Լևոն Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Սահակյան (այլ կիրառումներ)
Լևոն Սահակյան
Ծնվել էհուլիսի 26, 1937(1937-07-26) (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Լևոն Գուրգենի Սահակյան (հուլիսի 26, 1937(1937-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը (1960) և ՍՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիան (1981)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1960 թվականից՝ Երևանի Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Հայէլեկտրամեքենաշինական գործարանում։ 1963 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ Եղել է ՀԿԿ Երևանի Շահումյանի շրջկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ (1963-1964), 1964 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի հրահանգիչ, 1966 թվականից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ։ 1970-1972 թվականներին Սահակյանը ՀԼԿԵՄ ԿԿ-ի առաջին քարտուղարն էր, 1972 թվականից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղարը։ 1975-1983 թվականներին՝ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահը։ 1983 թվականից ՀԿԿ ԿԿ-ի կագմակերպական-կուսակցական աշխատանքի բաժնի վարիչն է։ ՀԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1971 թվականից, ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամության թեկնածու՝ 1971-1974 թվականներին և 1976 թվականից։ Եղել է ՀԿԿ XXV-XXVII և ՍՄԿԿ XXIV- XXVI համագումարների պատգամավոր։ Ընտրվել է ՀԽՍՀ VIII, IX և ԽՍՀՄ X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 137