Խաշթառակի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաշթառակի ջրանցք

Խաշթառակի ջրանցք, ջրանցք ՀՀ Տավուշի մարզում։ Շահագործման է հանձնվել 1930 թվականին, վերակառուցվել 1952 թվականին։ Սկիզբ է առնում Աղստևի աջ ափից։ Երկարությունը 14,2 կմ է, ջրթողունակությունը՝ 0,6 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։ Ոռոգում է Խաշթառակ, Աչաջուր, Ակնաղբյուր գյուղերի և Իջևանի քաղաքամերձ հողատարածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։