Լևոն Պուչինյան
Լևոն Պուչինյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1977 (47 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Լևոն Պուչինյան (հուլիսի 16, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժիշտ, շեփորահար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Պուչինյանը ծնվել է 1977 թվականի հուլիսի 16-ին Երևանում[2]։ 10 տարեկանից նվագել է շեփոր, 12 տարեկանից ելույթ է ունեցել «Արարատ» փողային նվագախմբում։
1998 թվականին աշխատանքի է անցել Հայաստանի պետական ջազ նվագախմբում, 2002 թվականից նվագել է վիբրաֆոնահար Տիգրան Պեշտմալջյանի կվինտետում, 2005 թվականից` «Ամարաս» ջազ կվինտետում, 2007 թվականից` «Արտ Վոիսիս» խմբում, որի կազմով համագործակցել է մի շարք երգիչ, երգչուհիների հետ։
Լևոն Պուչինյանը նվագել է «Գոհար» նվագախմբում, «Լոս Լոկոս» ֆլամենկո և «Հայվեյ» խմբերում, հյուրախաղեր է ունեցել մի շարք երկրներում, որպես շեփորահար ներկայացել է «Գոհար», Հայաստանի պետական ջազային նվագախմբի, «Ամարաս», «Արտ Վոիսիս» և այլ խմբերի թողարկած շուրջ 10 ձայնասկավառակներում։
2010 թվականից հանդես է եկել «Հայվեյ» բենդում, որի կազմով համերգային ելույթներ է ունեցել Քաթարում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում։ 2015 թվականին աշխատանքի է անցել նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, որի կազմում մասնակցել է Բեյրութում կայացած «Ալբուստան» երաժշտական փառատոնին, ելույթներ ունեցել Կաննում, Փարիզում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «PanARMENIAN.Net - Mobile». www.panarmenian.net. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Zarkfoundation - Լևոն Պուչինյան». zarkfoundation.com.