Խաչատրյանի անվան պետական քառյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատրյանի անվան պետական քառյակ
Գործունեություն1982

Խաչատրյանի անվան պետական քառյակ, Զարեհ Սահակյանցի հիմնած պետական քառյակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառյակը հիմնադրվել է 1982 թվականին Երևանում, ջութակահար և ալտահար, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի կողմից[1]։ Քառյակի ղեկավարը 1985 թվականից հանդիսացել է Արտաշես Մկրտչյանը։ Քառյակը մասնակցել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Աֆրիկայում տեղի ունեցած մի շարք միջազգային երաժշտական փառատոների։ 2004 թվականին քառյակը վերակազմավորել է ալտահար Վաչե Հովեյանը, որը նաև հանդիսացել է քառյակի գեզարվեստական ղեկավարը։ Քառյակի կազմում հանդես են եկել Մարի Մարգարյանը (1-ին ջութակ), Հայկ Վարդանյանը (2-րդ ջութակ), Արամ Թալալյանը թավջութակ։ Քառյակը Հայաստանում հանդես է գալիս փառատոների ու համերգների ժամանակ, հյուրախաղերով շրջագայել է Միջին Արևելքում, Կիպրոսում, Իտալիայում և այլ երկրներում։ Նրա երկացանկում տեղ են գտել հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունից։ Քառյակը վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում և ԱՊՀ երկրներում։

Միջազգային փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակը՝ Լոռիում և Տավուշում». armenpress.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։