Լևոն Էքմէքճեան
Լևոն Էքմէքճեան | |
---|---|
Ծնվել է | 1958 թ․ |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | 1983 թ–ի հունվարի 23 |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Ջեբեջի Ասրի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | ![]() |
Ազդել է | ![]() |
Լևոն Էքմէքճեանը (արաբ․՝ ليفون اكمكجيان, 1958, Բուրջ համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - հունվարի 28, 1983, Անկարա, Թուրքիա), եղել է Կարին-Էրզրում ռազմագործողության մասնակից։ Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը, նահատակ Փիեր Գյուլումյան խմբի համագործակցությամբ 1982 թվականի օգոստոսի 7-ին Զօհրապ Սարգիսեանի գլխավորությամբ իրականացրեցին ռազմական գործողություն, որի ընթացքում Զօհրապ Սարգիսեանի հետ զինված ատրճանակներով և նռնակներով մուտք են գործել Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան։ Կրակ են բացել ուղևորների մարդաշատ սպասասրահում՝ որտեղ գտնվել են նաև թուրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Օդանավակայանի ռեստորանում Զօհրապ Սարգիսեանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։ Գործողության ընթացքում մահացել է 9 մարդ, իսկ վիրավորվել 82-ը։ Գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՀԳԲ-ն։ Զօհրապ Սարգիսեանը գործողության ընթացքում մահանում է։ Լևոն Էքմեքճեանը ծանր վիրավորված վիճակում գերի է ընկել և վեցամսյա ծանր տանջանքներից հետո թուրքական զինվորական դատարանի կողմից մահվան դատապարտվել։ Ըստ ականատեսների՝ ՀԱՀԳԲի զինյալներից մեկը կրակելով փախչող ուղևորների ուղղությամբ բղավում է. «Ավելի քան մեկ միլիոն մերոնցից է սպանվել, ինչ կլինի, եթե քսանհինգն էլ ձեզնից մահանան»։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Լևոն Էքմէքճեանի հիշատակին է նվիրել «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը, որը ավելի ուշ տպագրվել է «Գարուն» ամսագրի 1987 թ.
Էքմեքճեանի գերեզմանը մնում է անհայտ։ Թուրքիան մերժել է միջազգային կարմիր խաչի միջամտությունը նահատակի դին իր ընտանիքին հանձնելու դիմումը։ Հերոս Լևոն Էքմեքճեանի մահավճռին սփյուռքահայությունը բազմաթիվ երկրներում պատասխանեց բողոքի ցույցերով[1][2][3]։
Վերջապես 2016 թվականին Էքմեքչյան ընտանիքը ժամանել է Անկարա։ Ստանալով բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և ավարտելով թղթաբանական գործընթացը՝ Էքմեքչյան ընտանիքի ներկայությամբ Անկարայի Ջեբեջի գերազմանատանը գտնվող Լևոն Էքմեքչյանի գերեզմանը բացվել է։ Լևոն Էքմեքչյանի աճյունը տեղափոխել են Փարիզ՝ այնտեղ արտաշիրիմելու նպատակով։
Հայազգի մարտիկների վերջին խոսքը՝
![]() |
Սիրելի հայ ժողովուրդ։ Ձեզի կը մաղթեմ հաւատք եւ յաջողութիւն։ Կամք ու ամենէն դժուարին օրերը դիմագրաւելու պատրաստակամութիւն։ Վերջին ըղձանքս․ անսպառ կորով։ Սրտագին մաղթանքներս ամբողջ հայ ժողովուրդին։ Մնաք բարով[4]։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՀԳԲ «Հայաստան» պաշտոնաթերթ, 1982 թ․
- ↑ Լեւոն Էքմէքճեանի Աճիւնները Ֆրանսա Փոխադրել Կ՛արտօնուի
- ↑ The New York Times, January 30, 1983. Turkey Executes 5, Including an Armenian
- ↑ «Սփյուռքահայության ձայն», 1982 թ․, օգոստոս