Ծնվել է Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար), ուսանել Դորպատի համալսարանում։ Ավագյանը գրել է երգեր, որոնցից «Ուրախասցուք ուրեմն»–ը ուսանողական հայտնի երգերից մեկի՝ «Gaudeamus igitur»–ի հայացված տարբերակն է (1849)։ Վերջինս, «Երգ ուխտի», «Հայոց գինին» և այլ երգերի հետ, ուսանողական տարիներին ճանաչում է բերել հեղինակին։ Ավագյանցի երգերին բնորոշ են հայրենասիրությունն ու կենսասիրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 601)։