Խաղալիք գնացք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խաղալիք գնացքն (խաղալիք երկաթուղի) իրենից ներկայացնում է իրական երկաթուղու փոքրացրած կրկնօրինակը։ Սովորաբար իրենից ներկայացնում է մի քանի վագոններից բաղկացած շոգեքարշ, որի վագոնները կարող են ընթանալ ռելսերով (չնայած տվյալ խաղալիքի համար պարտադիր պայման չէ)։ Գնացքը կարող է լինել ինչպես էլեկրտական շարժիչով (մեխանիկական լարման մարտկոցներով),

Plarail ընկերության խաղալիք գնացք

այնպես էլ առանց դրանց։ Առօրյայում խաղալիք գնացքները հաճախ կոչվում են Շոգեքարշակներ:

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ խաղալիք են կոչվում մոդելավորված երկաթուղիները իրենց մեջ մեծ տարբերություների պատճառով (այդպես համեմատվում են տեխնիկայի և խաղալիքների այլ տեսակներ)։ Խաղալիք և մոդելավորված երկաթուղիների տարբերությունների մեջ կարելի է նշել հետևյալները.

  • մասշտաբը չափված չէ, այդ պատճառով այն կարող է լինել կամայական թիվ (օրինակ Լեգո ընկերությունը թողարկում է 1:38 մասշտաբով խաղալիք երկաթուղի), կամ էլ անկայուն թիվ;
  • խաղալիքներին հաճախ համապատասխանում է նվազագույնը երկարակեցություն, ինչը թույլ է տալիս գնի նկատելիորեն նվազում;
  • խաղալիքն առաջին հերթին ստեղծված է երեխաների համար, ներկայացված է որպես տեխնիկական սարքավորման մոդել, ինչի հետևանքով մանր դետալների պատճառով ունի տարիքային սահմանափակում;
  • գնացքի մոդելի համար որպես էլեկտրաշարժիչ օգտագործվում է քարշակի մոդելը, որը ռելսերի միջոցով ստանում է ընթացքը։ Խաղալիքի շարժիչները կարող են լինել նաև մարտկոցներով լիցքավորված կամ լարովի մեխանիզմով, կամ արտաքին ուժերով («պարանով քաշել»)։
  • Խաղալիք գնացքների ռելսերը կարող են աշխատել փոքրիկ ակոսների գծերի տեսքով (մանկական փայտե երկաթուղի, Plarail պլաստմասսե ընկերություն), կամ էլ ամբողջովին բացակայել, այդ դեպքում խաղալք գնացքը զգալիորեն ավելի նման է մի քանի խաղալիք մեքենաներին, որոնք միացված են իրար։

Այնուամենայնիվ արժե հատուկ նշել, որ գնացքների շատ ժամանակակից տեսակներ կարող էին նաև լինել որպես խաղալիք երկաթուղիներ, եթե այդպիսինները չեն համապատասխանում խաղալիքի ապահով օգտագործման այն մասշտաբին, որը պահանջվում է երեխաների համար կամ վառելիք խնայող հատկություն ունեն։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաղալիք գնացքները հանդիսանում էին նաև առաջին երկաթգծային մոդելներ։ Դրանք սկսեցին կառուցել Անգլիայում դեռևս 1830-ական թվականներին, երբ նոր էր սկսվել իրական երկաթուղու

կառուցումը։ Խաղալիք շոգեքարշները հաճախ ունեին գործող գոլորշու սարքավորում, այսինքն աշխատում էին վառելիքի այրման հաշվին։ Մասնավորապես այդ մոդելները ստեղծվում էին միայն երկաթուղային տրանսպորտի շահագործման գովազդի համար։ Խաղալիք գնացքների ստեղծման ճշգրիտ տարեթիվը լիովին դժվար է հաստատել, սակայն հաճախ նշվում է 1829 թվականը, երբ բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի թոռնիկներին նվիրեցին հայտնի «Հրթիռներ»-ի խաղալիք կրկնօրինակը։ Նմանօրինակ խաղալիքը հետագայում նվիրվեց իսպանական թագավորին։ Առաջին խաղալիք երկաթուղին կառուցվել է 1835 թվականին Գերմանիայում։ Այդ ժամանակ էլ երկրում սկսել էին վաճառել գնացքներ ու վագոններ, որոնք հավաքված էին թղթից։ Շոգեքարշները սկսեցին արագորեն նվաճել հայտնիություն, այդ պատճառով շուտով առաջացան թիթեղյա մոդելներ, որոնցից մի քանիսը կառուցված էին մետաղից։ Խաղալիք երկաթուղու առաջին մակետը ստեղծվել է 1859 թվականին Սեն-Կլու պուրակում (Յուզե, Ֆրանսիա) և նախատեսված էր Նապոլեոն Էժենի Լուի Ժան Ժոզեֆա Բոնապարտ արքայազնի համար[1].:

Մշակութային տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

-Դրյու Լիպսկի, դու արդեն երեխա չես, բայց դեռ խաղում ես գնացքներով։

-Եվ հաստատում է այդ պահին. «Չուհ, չուհ, չուհ»։

«Կիմ Հինգ գումարածով» (Mother's Day շարք)

Ըստ բարձր հայտնիության ցուցանիշի, խաղալիք գնացքները զգալի դեր ունեն գրական գեղարվեստական ստեղծագործություններում, ֆիլմերում և նույնիսկ ներկայացումներում։ Ստորև բերված են ստեղծագործություններ, որտեղ խաղալիք գնացքը խաղում է զգալի դերակատարում։

», չնայած սյուժեն իրական գնացքների մասին է, բայց ակնհայտ է նրանց խաղալիք լինելը։

  • «Չիպն ու Դեյլը շտապում են օգնության» մուլտսերիալի Վերջին գնացքը դեպի Դոլլարվիլ դրվագում ներկայացվում է գողացված խաղալիք գնացքի հետախուզումը։
  • «Աստեղային ճեպընթաց», Էնդրյու Լլոյդ Վեբերի մյուզիքլը փոքրիկ տղայի երազներում կենդանացած խաղալիք գնացքների մասին։
  • «Չագինգտոնի ուրախ գնացքները» մուլտսերիալ է մի քաղաքի մասին, որտեղ ապրում և աշխատում են մարդակերպ գնացքներ մարդկանց և արհեստական գաղափարով համակարգչի ղեկավարությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկաթուղային մոդելավորում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталья Алексеева. История маленьких поездов(ռուս.) // Гудок (газета). — 2010. — № 1.