Խաղաղ զինվորը
Խաղաղ զինվորը անգլ.՝ Peaceful Warrior | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1][2][3], գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ |
Հիմք | Way of the Peaceful Warrior? |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Victor Salva?[4][1][5][…] |
Պրոդյուսեր | Մարկ Անին և David Welch? |
Սցենարի հեղինակ | Kevin Bernhardt? |
Դերակատարներ | Scott Mechlowicz?[4][5][2][…], Նիկ Նոլթի[4][5][6][…], Էմի Սմարտ[4][6][2][…], Ashton Holmes?[4][7], Փոլ Ուեսլի[4][5][7][…], Ռեյ Ուայզ[4][7], Թիմ ԴիՔեյ[4][7], Agnes Bruckner?[4][7], B.J. Britt?, Beatrice Rosen?, Bart Conner?, Ստիվ Թալլի[8] և Karen Landry?[8] |
Օպերատոր | Sharone Meir? |
Մոնտաժ | Ed Marx? |
Կինոընկերություն | DEJ Productions? |
Տևողություն | 121 րոպե |
Բյուջե | 12 000 000 $ |
Շահույթ | 4 300 000 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
«Խաղաղ զինվորը» (անգլ.՝ Peaceful Warrior), ռեժիսոր Վիկտոր Սալվայի դրաման, որը թողարկվել է 2006 թվականին։ Հիմնված է իրական իրադարձությունների վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հունիսի 26-ին թողարկված ֆիլմը հիմնված է Դեն Միլլմենի «Խաղաղ զինվորի ճանապարհը» ինքնակենսագրականի վրա, որը մարդկային հոգու ուժեղության մասին է։
Այս պատմության մեջ ուսանող Դեն Միլլմենը տաղանդավոր, բայց պարծենկոտ մարմնամարզիկ է, որը կարծես ամեն ինչ ունի։ Քոլեջում ստանում է բարձր գնահատականներ, հեշտությամբ ծանոթանում է աղջիկների հետ, և մարզվում է ուսանողական Օլիմպիադայի համար։
Բայց էգոիզմը և փառասիրությունը տանջում են նրան, Դենը գիշերը արթնանում է սառը քրտինքով։ Նրա աշխարհը գլխիվայր շրջվում է, երբ հանդիպում է մի խորհրդավոր անծանոթի, որին նա կոչում է Սոկրատես։ Սոկրատեսը, հավանաբար, հնարավորություն ունի մարդկանց ծանոթացնել նոր աշխարհների հետ և ներթափանցել մարդկային գիտակցության գաղտնիքների մեջ։ Նա դառնում է Դենի ուսուցիչը, որպեսզի սովորեցնի իրապես կարևոր բաներ և իրականության առջև բացի իր աչքերը։
Անսպասելիորեն Դենը ստանում է լուրջ վնասվածք, նրա մարզական կարիերայի վրա խազ է քաշվում, և հոգին կոտրվում է։ Այդ ժամանակ Սոկրատեսի և խորհրդավոր երիտասարդ աղջկա՝ Ջոյի օգնությամբ հենակներով շարժվող Դենը գալիս է այն եզրակացությանը, որ մտքի ոգու ուժն ու մաքրությունն այն է, ինչ մարդուն տանում է դեպի իր իսկական վեհությունը։ Նա հասկանում է, որ պետք է բաց թողնի այն անձնավորությանը, որին, ինչպես ինքն է կարծում, նա եղել է, և որ այդ պահից սկսած պետք է սկսի նորից ապրել՝ գնահատելով բուն գործընթացը և ընդունելով իր ապագայի անվերահսկելիությունը։ Եվ նա ներքին մեծ հաղթանակ է տանում, դրա շնորհիվ վերադառնում է սպորտ, ոսկե մեդալ է նվաճում աշխարհի առաջնությունում և նվաճում է իր կյանքի կնոջ սերը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Սքոթ Մեկլովիչ | Դեն Միլլմեն |
Նիկ Նոլթի | Սոկրատես |
Էմի Սմարթ | Ջոյ |
Փոլ Ուեսլի | Թրևոր |
Էշթոն Հոլմս | Թոմի |
Ագնես Բրուքներ | Սյուզի |
Բեաթրիս Ռոզենբլատ | Դորի |
Թիմ Դիկեյ | մարզիչ |
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինոնկարն ունեցել է տոմսարկղային ձախողում։ 12 միլիոն բյուջեի դեպքում նա համաշխարհային վարձույթում հավաքել է 4,3 միլիոն ԱՄՆ դոլար[10]։ Բայց հետագայում վաստակել է ամբողջ աշխարհում՝ դառնալով կուլտային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0438315/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/peaceful-warrior
- ↑ http://www.filmaffinity.com/es/film976987.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://filmow.com/poder-alem-da-vida-t6016/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/sila-spokoju
- ↑ 6,0 6,1 http://www.bbfc.co.uk/releases/peaceful-warrior
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt0438315/fullcredits
- ↑ 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=peacefulwarrior.htm
- ↑ Кассовые сборы от фильма на сайте Box Office Mojo. www.boxofficemojo.com(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայք(անգլ.)
- Ֆիլմի էջը Դեն Միլլմենի ռուսալեզու կայքում Archived 2017-06-24 at the Wayback Machine.(ռուս.)
|