Jump to content

Խաչիկ Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Երիցյան
Ծնվել է1918
ԾննդավայրՂրղի, Հայաստան
Մահացել է1993
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Խաչիկ Մամիկոնի Երիցյան (1918, Ղրղի, Հայաստան - 1993), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Երիցյանը ծնվել է 1918 թվականին, Շամշադինի շրջանի Ղըրղի (այժմ՝ Արծվաբերդ) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ Դպրոցում սովորելուն զուգընթաց 1935-1938 թվականներին աշխատել է գյուղի բնակչության անգրագիտության վերացման դպրոցում։ Միջնակարգն ավարտելուց հետո 1938 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։

Ինստիտուտը չավարտած Երիցյանը զորակոչվել է կարմիր բանակ և ծառայությունն սկսել 155-րդ հրաձգային բրիգադում։ Սեպտեմբերին Մարուխի լեռնանցքում տեղի ունեցող կատաղի մարտերում Երիցյանի գունդը ազատագրել է Կովկասի նախալեռները և Մարուխի սառցադաշտը։ Մարտերից մեկում Խաչիկը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ և 1943 թվականին զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո Երիցյանը ավարտել է մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը։ Աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող։ Մինչև կենսաթոշակի անցնելը աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանի № № 64, 47, 6 դպրոցների ուսմասվար։

1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար» և ուրիշ մեդալներով[1]։

Խաչիկ Երիցյանը մահացել է 1993 թվականին։

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]