Խաչիկ Միրիմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրիմանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Միրիմանյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1899(1899-11-14)[1]
Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 15, 1979(1979-10-15)[1] (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհողագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1928)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1940)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Խաչիկ Պողոսի Միրիմանյան (նոյեմբերի 14, 1899(1899-11-14)[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 15, 1979(1979-10-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային հողագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1930 թվականից դասավանդել է ՀԽՍՀ գյուղատնտեսագիտական ինստիտուտում, 1940-1943 թվականներին և 1954-1956 թվականներին եղել է նույնի, 1949-1951 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի պտղաբուծության ինստիտուտի տնօրեն, 1958 թվականին՝ ՀԽՍՀ բնության պահպանության ընկերության, 1958-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի բնության պահպանության գիտխորհրդի նախագահ, 1959-1976 թվականներին՝ «Հայաստանի բնությունը» ամսագրի գլխավոր խմբագիր, Լեռնային երկրների բնության՝ պահպանության միջազգային կոմիտեի նախագահ (1969-1975) և պատվավոր խորհրդատու (1975-1979), ՅՈԻՆԵՍԿՕ-ի կոնսուլտատիվ կոմիտեի անդամ։

Միրիմանյանի աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ հողերի ուսումնասիրման, դասակարգման, նոր հողերի իրացման, աղուտների, կիսաանապատային, ճահճային հողերի բարելավման, բնության պահպանության հարցերին։

Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мириманян Хачатур Погосович. Библиография, М., 1975.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Միրիմանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 620