Լևոն Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Կիրակոսյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1928(1928-12-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 16, 2009(2009-01-16) (80 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, լրագրող և համալսարանի դասախոս
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1953)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Կոմսոմոլեց և Կոմունիստ
Լևոն Կիրակոսյան Վիքիդարանում

Լևոն Մարտինի Կիրակոսյան (դեկտեմբերի 20, 1928(1928-12-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2009(2009-01-16), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Կիրակոսյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևանում։ 1943-1945 թվականներին սովորել է Երևանի հրետանային դպրոցում, ապա Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, ծառայել խորհրդային բանակում մինչև 1950 թվականը։ 1953 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1950-1952 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, 1952-1960 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթում։ 1960-1980 թվականներին աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրությունում։ Մինչև 1969 թվականը եղել է գրականության և արվեստի բաժնի վարիչ, 1969 թվականից թերթի խմբագրի տեղակալ։ 1980 թվականից աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ[1]։ 1968 թվականին «Իսահակյանի հրապարակախոսությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1991 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1999 թվականից՝ Հայ-ռուսական համալսարանում (2003 թվականից՝ պրոֆեսոր)[2]։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Պոետը, իրադարձություններ և ճակատագրեր» (Երևան, 1972), «Մարդը և սխրանքը» (Երևան, 1975), «Մարդու կոնցեպցիան և ժամանակակից հայ արձակի ստեղծագործական որոնումները» (Երևան, 1979) գրքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 201-202.
  2. «Լևոն Կիրակոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Կիրակոսյան» հոդվածին։