Լևոն Գրիգորյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Լևոն Գրիգորյան
Ծնվել էհունվարի 12, 1952(1952-01-12) (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986) և պրոֆեսոր (1973)

Լևոն Շավիղի Գրիգորյան (հունվարի 12, 1952(1952-01-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1973

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1986 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտում։ 1999 թվականից՝ լաբորատորիայի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են գերխիտ աստղերի ֆիզիկային։ Գ.Ս. Սահակյանի հետ զարգացրել է այլասերված գերխիտ նյութերի տեսությունը՝ ինքնուրույն պիոնային բաղադրիչի առկայությունը նյութում։ Կանխագուշակել է 200-ի կարգի կամ ավելի մեծ զանգվածային թվով միջուկներում մի քանի p - մեզոնների գոյությունը, առաջարկել և զարգացրել է ուժեղ գրավիտացիոն դաշտերում վակուումային լարումների հատուկ դաշտի առկայության վարկածը։ Հետազոտել է էլեկտրամագնիսական վակուումային երևույթները գնդային համաչափությամբ խոշորաչափ մարմինների առկայությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005