Լևոն Շահբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Շահբազյան
Ծնվել է1932
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2005
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունշինարար

Լևոն Կարապետի Շահբազյան (1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2005), հայ շինարար։ Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր շինարար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Շահբազյանը ծնվել է 1932 թվականին, Երևանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական շինարարության ֆակուլտետը և աշխատանքի անցել հիդրոտեխնիկական շինարարական տրեստում, եղել շինվարչության գլխավոր ճարտարագետ, այնուհետև զբաղեցրել պետի պատասխանատուի պաշտոնը։ 1975 թվականին եղել է «Երարդշին» տրեստի կառավարիչ։ 1975-1980 թվականներին «Երարդշին» տրեստը 5 անգամ արժանացել է միութենական բարձրագույն պարգևների, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողտնտեսության ցուցահանդեսի պարգևի։ Նրա ղեկավարության օրոք հանձնվել են մոտ 150 արդյունաբերական խոշոր միավորումներ, մշակութային, բնակելի շենքեր, թաղամասեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլ կառույցներ[1]։

1986 թվականին Շահբազյանը նշանակվել է ՀԽՍՀ արդյունաբերության շինարարության առաջին փոխնախարար, 1988 թվականին` նախարար։ Նրան է վստահվել Երևանի զարգացման հեռանկարային ծրագրի իրականացման աշխատանքները։ Ղեկավարել է Մոսկվայում Լազարյան ճեմարանի վերակառուցման (1987), մոսկովյան օլիմպիական խաղերի համար նախատեսված հյուրանոցային համալիրների (1980), Ուրենգոյում բնակելի շենքերի կառուցման (1986) և այլ աշխատանքները։ Մասնագիտական աջակցություն է ցուցաբերել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ[2]։

Լևոն Շահբազյանի անվան հետ է կապված բազմաթիվ արդյունաբերական, կուլտուր-կենցաղային, բնակելի շենքերի և այլ կառույցների շահագործման հանձնումը։ «Երարդշինը» առաջին անգամ Նոր Նորքի զանգվածում շտապօգնության հիվանդանոցի և հարակից պոլիկլինիկայի շենքերի կառուցման մեջ օգտագործել է կոնստրուկտիվ համակարգի միութենական սերիայի հիմքի վրա «Հայպետնախագիծ» ինստիտուտի մշակած հավաքովի կոնստրուկցիաների նոր սերիան։ Լևոն Շահբազյանն իրականացրել է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի վերանորոգման աշխատանքները[2]։

Մահացել է 2005 թվականին։ Թաղված է Երևանի Թոմախի գերեզմանատանը[3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր շինարար
  • Երևանի պատվավոր քաղաքացի, 2002
  • ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
  • Ռուսաստանի պատվավոր շինարար
  • Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան[4]
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան[4]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինժեներական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
  • Հայաստանի շինարարների միության առաջին պատվավոր անդամ, 2002

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]