Խայտաբղետ նրբագեղիկ
Խայտաբղետ նրբագեղիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Prunella ocularis
Radde, 1884
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Խայտաբղետ նրբագեղիկ (լատին․՝ Prunella ocularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 22-23 սմ։ Գլուխը ցայտուն նախշերով է, հասունի հոնքը՝ լայն, սպիտակ, ունկընկալը և գագաթը՝ դարչնագույն-սև։ Կուրծքը, մարմնի կողքերը բաց նարնջագույն են՝ թույլ խայտերով։ Երիտասարդի փետրավորումն ավելի խամրած է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ բազմաթիվ խայտերով։ Թաքնված թռչուն է, երգում է գլաքարերին նստած։ Կերակրվում է ցածր զառիթափերի, քարերի, թփուտների մոտ։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցված է ՀՀ բարձրադիր լեռնազանգվածների 15 կետում (2280-3200 մ բարձրություններում)։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից և փետուրներից։ Բնադրում է թփուտներում, գերադասում է գիհու փռված խիտ, լավ քողարկված ճյուղերը։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի սկզբից մինչև հունիս։
Դնում է 20 մմ տրամագծով, կապույտ 3-5 ձու։ Թխսակալում է հավանաբար էգը։ Նորելուկ ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից։ Թռիչքին հմուտ տիրապետում են հուլիսի 2-րդ տասնօրյակից սեպտեմբերի սկիզբը։ Բնադրում է ոչխարների հոտերի ամառային զանգվածային արածեցման տարածքներում, որը վտանգավոր է՝ թվաքանակի նվազման առումով։
Կարիք ունի պահպանության միջոցների խստացման և ՀՀ Կարմիր գրքում գրանցման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ նրբագեղիկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ նրբագեղիկ» հոդվածին։ |
|