Խաղաղության ծառ (Աշտարակ)
Խաղաղության ծառ | |
---|---|
Շինության ձև | մետաղաձույլ արձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Խաղաղության ծառ, հայ ժողովրդի տառապանքների խորհրդանիշ ծառ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում։ Արձանը տեղադրվել է 2014 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալացի քանդակագործ Մասսիմո Լիպպին հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ փնտրել են այնպիսի մի վայր, որտեղ եղել են տարբեր անպետք մետաղյա գործիքներ։ Լիպպին այդ մաշված գործիքներին որոշել է կյանք տալ, և դրանք կտրել է այնպես, որ խորհրդանշեն Հայաստանի պատմությունը[2]։
Հայաստանի ծնունդը ծառի հաստ բունն է, որից սկզբնավորված ճյուղերը կտրվում են ու նորից աճում, մահի ու կյանքի կռիվ տալով։ Արձանի հիմքը Հայոց պատմությունն է, վերևում՝ Արարատը։ Հայաստանը, տառապանքների ենթարկվելով, քրիստոնեական հավատքով թեքվել է դեպի կյանքը։ Ծառի գագաթի ձիթենու ճյուղով աղավնին հայ ժողովրդի տառապանքի, ցավի ավարտի խորհրդանիշն է։ Ծառն աճում է 7 օրերի խորհրդի համաձայն։ Աղավնին խորհրդանշում է Քրիստոսին, որը հարությունն է, վերածնունդը։ Աղավնին բերանում պահած ձիթենու ճյուղով կյանքի ծառը վերադարձնում է այնտեղ, որտեղից որ այն սկիզբ է առել։
Մասսիմո Լիպպին արձանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Մասսիմո Լիպպի