Զօհրապ Սարգիսեան
Զօհրապ Սարգիսեան | |
---|---|
Մահացել է | 7 Օգոստոսի 1982 թ. |
Մահվան վայր | Անկարա |
Ազգություն | հայ |
Կրոն | ![]() |
Ազդել է | ![]() |
Զօհրապ Սարգիսեանը (թուրքերեն՝ Zohrab Sarkisyan, - օգոստոսի 7, 1982, Անկարա, Թուրքիա), եղել է Կարին-Էրզրում ռազմագործողության ղեկավարը։ Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը, նահատակ Փիեր Գյուլումյան խմբի համագործակցությամբ 1982 թ.-ի օգոստոսի 7-ին Զօհրապ Սարգիսեանի գլխավորությամբ իրականացրեցին ռազմական գործողություն, որի ընթացքում զինված ատրճանակներով և նռնակներով մուտք են գործել Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան։ Կրակ են բացել ուղևորների մարդաշատ սպասասրահում՝ որտեղ գտնվել են նաև թուրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Օդանավակայանի ռեստորանում Զօհրապ Սարգիսեանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։ Գործողության ընթացքում մահացել է 9 մարդ, իսկ վիրավորվել 82-ը։ Գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՀԳԲ-ն։ Զօհրապ Սարգիսեանը գործողության ընթացքում մահացել է, իսկ Լևոն Էքմէքճեանը ծանր վիրավորված վիճակում գերի է ընկել և վեցամսյա ծանր տանջանքներից հետո թուրքական զինվորական դատարանի կողմից մահվան դատապարտվել։ Ըստ ականատեսների՝ ՀԱՀԳԲի զինյալներից մեկը կրակելով փախչող ուղևորների ուղղությամբ բղավում է. «Ավելի քան մեկ միլիոն մերոնցից է սպանվել, ինչ կլինի, եթե քսանհինգն էլ ձեզնից մահանան»։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթ Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- ArmInfo(չաշխատող հղում) (անգլ․)
- CIA.gov USA(չաշխատող հղում) (անգլ․)
- CIA.gov USA Archived 2015-09-24 at the Wayback Machine. (անգլ․)