Երկնագույն նետի ճանապարհորդությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն նետի ճանապարհորդությունը
ՀեղինակՋաննի Ռոդարի
Տեսակպատմվածք
Ժանրֆանտաստիկա
Բնօրինակ լեզուիտալերեն
Երկիր Իտալիա
Հրատարակման տարեթիվ1964

«Երկնագույն նետի ճամփորդությունը» (իտալ.՝ La freccia azzurra), Ջանի Ռոդարիի հեքիաթը[1], գրվել է 1964 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի նախօրեին (խորհրդային թարգմանությամբ` Նոր տարուն) փերի Բեֆանի խանութի ցուցափեղկին շարված խաղալիքները (խորհրդային թարգմանությամբ կոչվում է փերի, քանի որ բեֆանան, փաստորեն, փերու իտալերեն թարգմանությունն է), տեսնում են Ֆրանչեսկո Մոնտիին, մի տղայի, ով դիտում էր «Երկնագույն նետը» խաղալիք գնացքը։ Ֆրանչեսկոյի ընտանիքը շատ աղքատ էր, նրա մայրը պարտք էր փերուն անցած տարի վերցրած խաղալիքների համար և այդ պատճառով Ֆրանչեսկոյին այս տարի ոչ մի նվեր չէր հասնելու[2]։ Երեխայի հանդեպ խղճահարություն զգալով` խաղալիքները փախուստ են կազմակերպում, որպեսզի իրենք իրենց նվիրեն Ֆրանչեսկոյին։ Երբ նրանք պատրաստվում էին փախչել խանութից, այդ պահին ժամանում է փերին, որպեսզի տաներ այդ խաղալիքները և նվիրեր երեխաներին։ Փերին և իր ծառա Թերեզան, սխալ հասկանալով իրավիճակը, մտածում են, որ խանութը թալանված է, և գնում են «գողերի» ետևից։ Նրանք գտնում են խաղալիքներին, բայց Թերեզան գերի է ընկնում խաղալիքներին։ Հանուն իր ազատության նա խաղալիքներին է տալիս այն երեխաների ցուցակը, որոնք դեռ խաղալիքներ չեն ստացել, որից հետո նրանք որոշում են իրենք իրենց մեջ բաժանվել երեխաների։ Այդ ժամանակ Ֆրանչեսկոն ընկնում է գողերի ձեռքը, որոնք իսկապես ցանկանում էին թալանել խանութը։

Նրանք ցանկանում էին ուժով ստիպել նրան ներխուժել այդ խանութ, սակայն ինչ-որ բան վերցնելու փոխարեն նա աղմուկ է բարձրացնում։ Ոստիկանները կասկածում են Ֆրանչեսկոին, հիմնվելով այն փաստի վրա, որ խանութը խաղալիքների է, իսկ նա կարող էր ցանկություն ունենալ իր համար որևէ խաղալիք գողանալ որպես Սուրբ Ծննդյան նվեր։ Գիշերային պահակը պատահական վկա էր եղել, երբ Ֆրանչեսկոյին առևանգել էին կողոպտիչները. նա այդ ամենի մասին ասում է Փերիին, վերջինս էլ օգնում է Ֆրանչեսկոյին և որոշում է նրան նշանակել իր խանութում որպես վերահսկող։ Կտորից պատրաստված շունիկ Կոճակիկը, որը փախչողների մեջ էր, սակայն թողել էր նրանց և ինչ որ մի կերպ դարձել իսկական շուն, գտնում է Ֆրանչեսկոյին և դառնում նրա հավատարիմ ընկերը։

Խաղալիք գնացքը շարունակում էր իր ճանապարհը, մինչև ընկնում է երկաթգծային ճանապարհի վրա ընկնում է հսկիչի տուն։ Սուրբ ծննդի նախօրեին տեղացած ուժեղ ձյան պատճառով ճանապարհին ձյուն է լցված լինում։ Հսկիչի տղան, Ռոբերտոն, ազդանշանային լապտերով վազում է արագընթաց գնացքին ընդառաջ և այն փրկում է վթարից` միևնույն ժամանակ կորցնելով գիտակցությունը։ «Երկնագույն նետի» խումբը որոշում է մնալ այս ընտանիքում։ Արթնանալով իր մահճակալի վրա և նորից հոր հետ մենակ մնալով` նա գտնում է խաղալիքը և շնորհակալություն հայտնում իր հորը, բայց հայրը ասում է նրան, որ դա շատ կարևոր խաղալիք է և նա չի կարող դա տալ իրեն։ Նա մտածում է, որ ինչ որ կայացած և հարուստ պարոն, ով ուղևորվում էր արագընթաց գնացքով, խաղալիք գնացք է գնել իր երեխաների համար և Ռոբերտոյին նվեր է թողել, քանի որ իր երեխաներն արդեն նվեր էին ստացել տղայից, ով իր հերոսական արարքով փրկել էր իրենց հոր կյանքը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանչեսկո- Մի տղա աղքատ ընտանիքից։ Երազում է, որ նրան նվիրեն «Երկնագույն նետ» էլեկտրական գնացքը, պարբերաբար այցելում է խաղալիքների խանութ և կարոտով նայում է գնացքին։
  • Մեքենագրողը, գնացքի ղեկավարը և կայարանի ղեկավարը- «Երկնագույն նետ»-ի խաղալիք երկաթուղայինները։
  • Կոճակիկ-խաղալիք շնիկ։ Նա խանութից փախչելու նախաձեռնողներից էր և պարզվում է, որ նա միակն էր, ով մնաց Ֆրանչեսկոյին հավատարիմ է մնում։ Շնորհիվ սուրբծննդյան հրաշքի` նա դառնում է իսկական։
  • Փերի-խաղալիքների խանութի սեփականատեր։ Տարեց կին, նա ընդունակ էր թռչել ավելով, բայց, ծառայի խոսքերով, անիրական փերի էր։ Շատ փող է վերցնում նվերների դիմաց, քանի որ այն ստանում է խաղալիքներ ոչ թե անմիջապես արտադրողների կողմից,և նա գնում է մանրածախ գներով `վերավաճառքի համար։ Արտաքինից թվում է ջղային, բայց դա միայն «աշխատանքային դիմակ է»։
  • Թերեզա-փերիի ծառա, համեստ և բարի կին։ Տալիս է խաղալիքներին երեխաների ցուցակը, որոնց համար այս տարի նվեր նախատեսված չէր։
  • Դեղին արջուկ- խաղալիք պարող, առաջինն է անջատվում մյուս խաղալիքներից` թողնելով անտուն մնացած տղային նկուղում։
  • Մոտոցիկլիստ-ակրոբատ-«Երկնագույն նետին» ցույց է տալիս ճանապարհը, երբ Կոճակիկը որոշում է փնտրել իր Ֆրանչեսկոյին և հեռանում է խաղալիքներից։
  • Գլխավոր ինժեներ-«Կոնստրուկտորի» գլղավոր խաղալիքային ինժեները, կամուրջ է կառուցում խորը ջրափոսերի համար։
  • Կիսամորուս կապիտան-խաղալիք «Ծովագայլ», վնասվածքներով խաղալիք։ Բարի է, չնայած փորձում է դա թաքցնել մշտական բողոքների տակ։
  • Նստած օդաչու-խաղալիք ինքնաթիռի օդաչու։
  • Երեք խամաջիկ-խաղալիք թատրոն։
  • Արծաթե փետուր-հնդկացիական խաղալիք առաջնորդ, խաղալիքների ուսուցիչ։
  • Գնդապետ-անագե նետաձիգների խաղալիք հրամանատար։
  • Գեներալ-Հրետանու վաշտի խաղալիք հրամանատար, միշտ ջղայն է։ Մահանում է ձյան տակ սառած`չկարողանալով տանել «ռազմական պարագաների» կորուստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]