Լևոն Ղասաբօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ղասաբօղլյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 1986(1986-01-27)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ օգոստոսի 9, 2020(2020-08-09)[1] (34 տարեկան)
Մահվան վայր Ալմաթի, Ղազախստան

Լևոն Սամվելի Ղասաբօղլյան (հունվարի 27, 1986(1986-01-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2020(2020-08-09)[1], Ալմաթի, Ղազախստան), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկի» սան է։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում[2]։

Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։

Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատել է «Փյունիկի» սպորտդպրոցում։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրոնզե մրցանակակիր Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում, 2010

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը (ծնվել է 1955 թվականին), հայ անվանի մարզիչ է։ Եղբայրները՝ Արմեն և Միքայել Ղասաբօղլյանները, ևս զբաղվում են ֆուտբոլով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]