Լևոն Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Դավթյան
Իրանի խորհրդարանի պատգամավոր
2000-2004
Նախորդող Վարդան Վարդանյան
Հաջորդող Գևորգ Վարդան
 
Կրթություն՝ Շահիդ Բեհեշտիի համալսարան
Մասնագիտություն՝ հոգեբույժ, քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր մարտի 24, 1944(1944-03-24)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Վախճանի օր հուլիսի 15, 2009(2009-07-15) (65 տարեկան)
Վախճանի վայր Իրան
Քաղաքացիություն  Իրան

Լևոն Դավթյան (պարս.՝ لئون داویدیان, մարտի 24, 1944(1944-03-24), Թեհրան, Իրան - հուլիսի 15, 2009(2009-07-15), Իրան), իրանահայ քաղաքական գործիչ, Իրանի խորհրդարանի անդամ, հոգեբույժ, համալսարանի պրոֆեսոր։ Մահացել է Թեհրան-Երևան ավիավթարի ժամանակ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Դավթյանը ծնվել է 1944 թվականին Համադան քաղաքում։ 1950-1962 թվականներին սովորել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցում։ 1962 թվականին ընդունվել է Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի բժշկական ֆակուլտետ, 1972 թվականին՝ Լոնդոնի համալսարանի հոգեբուժության ֆակուլտետ։ 1978 թվականին ստացել է հոգեբույժի դոկտորական աստիճան[3]։
1981 թվականին եղել է Թեհրանի Շահիդ Բեհեշտի[Նշում 1] համալսարանի հոգեբուժության ամբիոնի դասախոս, 1983-1999 թվականներին՝ նույն համալսարանին կից «Թալեղանի» հիվանդանոցի հոգեբուժական բաժնի ընդհանուր պատասխանատու։ 1986 թվականին նշանակվել է նորավարտ հոգեբույժ-բժիշկների մասնագիտական գնահատման գիտական հանձնաժողովի անդամ[3]։

Բազմիցս ընտրվել է Թեհրանի Հայոց թեմի անդամ և վարել ատենապետի պարտականությունները։ 1992 թվականին մասնակցել է Կիլիկիո կաթողիկոսության ազգային ընդհանուր ժողովին և ընտրվել ժողովի նախագահ, 1997 թվականին Զիմբաբվեում Կիլիկիո պատվիրակության կազմում մասնակցել է եկեղեցիների համաշխարհային խորհրդի 8-րդ համագումարին[3]։

2000 թվականին ընտրվել է Թեհրանի և հարավային իրանահայության պատգամավոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի 6-րդ նստաշրջանում։ 2004 թվականին ընտրվել է Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի անդամ և զբաղեցրել առաջին ատենապետի պաշտոնը։ 2009 թվականի մարտին մասնակցել է Կիլիկիո կաթողիկոսության ազգային ժողովին և ընտրվել վարչության անդամ[3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհվել է 2009 թվականի հուլիսի 15-ին Թեհրան-Երևան ավիավթարի ժամանակ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մինչև հեղափոխությունը Շահիդ Բեհեշտի համալսարանը կոչվել է «Մելլի» համալսարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 168 killed as Iranian airliner crashes near Tehran (2nd Roundup) Արխիվացված 2012-09-12 archive.today, Deutsche Presse-Agentur, July 15, 2009
  2. Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջ 87. ISBN 964-6974-50-3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012