Լևոն Խաչատրյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լևոն Խաչատրյան (ճարտարապետ)
Ի ծնեԼևոն Կամսարի Խաչատրյան
Ծնվել է1939, մայիսի 2
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Լևոն Կամսարի Խաչատրյան (1939, մայիսի 2, Երևան), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1980-1990 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1993-2000 թվականներին՝ տնօրեն։ 2000 թվականից բնակվում է Կիևում[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատրյանի համահեղինակությամբ Երևանում իրականացվել են բնակելի տներ, Վանաձորում՝ Շահումյանի անվան և Երևանյան հրապարակների կառուցապատումը (1960-1980-ական թվականներ), պատկերասրահ (1970), Ջերմուկում՝ Կույրերի միավորման առողջարանը (1970), Ստեփանավանում (1977) և Սևանի ափին (1985)՝ զբոսաշրջիկների հանգրվաններ, Ծաղկաձորում՝ ԽՍՀՄ սպորտկոմիտեի գլխավոր օլիմպիական մարզահանգրվանի համալիրը (1961-1965 և վերականգնում-վերակառուցումը՝ 1983-1988 թվականներ, երկուսն էլ՝ հեղինակային խմբերի հետ), Սլավուտիչում՝ քաղաքաշինական համալիր (Ուկրաինա, 1986)[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի պետական մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Լևոն Խաչատրյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-06-04 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005