Խայմե Մատա
Մատան Ժիրոնայի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jaime Mata Arnaiz | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1988[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Խետաֆե | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
1998-2000 | Տրես Կանտոս | ||
2000-2007 | Գալակտիկո Պեգասո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2007-2008 |
Պեգասո B
| ||
2008-2010 | Գալակտիկո Պեգասո | 42 | (17) |
2010-2012 | Ռայո Վալեկանո B | 37 | (9) |
2010 | → Սոկուելյամոս | 20 | (9) |
2010-2011 | → Մոստոլես | 37 | (25) |
2012-2014 | Լյեյդա Էսպորտիու | 70 | (29) |
2014-2016 | Ժիրոնա | 76 | (19) |
2016-2018 | Ռեալ Վալյադոլիդ | 67 | (38) |
2018-ներկա | Խետաֆե | 42 | (18) |
Ազգային հավաքական‡ | |||
2019-ներկա | Իսպանիա | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խայմե Մատա (իսպ.՝ Jaime Mata, հոկտեմբերի 24, 1988[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Խետաֆեի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մատան սկսել է Գալակտիկո Պեգասոյի կազմում[4][5]։ Իր դեբյուտը Տերսերա Դիվիզիոնում նշելուց հետո, 2009 թվականի դեկտեմբերին իսպանացին միացավ Ռայո Վալեկանոյին, ինչից միանգամից հետո վարձավճարով տեղափոխվեց Սոկուելյամոս, որը նույնպես հանդես էր գալիս Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում։ 2010-11 մրցաշրջանը Մատան վարձավճարով անցկացրեց Մոստոլեսում[6]։ 2011 թվականի ամռանը նա վերադարձավ Ռայո Վալեկանո՝ հանդես գալով ակումբի երկրորդ թիմի կազմում։ 2012 թվականի հուլիսի 5-ին Մատան տեղափոխվեց Լյեյդա Էսպորտիու[7], որի կազմում անցկացրեց 2 մրցաշրջաններում անցկացրեց 78 հանդիպում՝ դառնալով 33 գոլի հեղինակ։
Ժիրոնա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսին Մատան տեղափոխվեց Ժիրոնա[8][9]։ Իր առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռասինգ Սանտանդերի դեմ խաղում[10][11]։ Ժիրոնայի կազմում առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Ալկորկոնի դեմ խաղում[12][13]։ 2015 թվականի հունիսի 11-ին Մատան դուբլ ձևակերպեց Սեգունդա Դիվիզիոնի տեղափոխության կիսաեզրափակչի Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[14][15], սակայն Ժիրոնան պարտվեց երկու խաղերի արդյունքում[16]։ 2016 թվականի ապրիլի 23-ին նա 2 գոլ խփեց Ալբասետեի դեմ խաղում[17]։ Ժիրոնայի կազմում Մատան անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ռեալ Վալյադոլիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 30-ին Մատան 2 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Վալյադոլիդի հետ[18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 3-ին՝ Ժիրոնայիդեմ խաղում[19]։ 2017 թվականի օգոստոսի 26-ին իսպանացին դուբլի հեղինակ դարձավ Սևիլյա B-ի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 22-ին Մատան գոլ խփեց Լուգոյի դեմ խաղի վերջին րոպեին՝ փրկելով Վալյադոլիդին պարտությունից[21]։ 2018 թվականի հունվարի 13-ին նա խփեց Բարսելոնա B-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ Փետրվարի 16-ին Մատան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հուեսկայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[23]։ Մայիսի 19-ին իսպանացին հեթ-տրիկ ձևակերպեց Լորկայի դեմ խաղում[24][25]։ 2017-18 մրցաշրջանում Մատան դարձավ 33 գոլի հեղինակ առաջնությունում[26]՝ դառնալով Սեգունդա Դիվիզիոնի լավագույն ռմբարկուն[27] և օգնելով Վալյադոլիդին տեղափոխվել Լա Լիգա[28][29]։
Խետաֆե[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 2-ին Մատան որպես ազատ գործակալ տեղափոխվեց Խետաֆե՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[30][31][32]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 19-ին՝ 29 տարեկան հասակում՝ փոխարինման մտնելով Ռեալ Մադրիդի դեմ խաղում[33][34]։ Իսպանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում[35][36]։ Հոկտեմբերի 31-ին Մատան դուբլ ձևակերպեց Իսպանիայի գավաթի Կորդովայի դեմ խաղում[37]։ 2019 թվականի հունվարի 18-ին նա 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ալավեսի դեմ խաղում[38]։ Փետրվարի 9-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում իսպանացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Խետաֆեին հաղթել 3-1 հաշվով[39][40]։ Փետրվարի 23-ին Մատան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[41]։ Փետրվարին նա ճանաչվեց Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[42][43]։ Մարտի 9-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Հուեսկայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44]։ Իր առաջին մրցաշրջանում Մատան անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[45], իսկ Խետաֆեն զբաղեցեց 5-րդ հորիզոնականը առաջնությունում[46][47]։
2019 թվականի օգոստոսի 24-ին Մատան գոլի հեղինակ դարձավ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[48]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում[49][50]։ Հոկտեմբերի 6-ին նա գոլ խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[51]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի ազգային հավաքական Մատան առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտի 15-ին՝ Նորվեգիայի և Մալթայի դեմ խաղերի համար[52][53][54][55]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Նորվեգիայի դեմ խաղում[56][57]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[58]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռայո Վալեկանո B | 2011–12 | Սեգունդա Դիվիզիոն B | 37 | 9 | — | 37 | 9 | |||||
Լյեյդա Էսպորտիու | 2012–13 | 34 | 14 | 0 | 0 | — | 4 | 2 | 38 | 16 | ||
2013–14 | 36 | 15 | 4 | 2 | 4 | 0 | 44 | 17 | ||||
Ընդհանուր | 70 | 29 | 4 | 2 | 0 | 0 | 8 | 2 | 82 | 33 | ||
Ժիրոնա | 2014–15 | Սեգունդա Դիվիզիոն | 38 | 10 | 1 | 0 | — | 2 | 2 | 41 | 12 | |
2015–164 | 38 | 9 | 0 | 0 | 3 | 41 | 9 | |||||
Ընդհանուր | 76 | 19 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 2 | 82 | 21 | ||
Ռեալ Վալյադոլիդ | 2016–17 | Սեգունդա Դիվիզիոն | 28 | 5 | 3 | 1 | — | — | 31 | 6 | ||
2017–18 | 39 | 33 | 2 | 0 | 4 | 2 | 45 | 35 | ||||
Ընդհանուր | 67 | 38 | 5 | 1 | 0 | 0 | 4 | 2 | 76 | 41 | ||
Խետաֆե | 2018–19 | Լա Լիգա | 34 | 14 | 4 | 2 | — | — | 38 | 16 | ||
2019–20 | 8 | 4 | 0 | 0 | 1 | 0 | 9 | 4 | ||||
Ընդհանուր | 42 | 18 | 4 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 47 | 20 | ||
Կարիերայի ընդհանուր | 292 | 113 | 14 | 5 | 1 | 0 | 17 | 6 | 324 | 124 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[58]
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեգունդա Դիվիզիոնի լավագույն ռմբարկու. 2017–18[27]
- Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. փետրվար 2019[42]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Spain - Mata - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Jaime Mata, the epitome of hard work: From protesting in underwear to the national team». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Who is Jaime Mata? The non-league journeyman leading Getafe to brink of Champions League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «How Jaime Mata went from exile to international». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Notícies | Lleida Esportiu - Pàgina Oficial -». www.lleidaesportiu.cat. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «El delantero Jaime Mata ya es el primer fichaje del Girona - MARCA.com». MARCA. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 161385360554578 (2019 թ․ մարտի 27). «The Spanish Jamie Vardy: Jaime Mata is one of football's great underdog stories». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ «Girona FC - Racing Santander, Aug 24, 2014 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ MARCA.com (2014 թ․ օգոստոսի 25). «Un Gol de Felipe Sanchón le basta al Girona». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «AD Alcorcón - Girona FC, Aug 30, 2014 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ MARCA.com (2014 թ․ օգոստոսի 30). «El Girona remonta el partido en diez minutos». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Real Zaragoza - Girona FC, Jun 11, 2015 - Promoción de ascenso a LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Zaragoza vs Girona: resumen, goles y resultado». MARCA.com. 2015 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Girona FC - Real Zaragoza, Jun 14, 2015 - Promoción de ascenso a LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Albacete Balompié - Girona FC, Apr 23, 2016 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ realvalladolid.es. «Mata, primer delantero para el nuevo Pucela». www.realvalladolid.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Real Valladolid CF - Girona FC, Sep 3, 2016 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Sevilla Atlético - Real Valladolid CF, Aug 26, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Real Valladolid CF - CD Lugo, Oct 22, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «FC Barcelona B - Real Valladolid CF, Jan 13, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Real Valladolid CF - SD Huesca, Feb 16, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Lorca FC - Real Valladolid CF, May 19, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Jaime Mata se reafirma en el liderato con un triplete». Mundo Deportivo. 2018 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Jaime Mata | Football Stats | Getafe | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 27,0 27,1 «Top goalscorers for Spain LaLiga2 league. Season 2017/2018». www.soccervista.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Real Valladolid promoted to La Liga after play-off win over Numancia». Mail Online. 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ AS, Diario (2018 թ․ հունիսի 16). «Real Valladolid promoted to Primera División». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe complete Jaime Mata signing | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Mata es azulón». Getafe CF (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe complete signing of Jaime Mata». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Real Madrid - Getafe CF, Aug 19, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Miller, Nick (2018 թ․ օգոստոսի 19). «Real Madrid 2-0 Getafe: La Liga – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Celta de Vigo - Getafe CF, Oct 1, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Jaime Mata cancels out Maxi Gomez opener as Celta Vigo and Getafe draw». Football Paradise (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Córdoba CF - Getafe CF, Oct 31, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe CF - Deportivo Alavés, Jan 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe CF - Celta de Vigo, Feb 9, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «La Liga round-up: Jaime Mata scores twice as Getafe beat Celta Vigo». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe CF - Rayo Vallecano, Feb 23, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 42,0 42,1 «Jaime Mata, LaLiga Santander Player of the Month for February». www.laliga.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Sport (2019 թ․ մարտի 7). «Getafe's Jaime Mate named February's La Liga Player of the Month». sport (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Getafe CF - SD Huesca, Mar 9, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Jaime Mata | Football Stats | Getafe | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Valencia clinch Champions League spot, Getafe in Europa League». euronews (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «La Liga 2018-19». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe CF - Athletic Bilbao, Aug 24, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe CF - Trabzonspor, Sep 19, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Getafe vs Trabzonspor». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Real Sociedad - Getafe CF, Oct 6, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Eight unexpected players in the Spain squad». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Simpson, Christopher. «Isco, Diego Costa Excluded from Luis Enrique's Spain Squad, Jaime Mata Called Up». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Spain boss Luis Enrique names new-look squad | Football Espana». football-espana.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Isco, Koke and Saul out as Luis Enrique names experimental Spain squad». euronews (անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Spain - Norway, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Spain get campaign underway with a victory over Norway». AS.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 58,0 58,1 «Mata». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մատայի պաշտոնական Տվիտերի էջը
- Մատայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մատան transfermarkt-ում
- Մատան soccerbase.com-ում
- Մատան WhoScored.com կայքում
- Մատան Խետաֆեի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Մատան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Մատա» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ժիրոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լյեյդա Էսպորտիուի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Ռեալ Վալյադոլիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ