Սամվել Ղասաբօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Ղասաբօղլյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1955(1955-12-20) (68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1974—1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՖԻՄԱ ? (8)
1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիրակ 22 (4)
1978—1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 145 (14)
Մարզչական կարիերա
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արաբկիր
1990—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ-2
1992 Հայաստան ԱՕՍՍ մարզիչ
1996—1997 Հայաստան Փյունիկ մարզիչ
1999 Հայաստան Ղարաբաղ (Ստեփանակերտ)
2000—2003 Հայաստան Զվարթնոց-ԱԱԼ
2004 Հայաստան Կիլիկիա
2004—2005 Հայաստան Արարատ-2
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սամվել Միխայիլի (Միքայելի) Ղասաբօղլյան (դեկտեմբերի 20, 1955(1955-12-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1980)։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականից հանդես է եկել «Արարատի» դուբլում։ Հիմնական կազմում այդպես էլ չի ընդգրկվել։

1976-1977 թվականներին խաղացել է 2-րդ լիգայում՝ նախ ՖԻՄԱ-ում (Երևան), ապա «Շիրակում»։

1978 թվականին կրկին վերադարձել է «Արարատ», որի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 14 գնդակ։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Սամվել Ղասաբօղլյանը գլխավորել է Երևանի «Արաբկիր» ակումբը, որտեղ աշխատել է մեկ մրցաշրջան և տեղափոխվել «Արարատ-2»։ Այդ թիմի հետ զբաղեցրել է 1-ին տեղը 1990 թվականին իր ենթախմբում[1], և 1-ին տեղը 1-12-րդ տեղերի համար երկրորդ փոքր լիգայում[2]։ Թիմը դուրս է եկել ԽՍՀՄ «Կենտրոն» գոտու երկրորդ լիգա։ Սակայն թիմը շատ վատ է հանդես եկել՝ 22 հնարավորից զբաղեցնելով 21-րդ տեղը[3]։ Դրան հաջորդել է ԽՍՀՄ փլուզումը և Հայաստանում հայտնվել են նոր ակումբներ։ «Արարատ-2»-ը, որտեղ աշխատում էր Ղասաբօղլյանը, լուծարվել է։ Նոր աշխատավայր է դարձել Երևանի ԱՕՍՍ-ը, որտեղ Ղասաբօղլյանը գլխավոր մարզչի օգնականն էր։

1999 թվականին գլխավորում է Ստեփանակերտի «Ղարաբաղը», որն այդ ժամանակ գտնվում էր Երևանում։ Սակայն թիմը 15 խաղից հետո ֆինանսական խնդիրների պատճառով դուրս է եկել առաջնությունից։ Արդյունքում, մնացած խաղերի համար նրան հաշվել են տեխնիկական պարտություններ, իսկ Ղասաբօղլյանը մնացել է անգործ[4]։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում գլխավորել է Երևանի «Զվարթնոցը» (հետագայում անվանմանը ավելացրել է ԱԱԼ հապավումը)։ Ղասաբօղլյանի հետ թիմը բարձրագույն արդյունքների է հասել առաջնությունում և Գավաթի խաղարկությունում։ Թիմը երկու անգամ հասել Է Գավաթի եզրափակիչ (2000 թվականին[5] և 2002 թվականին[6]), իսկ գավաթի եզրափակիչների միջև նվաճել են 2001 թվականի առաջնության արծաթե մեդալներ[7]։ 2003 թվականի սկզբին ակումբը ունեցել է ֆինանսական խնդիրներ, և դեռ առաջնության մեկնարկից առաջ հրաժարվել է մասնակցել, ապա լուծարվել է[8]։

2004 թվականին ստանձնել է «Կիլիկիա»-ի ղեկավարությունը, երբ ակումբում մարզիչները արագ փոխարինում էին մեկը մյուսին։ Ղասաբօղլյանը երևանցիներին գլխավորել է հուլիսին և այդ ժամանակ համարվում էր մրցաշրջանի արդեն չորրորդ մարզիչը։ Ղասաբօղլյանի ժամանակ թիմը բոլոր հանդիպումներում պարտվել է և միայն մեկն է ոչ-ոքի ավարտել։ Հերթական պարտությունից հետո՝ «Միկայից» 1:5 հաշվով, ակումբի ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզչին[9]։ Մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել Է Առաջին լիգայում հանդես եկող «Արարատ-2»-ը։ Երկրորդ մրցաշրջանում Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը զբաղեցրել է աղյուսակի 2-րդ հորիզոնականը և դուրս է եկել Պրեմիեր լիգա[10]։ Ակումբի «Արարատ» անվան պատճառով դատական գործընթացների պատճառով ակումբում շատ վերադասավորումներ են տեղի ունեցել։ Այդ թվում՝ առաջնության ավարտից հետո պաշտոնանկ է արվել գլխավոր մարզիչ Սամվել Ղասաբօղլյանը[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Ամալյա
    • Սամվել Ղասաբօղլյանն ունի երեք որդի և մեկ դուստր։ Տղաները՝ Արմենը, Միքայելը, Լևոնը, նույնպես ֆուտբոլ են խաղացել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Состав «Арарат-2» в 1990 году (2-я подгруппа)(չաշխատող հղում)(ռուս.)
  2. Состав «Арарат-2» в 1990 году (1-12 места)(չաշխատող հղում)(ռուս.)
  3. Вторая лига СССР 1991 г., Центр(չաշխատող հղում)(ռուս.)
  4. Армения. Сезон — 1999. Высшая лига Արխիվացված 2010-08-28 Wayback Machine(ռուս.)
  5. Армения. Сезон — 2000. Кубок Արխիվացված 2010-08-29 Wayback Machine(ռուս.)
  6. Армения. Сезон — 2002. Кубок Արխիվացված 2010-08-29 Wayback Machine(ռուս.)
  7. «Армения. Сезон — 2001. Высшая лига». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. Примечания: Արխիվացված 2010-02-20 Wayback Machine(ռուս.)
  9. АРМЕНИЯ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
  10. Second Level 2005 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
  11. «Пюник» в восьмой раз стал чемпионом Армении