Խաչիկ Նահապետյան
Խաչիկ Նահապետյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1931[1] (90 տարեկան) |
Ծննդավայր | Փանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սամարայի պետական բժշկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1991) |
Մասնագիտություն | նյարդաֆիզիոլոգ |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Խաչիկ Հովսեփի Նահապետյան (սեպտեմբերի 10, 1931[1], Փանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչիկ Նահապետյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 10-ին, Փանիկ (ՀՀ Շիրակի մարզ) գյուղում։ 1957 թվականին ավարտել է Սամարայի (ՌԴ) բժշկական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետը։ 1964 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզոլոգիայի ինստիտուտում, 1993 թվականից՝ փոխտնօրեն[2]։
Աշխատանքները վերաբերում են տեսողության ֆիզոլոգիային, կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրությանը, կենտրոնական նյարդային համակարգի պլաստիկության մեխանիզմների պարզաբանման և վնասված ու այլ հյուսվածքների ֆունկցիոնալ կառուցվածքային վերականգնողական շարժընթացներին նպաստող եղանակների մշակման, գերհույզի բժշկակենսաբանական հարցերին։ Համահեղինակ է «Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ» (1998) դասագրքի։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ
- էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության անդամ
- Տեղեկատվայնացան միջազգային ակադեմիաների անդամ (1996 թվականից)
- ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտխորհրդի անդամ[3]
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էկոլոգիայի և կենսագործունեության ակադեմիայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (2001)
- «Գիտության աստղ» (2004)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фоторецепция птиц, 1972 (համահեղինակ)։
- Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ, դասագիրք, 1998 (համահեղինակ)։
- Հայաստանի կենտրոնական և հյուսիսարևելյան տարածաշրջանների դեղաբույսերը և դրանց մշակման հեռանկարները, Երևան։ Գիտություն, 2003 (համահեղինակ)[4]։
- Նյարդաֆիզիոլոգիայի ընտրովի գլուխներ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003 (համահեղինակ)[5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13969
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 206։
- ↑ «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ»։ www.physiol.sci.am։ Վերցված է 2019-03-22
- ↑ Վարդանյան Մ Ա (2003)։ Նահապետյան Խաչիկ Հովսեփի, ed.։ Հայաստանի կենտրոնական և հյուսիսարևելյան տարածաշրջանների դեղաբույսերը և դրանց մշակման հեռանկարները։ Երևան: Գիտություն։ ISBN 9785808005495
- ↑ Ֆանարջյան Վիկտոր Բարդուղիմեոսի, Նահապետյան Խաչիկ Հովսեփի (2003)։ Նյարդաֆիզիոլոգիայի ընտրովի գլուխներ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Եր: Եր. համալս. հրատ։ ISBN 9785808404519