Խառլամպի Բարանով
Խառլամպի Բարանով ռուս.՝ Харлампий Карпович Баранов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 6), 1892 Mishin, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 5, 1980 (88 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արաբագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ, Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Արաբագիտություն |
Ալմա մատեր | Լազարյան ճեմարան և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և արաբերեն |
Եղել է գիտական ղեկավար | Իսաակ Ֆիլշտինսկի |
Պարգևներ |
Խառլամպի Կարպովիչ Բարանով (ռուս.՝ Харла́мпий Ка́рпович Бара́нов, փետրվարի 23 (մարտի 6), 1892, Mishin, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արաբագետ, արաբագիտության մոսկովյան դպրոցի հիմնադիրը, Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ (1962), ռուս-արաբերեն բառարանի հեղինակ, պրոֆեսոր (1939)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ հասակում կորցրել է հորը։ Նախնական կրթությունն ստացել է Նովոչերկասսկի տարրական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո որոշում է ընդունվել Լազարյան ճեմարանի արաբապարսկաթուրքական բաժանմունք, որի համար ինքնուրույն սովորում է լատիներեն և այլ օտար լեզուներ։ 1912 թվականին ընդունվում է Լազարյան ճեմարան։ 1915 թվականին ավարտում է ճեմարանը և զորակոչվում բանակ, որտեղ նա ուղարկվում է սովորելու Մոսկվայի Ալեքսանդրյան ռազմական վարժարանում, ապա Գոլիցյան ճակատում ծառայության է անցնում կազակական մի գնդում։ Շուտով տեղափոխվում է Պետրոգրադ, որտեղ աշխատում է որպես թուրքերենի թարգմանիչ։ Հեղափոխությունից հետո արևելյան լեզուներ է դասավանդել Ֆրունզեի անվան ռազմական ինստիտուտում, ապա Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում (նախկին Լազարյան ճեմարան), որը 1952 թվականին միանում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտին։ Այստեղ դասավանդում է արաբերեն, ղեկավարում է արաբերենի, պարսկերենի, փուշտու և աֆրիկյան լեզուների միավորված ամբիոնը։ Եղել է արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Բարանովի գլխավոր գործը եղել է «Ռուս-արաբերեն բառարան»-ի կազմումը։ Բառարանի վրա աշխատել է դեռևս ուսանող տարիներից և առաջին տարբերակը տպագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1976 թվականին հրատարակվում է բառարանի լրացված, վերջնական տարբերակը (ավելի քան 42 000 բառ)։