Խանութի աղջիկը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խանութի աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՋեյմս Տիսո[1]
տարի1883[1]
բարձրություն146,1 սանտիմետր[1]
լայնություն101,6 սանտիմետր[1]
ուղղությունռեալիզմ[2]
ժանրկենցաղային ժանր[3] և դիմապատկեր[3]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՕնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ[1]
հավաքածուՕնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ[1]
կայք
Ծանոթագրություններ

Խանութի աղջիկը (ֆր.՝ La Demoiselle de Magasin), ֆրանսիացի նկարիչ Ջեյմս Տիսոյի նկարը, որն ընդգրկված է Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահի հավաքածուում[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է երիտասարդ մի կին, որը կանգնած է ժապավեններ և զգեստներ վաճառող խանութի ներսում։ Մի ձեռքում նա բռնել է նոր գնված իրերի փաթեթը, մյուս ձեռքով բաց է պահել խանութի դուռը հեռացողների համար։ Խանութը լցված է ժապավեններով։ Խանութի պատուհանից բացվում է փարիզյան բանուկ փողոցի տեսարան։ Խանութի մյուս աղջիկը ողջունում է պատուհանից խանութի մեջ նայող լավ հագնված մի տղամարդու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ստեղծվել է 1883-1885 թվականներին։ Տիսոն փոքր վրձնահարվածների միջոցով օգտագործել է չոր պիգմենտների հստակ ոճ։ Սա ոչ թե իմպրեսիոնիզմ է, այլ ակադեմիզմի ոճից խիստ հեռացում։ Կտավն արտացոլում է նաև Տիսոյի հիմնական հետաքրքրությունների մի մասը, ինչպիսիք են 19-րդ դարի վերջերի առարկաների և հագուստի նյութապաշտ աշխարհը[5]։ Կտավում օգտագործված է ժամանակաշրջանին բնորոշ Տիսոյի սիրած տեխնիկան, որը դիտորդին ուղղակի տանում է դեպի կտավ, դեպի խանութի աղջիկը, որը մեզ համար բացում է դուռը[6]։

Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1885 թվականին Սեդելմեյերի պատկերասրահում։ Այն Տիսոյի ցուցահանդեսի մի մասն էր կազմում, որը կոչվում էր «Quinze tableau sur la femme à Paris» (Փարիզյան կնոջ տասնհինգ կտավներ)[7]։ Դա Տիսոյի վերջին խոշոր ցուցահանդեսն էր, մինչև նա անցավ կրոնական թեմաների և իր կյանքի մնացած մասն անցկացրեց Աստվածաշնչյան թեմաներ պատկերելով։ 1968 թվականին կտավը գնել է Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահը։

Ռեջինա Հագոն այս նկարը տեսնում է որպես ցանկություն պարունակող նկարագրություն։ Հատակին ընկած ժապավենը սրտաձև է։ Ըստ Հագոյի՝ հատակի սրտի դիրքը ցանկության հիմքն է։ Կտավի կանայք համեստ կերպով են հագած, բայց Տիսոն շեշտում է նրանց կառուցվածքը, հատկապես կնոջ կուրծքը, երբ նա բարձրացնում է ձեռքերը։ Այս շրջանում տնից դուրս աշխատող կինը համարվում էր բարոյապես կասկածելի։ Պատուհանից խորամանկորեն նայող տղամարդը, դիտողի հարմար դիրքը կարող են ենթադրել ավելին, քան որ սա պարզապես հագուստի վաճառք է։ Հնարավոր է պատուհանից նայող տղամարդը սիրախաղ է անում խանութի աղջկա հետ, սակայն Հագոն նշում է, որ Տիսոն թուլացրել է նրան՝ փակելով կնոջ մանեկենով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://ago.ca/collection/object/67/55
  2. https://muse.jhu.edu/article/54202/summary
  3. 3,0 3,1 https://rkd.nl/explore/artists/77649
  4. «James Tissot. The Shop Girl | AGO Art Gallery of Ontario». www.ago.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Gail Dexter. "J.J.J. Tissot: Exciting Victorian." Toronto Star. April 6, 1968, pg. 38
  6. "Tissot Retrospective", by Eugenia Parry Janis. The Burlington Magazine 1968 pg. 303
  7. "Review: James Tissot. New Haven, Québec and Buffalo," by Paul Stirton. The Burlington Magazine 2000 pg. 131.
  8. "The joy of shopping." Regina Haggo. The Hamilton Spectator. Sep 26, 2006. pg. G.11