Լ. Ի. Դոլգովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Լ. Ի. Դոլգովի տուն
Проспект Мира 16.jpg
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Առաջին հիշատակում1770
ՃարտարապետՎասիլի Բաժենով
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 55°46′32.000000101588″ հս․ լ. 37°37′58.00000010081″ ավ. ե. / 55.77555555558377165° հս․. լ. 37.6327777778057779° ավ. ե. / 55.77555555558377165; 37.6327777778057779

Դ. Ի. Դոլգովի տուն (ռուս.՝ Дом Л. И. Долго́ва), Մոսկվայում գտնվող ճարտարապետական հուշարձան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Իվանովիչ Դոլգով (նրա փեսայի՝ Վասիլի Իվանովիչ Բաժենովի դիմանկարը): Դոլգովի տունը կառուցվել է ըստ Բաժենովի նախագծի

Շենքը կառուցվել է 1770 թվականին ճարտարապետ Վասիլի Բաժենովի նախագծով, որը տիտուլյար խորհրդական Լուկա Իվանովիչ Դոլգովի ազգականն էր և ազնվականի տիտղոս էր ստացել Մոսկվայում 1770-1772 թթ. ժանտախտի համաճարակի ժամանակ բարեգործության համար[1]: Կառույցի հաջորդ սեփականատերն է եղել Լուկա Դոլգովի կինը՝ Սուսաննա Ֆիլիպովնան[1]: 1812 թվականի Մոսկվայի հրդեհից հետո շենքը վերականգնել է վաճառական Եգոր Ֆեդովովիչ Շեստովը, ով դարձել է շենքի նոր սեփականատերը[1]:

Մոտավորապես 1873 թվականին շենքը ձեռք է բերել «Վ. Շչենկով և որդիներ» առևտրի տան ստեղծող և վաճառական Վլադիմիր Վլասովիչ Շչենկովը (1828-1903 թթ.), որը 1891-1892 թթ. շենքը վերակառուցել է Պյոտր Պավլովիչ Զիկովի նախագծով: Տան սեփականատիրոջ մահից հետո տունը, ըստ կտակի, անցել է Վլադիմիր Վլասովիչի կնոջը՝ Մարիա Սերգեևնային և նրանց չորս որդիներին[1]:

1920-ական թվականներից ի վեր կառույցը եղել է բնակելի շենք: 1973 թվականին առանձնատանը բացվել է Մոսկվայի Դերժինսկի շրջանի ԶԱԳՍ-ը[1]: Լ. Ի. Դոլգովի տունը համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում շենքն ունեցել է բնակելի երրորդ հարկ, որտեղ եղել են ննջարաններ և անկյունային գրասենյակներ: Դորիական օրդերում որմնասյուների ճակատը ձևավորվել է դեկորներով, մեծ պատուհանները խոշոր քիվերով: Առաջին հարկի կենտրոնական դահլիճի պատուհանները նայում էին բակ[1]:

1838 թվականի վերականգնման ժամանակ վերացվել է հրդեհի ավերած վերին հարկը, իսկ ճակատը կորցրել է քառանկյուն որմնասյուները և մնացել անփոփոխ: Տան կառուցապատման ժամանակ ստեղծվել է անֆիլադ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Дом Л. И. Долгова — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  2. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Дом Долгова, 1770 г., арх. В. И. Баженов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]