Լև (Քարվաճառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լև
ադրբ.՝ Lev
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան[[Շահումյան]]
Առաջին հիշատակում1763
Այլ անվանումներԼևոնի գյուղ
ԲԾՄ1785 մ
Ժամային գոտիUTC+4
Լև (Քարվաճառ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Լև (Քարվաճառ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Լև (կամ Լևոնի գյուղ[2]), գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիսային մասում, համանուն գետի ամենավերին` ալպիական գոտու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գյուղատեղին գտնվել է Լև գետի ձախափնյա հարավային ձորալանջին։ Այդ տարածքում XX դարի սկզբին սկսել են բնակվել անասնապահությամբ զբաղվող քոչվոր ցեղեր։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1750-1840 մ բարձրության վրա։ 1960-1980-ական թվականներին Լև գետի աջ ափին առաջացել է նոր թաղամաս։ 1908 թվականին Լև գյուղն ուներ 46 քուրդ բնակիչ, 1952 թվականին՝ 45 տուն, 1972 թվականին՝ 65 տուն, 1981 թվականին՝ 496 բնակիչ։ 1908-1981 թվականներին գյուղի քուրդ բնակչությունը տասնապատկվել է։ Ժամանակի ընթացքում նրանք ձուլվել են ադրբեջանցի բնակչությանը։ Լևը հայաբնակ է եղել միջնադարից, այնուամենայնիվ նրա մասին հիշատակվում է 1763 թվականին Դադիվանքի կալվածացուցակում։ Գյուղը վանքապատկան կալվածք էր համարվում 1913 թվականից, հնարավոր է` ընդհուպ մինչև խորհրդային կարգերի հաստատումը[3]։

Գյուղում մի ժայռի արևելյան մասում քանդակված են մի քանի պարզ խաչքարեր, գյուղից 1,6 կմ հյուսիս-արևելք, առանձնացած մի ժայռի ստորոտում գտնվում է մի անարձանագիր գեղաքանդակ, որի չափերն են` 180x93x20 սմ։

Մերձակայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև գյուղի շրջակայքում պահպանվել են մի քանի հին գյուղատեղիներ, որտեղ XIX դարի վերջերից սկսել են բնակվել քուրդ, թուրք և անասնապահությամբ զբաղվող այլ քոչվոր ցեղեր։ Այդ գյուղերի անվանումները հայտնի չեն և հիմա հայտնի են օտարահունչ տարբերակով։ Դրանցից են՝ Թախդամն ու Քյուրդդամը, որոնք գտնվում են Լև գյուղից 2-3 կմ, համանուն գետի՝ հոսանքով վեր, ձախ ափին։ Այնուհետև Ջամիլու և Դարմչիդամ (հայերեն տարբերակը՝ Դարբնոց) գյուղատեղիները, որոնք գտնվում են Լևից 4-6 կմ հարավ-արևմուտք, որտեղ հաստատվել էին այրում և ղամշլու ցեղերի թուրքերը[4]։ Ումիռլու և Զամիլլու վտակների միախառնման տեղում գտնվում է (Լևից 3,5 կմ հարավ) Բաշդամ կամ Սեյդլյար գյուղատեղին, իսկ ընդամենը 1-2 կմ հարավ՝ Չուփուրլու և Էլյասալիլար կամ Էլլա Զալլար գյուղատեղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]