձրացնում, և ոչ հայատառ գրվող հայերեն կամ օտարամուտ բառի քննարկում է: Իհարկե կողմ եմ հոդվածների հայանուն անվանման, և երբ առիթը լինի, կուղղեմ այն, և չեմ սպասի «Lamport's Bakery ալգորիթմ» անունն այժմ որպես «հայերեն» տեղ ընկնի, որը մեկ շաբաթ ստեղծումից հետո, դեռ չի տեղափոխվել, որն էլ մեծամասամբ խոսում է համայնքի մոտ հոդվածների անվանումների մասին համաձայնության և կանոնակարգի բացակայման մասին: Vacio-ն պնդում է «որևէ մասնակից չի համաձայնել կամ պաշտպանել Chajoker-ի այն հայտարարությունը, որ հայերենում առկա փոխառյալ եզրերը պետք է փոխարինել բառաստեղծման ներքին միջոցներով ստեղծված նոր եզրերով»: Նախ ընդհանուր հոդվածների հայերեն (և ոչ միայն հայատառ) անվանման շուրջ քննարկում տեղի չի ունեցել: Երկրոդը՝ ոչ մի մասնակից նաև չի տարաձայնել կամ առարկել Աստղարար հոդվածանվանմանը, որը «ներքին միջոցներով է ստեղծվել»: Տեղյակ չեմ որևէ հայերեն աղբյուրում որևէ կերպ այդ անվան նշման մասին, և կարող էի բառաստեղծման փոխարեն տառադարձնել անգլերեն բառը: Սակայն առարկային լավատեղյակ լինելով որոշեցի ստեղծել հայերեն բառը: Ինչպես տեսնում ես, հոդվածն երկու տարի է, որ կա, և ոչ ոք առարկություն չունի: Եթե խնդիր ունես այդ անվանման հետ, և կգերադասեիր որ փոխարենը ստեղծեի մի փոխատառ տառադարձված նորամուծություն, խնդրեմ արտահայտիր քննարկման էջում:
Այս քննարկումն ընթանում է երկու նորաբանության՝ մեկն օտարալեզու և մեկը հայերեն տարբերակի մեջ հոդվածի համար հարմար տարբերակն ընտրելու շուրջ: Սմարթֆոնը նոր բառ է, և թեև 2007 թվականին նորամուծվել է Վիքիփեդիա, այն ժամանակվանից մինչև հիմա ընդհանուր համացանցում յուրօրինակ էջերի թիվն, որոնք օգտագործում են այդ եզրը 204-ից չի անցնում: Դա չի արդարացնում հայերենում բառի համարժեքն արդեն իսկ փոխառյալ համարելը: Նաև, տարբերակներից ոչ մեկը ոչ մի բառարանում չեն հայնտնվել:
Ցավում եմ, որ այդքան ժամ ես ծախսել նշված ԶԼՄ կայքերը մեկ-մեկ որոնելով: Որքան գիտեմ, բոլոր այդ կայքերում էլ Գուգլի սարդերն արդեն եղել են, և 204 (այժմ 218) Գուգլի արդյունքները ներառել են բոլոր յուրօրինակ էջերը՝ որ կա դրանց ամբողջության մեջ, գումարած ցանկացած այլ համացանցային կայքեր և հասարակական կայքեր, ինչպես նաև Վիքիփեդիայի հայելի կայքեր, որտեղ Գուգլի սարդերն եղել են: Ընդհանուր յուրօրինակ էջերն 218-ից ավել չեն: Քո նշած կայքերում առանձին-առանձին որոնում կատարելով, դու հաշվի ես առել բոլոր կրկնօրինակ էջերը: Նաև, հայկական ԶԼՄ-ներից շատերը երբեմն իրենց նյութերը վերցնում են այլ ԶԼՄ-ներից, այսինքն՝ կայքից կայք ևս լինում են պատճենումներ և կրկնօրինակ էջեր: Գուգլը դա նկատի է առնում արդյունքների կրկնօրինակները կրկին չհաշվելով: Իսկ քո առանձին որոնման և գումարման պատճառով, ոչ միայն նույն կայքի վրա յուրօրինակ բովանդակությամբ էջն ես քանի անգամ հաշվել, այլև դրանց քանակների իրար հետ գումարելով մեկ կայքից մյուսը պատճենված նյութն ես քանի անգամ հաշվի առել: Օրինակ՝ պանորամա.ամ կայքում որոնելիս 52 արդյունք ես գտել. Գուգլը այդ կայքում 264 արդյունք է գտնում, սակայն գնալով վերջին էջ պարզվում է, որ դրանցից միայն 20 արդյունք է յուրօրինակ արդյունք (այն էլ դատելով հենց նույն վերջին էջից, նույնիսկ այդ 20 էջից շատերը կրկնօրինակներ են): Ընդհանուր քո օգտագործած մեթոդը սխալ էր, երբ Գուգլն արդեն բոլոր այդ կայքերը ներառել էր իր արդյունքներում:
Ի դեպ, Թվիթերն ու Ֆեյսբուքը ԶԼՄ-ների հետ համեմատելիս, իրականում ոչ մեկն էլ հայերենի հարցում հեղինակություն չեն համարվում: Հայկական ԶԼՄ-ներից որոշները դեռ հայերեն չակերտը ճիշտ չեն դնում (օր.՝ նշված սիո.ամ կայքը), գրեթե բոլորն անտեսում են ՀՀ Լեզվի պետական տեսչության որոշումները՝ բովանդակության մի մասը լատինատառ գրելով (գրեթե բոլորը Գուգլի փոխարեն Google են գրում), կամ անգլերեն ենթավերնագրերով կայքեր են (օր.՝ նշված արմթեք.ամ կայքը): Թեև առաջընթաց նկատվում է, և այժմ շատ կայքեր ուղղել են իրենց չակերտների խնդիրը և ռոք խմբերի անունը գոնե սկսել են հայատառ գրել: Ինչևէ, սա է մեր վիճակը:
iPhone հոդվածը եսԽոս հոդված փոխելու համեմատությունը խելախոսի հետ համեմատելը միանգամայն սխալ է: Այն ցույց է տալիս, որ Vacio մասնակիցը կամ ապրանքանիշների և ընդհանուր առարկային կամ երևույթին վերաբերող բառերի տարբերություն չգիտի, կամ այստեղ սոփեստություն է թույլ տալիս: Ապրանքանիշները չեն թարգմանվում՝ տառադարձվում են, տվյալ դեպքում ԱյՖոնն է հայերեն տառադարձված տարբերակը, իսկ ընդհանուր բառերը թարգմանվում են ինչքան կարելի է, երբ լեզուն արդեն խեղճ է մնում այն թարգմանելուց՝ օգտագործվում են փոխառություններ:
Անդրադառնամ այլ նշված կետերին՝
  • Այն որ հայերեն համացանցում և հայախոսների մոտ բառերի տարածման հարցում ի տարբերություն անգլերեն Վիքիփեդիայի մեծ դեր է կատարում «որևէ բան որևէ տարբերակի օգտին չի ապացուցում»:
Ես դրա մասին գրել էի արդեն նախկին գրառման մեջ: Դա հանգեցնում է այն շրջապտույտ պատճառաբանության, որ Վիքիփեդիայում օգտագործելով օտարալեզու տարբերակ՝ տարածվում է այն, իսկ հետո Vacio մասնակիցը որպես փաստարկ է ներկայացնում այն, որ եթե օտարալեզուն է տարածված, պիտի շարունակի մնալ օտարալեզու: Այս քննարկումն սկսել է մայիսի 22-ին՝ մոտ մեկ շաբաթ առաջ: Արդեն իսկ, հայերեն Վիքիփեդիայում այս բառերի անընդհատ օգտագործման պատճառով, Վիքիփեդիայի հայելի կայքերում ավելի են տարածվել, և Գուգլի արդյուքները մեկ շաբաթում 35-ից հասել է 58-ի խելախոսի դեպքում և 204-ից հասել 218-ի սմարթֆոնի դեպքում, որը կարծում եմ կարելի է մեծամասամբ եթե ոչ ամբողջովին վերագրել Վիքիփեդիայի հայելի կայքերում հայտնվելուն: Եթե նկատի առնենք Վիքիփեդիայում սմարթֆոն բառի ներմուծումը 2007 թվականին, ապա մնում է գուշակել, որ նույնիսկ 218 արդյունքի դեպքում դրանցից որքանն են Վիքիփեդիայի հայելի կայքեր, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ ԶԼՄ-ները նաև օգտվում են Վիքիփեդիայից և նաև այդ կերպ տարածում:
  • Հոդվածների անվանման պատճառով է, որ «ՀՀ-ում մարդկանց ընդամենը 11,7% տոկոսն է օգտվում Վիքիփեդիայից հայերեն լեզվով. նրանք ավելի շատ նախընտրում են ռուսերեն և անգլերեն լեզուները։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Միացյալ թագավորության բնակչության համապատասխանաբար 91,6% և 93,1%-ը Վիքիփեդիան ընթերցում է անգլերեն լեզվով։»
Vacio, իրո՞ք գտնում ես, որ ՀՀ-ում (որը պարունակում է հայախոսների մոտ կեսը) առավել կօգտվեին հայերեն Վիքիփեդիայից եթե հոդվածանունները հայերեն անվանումների փոխարեն օտարալեզու անվանումներ կրեին: Հիշեցնեմ՝ այժմ հայերեն Վիքիփեդիայի որակի վարկանիշը (խորությունը) 56 է, ծավալը՝ 13,779 հոդված: Անգլերենը Վիքիփեդիայի որակի վարկանիշը 605 է, ծավալը՝ 3,646,775 հոդված:(աղբյուր) Ըստ իս, այդ հիմնական տարբերություններն են կազմում օգտագործման վիճակագրության տվյալների հիմնական պատճառը: Սակայն, ես էլ եմ համաձայն, որ անվանումը ինչ որ չնչին դեր է խաղում կայքի օգտագործման մեջ, ճիշտ Vacio-ի նշած հակառակ պատճառով: Բացատրեմ՝ երբ Գուգլում որոնողը ուզում է գտնել Էյրբաս օդանավների մասին տեղեկություն, երկու ընտրություն ունի: Եթե տպում է Էյրբաս, ապա գտնում է որոշ հայալեզու արդյունքներ, որոնցում Վիքիփեդիան ընդհանրապես ներառված չէ, որովհետև հոդվածը հայատառ անվանում չունի: Մյուս կողմից կարող է տպել Airbus, ըստ որի էլ Գուգլը ներկայացնում է միլիոնավոր անգլալեզու արդյունքներ, որոնց առաջին էջում է գտնվում անգլերեն Վիքիփեդիան, իսկ հայերեն Վիքիփեդիայում որևէ հոդված (ընդ որում Էյրբաս Ա380-ի մասին և ոչ Էյրբասի) առաջին անգամ միայն հանդիպում է երրորդ էջում: Այսինքն լատինատառ անվանում գրող հոդվածի առկայության դեպքում, օգտագործողը ոչ մի որոնման ընտրանք չունի որպեսզի արագ հայտնվի հայերեն Վիքիփեդիայում: Եթե հոդվածը Էյրբաս անվանված լիներ, և հայերեն Վիքիփեդիան նույնանման մոտեցում ցուցաբերեր հոդվածները հայատառ անվանելու մեջ, գոնե օգտագործողը մի քանի անգամից կկռահեր, թե ինչ լեզվով պիտի որոնի այստեղ հայտնվելու համար: Այլապես անգլիատառ որոնելիս նախ և առաջ անգլերեն Վիքիփեդիա հայտնվելուց բացի այլընտրանք չունի: Քանի որ Vacio մասնակիցը օգտագործում է «հանրամատչելի և հասկանալի» բառերը, հարկ եմ տեսնում նշել, որ անձամբ հանրամատչելի և հասկանալի եմ համարում յուր լեզվի արմատներով կազմված բառերը, որը ցանկացած լեզվախոսի կողմից հասկանալի և ընկալելի է առաջին իսկ հայացքից, որը չի կարելի ասել օտարամուտ բառերի մասին: Նույն իմաստով եմ օգտագործել դյուրընկալ բառը, որը Vacio մասնակիցը մեկնաբանում է որպես արդեն յուրացված բառի դյուրընկալ լինելը: Այն, որ ցանկացած մարդու համար արդեն իր բառապաշար անցած բառերը իր կողմից հասկանալի և դյուրընկալ են՝ ակնհայտ է: Դյուրընկալ ասելով նկատի է առնվում այն, որ առաջին անգամ հանդիպողներն ևս այն ընկալեն: Հենց դա էլ ընկած է բառի արմատների ընկալման խորքում:
Հետաքրքիր է, որ Vacio մասնակիցը Լեզվի պետական տեսչության պարբերականի համար հոդվածների հեղինակի առաջարկը բավական չի գտնում, մյուս կողմից առաջարկում, որ հոդվածի պիտի անվանվեր «սմարտֆոն» որովհետև այն առաջին անգամ առաջարկվել է ակումբ.ամ ֆորումային կայքում:
  • «Հայերենի բառային և ձևաբանական կառուցվածքը լայն հնարավորութուններ է ընձեռում ազատորեն փոխառություններ կատարելու. մեր լեզվի բառապաշարը լի է այդպիսի փոխառություններով։ Հայերենը դարեր շարունակ հարստացել է այդ փոխառությունների հաշվին և շարունակում է հարստանալ» Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, էջ. 10։
Շատ ուրախացա տեսնել այս մեջբերումը, և շնորհակալություն այն ներկայացնելու համար: Սակայն, կոնտեքստից դուրս ներկայացնելով այն՝ մասնակիցը խեղաթյուրում է իմաստը և ցուցաբերում հաստատման հակում: Շարունակեմ նույն պարբերությունը, 11-րդ էջում՝ (թավատառները դրել եմ ես՝ շեշտի համար)
Բայց այս կարգի [փոխատառ փոխառված] բառերից շատերը հայերենին անցել են դեռևս նրա գրական լեզու չդարձած ժամանակ և խոսակցական լեզվում այնպես են ձևափոխվել, որ նրանց օտարածին լինելը հաստատել անգամ դժվար է: Հայերենը նույնպիսի բարյացակամություն չի ցուցաբերում գրական փոխառությունների նկատմամբ: Հայ գրական լեզվի համար բառապաշարի հարստացման հիմնական ուղղությունը եղել է իր սեփական բառաստեղծումը. մեր գրական լեզուն օտարաբանությունների դիմել է միայն ստիպված պարագայում, այսինքն՝ երբ չի կարողացել տվյալ օտար բառը ճշգրիտ կամ հաջող թարգմանել: Հայոց լեզվի բառակերտման դարավոր ավանդությունից և իր իսկ լեզվական կառուցվածքից բխող և կանոն դարձած այս սովորույթը օրինականացված է նաև ժամանակակից հայերենի համար՝ նախկին տերմինաբանական կոմիտեի և ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի որոշումներով, որոնցում օտար լեզուներից կատարվող փոխառությունները համարվում են հայերենի բառապաշարի հարստացման միջոցներից մեկը: Ըստ որում՝ օտար լեզուներից պիտի «փոխ առնել այնպիսի տերմիններ և բառեր, որոնց համարժեքը չկա և հայերենի բառակազմական միջոցներով հաջող կազմել հնարավոր չէ:
- Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, էջ 11
Ամեն ինչ ասված է:
Հարկ եմ տեսնում հիշեցնել մի շատ կարևոր հանգամանք՝ այս նախագծի անունի և իր էության վերաբերյալ: Այս նախագիծը կոչվում է հայերեն Վիքիփեդիա: Այդ անվանման մեջ համառոտ կերպով ներառված է նախագծի էությունը՝ Վիքիփեդիան հուշում է, որ այն պիտի լինի չեզոք, ազատ հանրագիտարան, իսկ հայերենը, որն ոչ մի կերպ չի զիջում անվան երկրորդ մասին, խոսում է այդ գիտելիքների հայերեն մատուցման մասին: Եթե համայնքի մասնակիցներից ոմանք (ինչպես ես) գտնում են, որ հոդվածի անվանման մեջ նախընտրությունը պիտի տրվի հայերեն տարբերակին նույնիսկ եթե այլալեզու տարբերակն ավելի տարածված է, դա գալիս է նախագծի էությունից: Կարծում եմ բոլորս էլ եթե ներգրավվել ենք այս նախագծում, ի տարբերություն այլ լեզվի Վիքիփեդիաներում, դրանից է, որ անվանման առաջին մասը մեզ համար եղել է կարևոր, և ցանկացել ենք կառուցել ոչ միայն չեզոք և ազատ հանրագիտարան, այլև՝ հայերեն: Եթե տարածվածությամբ առաջնորդվենք, ապա պայուսակի մասին հոդվածը «սումկա» պիտի անվանենք, քանզի հայախոսների խոսակցականում առավել տարածված է պայուսակ բառի փոխարեն «սումկա» օգտագործել, որը և համացանցում բավականին տարածում ունի: Հայերեն ի դեմս այլալեզու/այլատառ անվանման հարցում ըստ տարածվածության առաջնորդվելը մեզ կանգնեցնում է ևս այլ խնդիրների առաջ՝ արդեն տառերի օգտագործման խնդիր ենք ունենում: Արդեն իսկ համացանցում որոշ բառերի փոխատառ տարբերակն առավել տարածված է հայատառ տարբերակից՝ hayrik փոխատառ տարբերակն ավելի տարածված է Գուգլի արդյունքներով քան հայատառ հայրիկ բառը: Եթե ըստ Vacio մասնակցի պատճառաբանության առաջնորդվենք, ըստ տարածվածության, պիտի որ hayrik տարբերակն օգտագործենք այդ հոդվածի անվանման համար: Հուսով եմ պարզ է, թե տարածվածը հայերենին և հայատառին նախընտրելը ինչպես է ավելի ու ավելի մեզ բերում հայերեն Վիքիփեդիա նախագծի էության ոտնահարման:
Եզրակացությունում, ինչպես տեսնում ենք, հայկական ԶԼՄ-ների մեծ մասը շատ հայերեն սխալներ են թույլ տալիս, և չեն կարող հայերենի համար հեղինակավոր աղբյուր համարվեն, որպեսզի իրենց մոտ տարածում գտած բառերն համարվեն հայերեն: Դրանից բացի, սմարթֆոն և խելախոսը բառերն երկուսն էլ նորաբանություն են, մեկն առաջին անգամ մոտ չորս տարի ավելի շուտ է օգտագործվել քան մյուսը, բայց չորս տարում նույնիսկ դա չի օգնել, որ շատ տարածում գտնի՝ ընդամենը 218 արդյունք ընդդեմ 58-ի (կամ 204 ընդդեմ 34-ի): Ավելին՝ խելախոս եզրն պաշտոնապես առաջարկել է օգտագործել տառաստեղծությամբ և բառաստեղծությամբ զբաղվող ԼՊՏ-ի հետ առնչվող մասնագետի կողմից, երբ «սմարթֆոնի» նորամուծությունը ոչ մի մասնագետ ձեռքի թարգմանում չէ: Այս պատճառներով, գտնում եմ, որ հոդվածը պիտի կրի խելախոս հայերեն անունը քան այլալեզու տարբերակներ: Հայերեն եզրի առկայության դեպքում այլալեզու տարբերակների օգտագործումը հայերեն Վիքիփեդիայում պարզապես հակասում է հայերեն Վիքիփեդիայի էությանը, որն ընդունելի չէ:
Այնպես որ, տարածվածութան հարցն այսքան ծեծելուց հետո, պարզ է, որ ընդհանրապես առարկայի մասին նյութերը պակասում են հայերեն համացանցում (ընդհանուր վերցրած 238 յուրօրինակ էջից ավել չկա), և խնդրում եմ շարունակել միայն եթե նոր փաստարկներ կան: Եթե չկան, և ուղղակի կարծում ես, որ բոլոր հոդվածների անվանման պարագայում տարածված տաբերակը պիտի առաջնայնություն ունենա հայերեն տարբերակին, խնդրում եմ նոր քննարկում սկսել խորհրդարանում կամ Վիքիփեդիայի քննարկում:Հոդվածների անվանում էջում, որպեսզի ընդհանուր համաձայնության գանք և սկսենք կանոնակարգի մշակման գործը: Chaojoker 19:23, 30 Մայիսի 2011 (UTC)[reply]

Այս հոդվածը պետք է վերանվանել համաձայն en:Wikipedia:What Wikipedia is not, որտեղ նշված է, որ Վիկիպեդիան օրիգինալ հետազոտությունների տեղ չէ (Wikipedia is not a place to publish your own thoughts and analyses or to publish new information.) և այստեղ պետք է օգտագործել առավել տարածված անվանումը, անկախ ամեն ինչից:--David1992 (talk) 09:23, 22 Մարտի 2012 (UTC)[reply]

Ի դեպ, նեոլոգիզմը նույնպես համարվում է օրիգինալ հետազոտություն:--David1992 (talk) 16:12, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
Ճիշտ եք, Անգլերեն Վիքիպեդիան նույնիսկ առանձին բաժին ունի այդ մասին «Վիքիպեդիան բառարան չէ» կանոնակարգում. NEO։ --vacio 17:23, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
Ներեցեք, բայց թացը չորի հետ խառնում եք։ Ինչպե՞ս է Խելախոս անվանումը այս հանրագիտարանային հոդվածը, դարձնում բառարանային հոդված։ Այդ նույն խելախոս եզրը, լսել եմ նույն Հ1–ով Ստիվ Ոզնյակի հարցազրույցի սինխրոն թարգմանության ընթացքում։ Այնպես որ, որքան էլ եղրի հաջողակ լինելը հարցական լինի, սա ոչ բառարանյաին հոդված է, ոչ էլ օրիգինալ հետազոտություն։ Մինչ մի հասկացողություն կիրառելը, խորհուրդ եմ տալիս հասկանալ թե ինչն է օիինակ «օրիգինալ հետազուտությունը»։ Ու հոդվածն անվանում ենք, գիտական, գիտահանարամատչելի ոլորտում տարածված լինելով, ոչ թե ասենք բլոգերում, կամ խոսացկացան լեզվում տարածված լինելով։ Թե չէ պետք է սա վերանվանեք «թույն սոտովի» ու վերջացնենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:26, 25 Մարտի 2012 (UTC)[reply]
Ես չասեցի, որ այս հոդվածը բառարանային է։ Վկայակոչեցի, Wikipedia:Wikipedia is not a dictionary կանոնակարգը որովհետև այնտեղ նշվում է, որ պետք է խուսափել նորաբանություններից – դրանք կարելի է գործածել Վիքիբառարանում, բայց ոչ Վիքիպեդիայում (նույն անդրադարձը կա նաև Wikipedia:Manual of Style/Words to watch ուղեցույցում)։ Նորաբանություններ օտագործելը, ավելի ճիշտ դրա գործածություն արդարացնելը «օրիգինալ հետազոտության» հետ կապ ունի, որովհետև օրիգինալ հետազոտությունը նշանակում է եզրակացություններ անել սկզբնաղբյուրներից։ Իմ մատնանշած WP:NEO-ի երկրորդ պարբերությունը հենց այդ մասին էլ ասում է.
To support an article about a particular term or concept we must cite what reliable secondary sources, such as books and papers, say about the term or concept, not books and papers that use the term.
An editor's personal observations and research (e.g. finding blogs, books, and articles that use the term rather than are about the term) are insufficient to support articles on neologisms because this may require analysis and synthesis of primary source material to advance a position, which is explicitly prohibited by the original research policy.
Xelgen, վերջին գրածիդ հետ համաձայն եմ հետևյալ լրացումն անելով. այո, գիտական և հանրագիտական, բայց նաև լրատվամիջոցների, մասնագիտական և ոչ մասնագիտական գրականության միջոցով կարելի է պարզել տարածված եզրը։ Այդ եղանակով, օրինակ, կարելի է պարզել, որ «սոտվին» խոսակցական-ժարգոնային է ու գրական լեզվում տարածում չունի։ --vacio 14:28, 26 Մարտի 2012 (UTC)[reply]

Իսկ կարող եք բերել կոնկրետ օրինակներ, թե այդ որ գիտահանրամատչելի աղբյուրներում է տարածված այդ տերմինը (որը նույնիսկ չեմ ուզում օգտագործել):--David1992 (talk) 22:09, 25 Մարտի 2012 (UTC)[reply]