Jump to content

Գերխիտ աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերխիտ աստղեր, համեմատաբար փոքր չափերի, չափազանց խիտ երկնային մարմիններ։ Նրանցում նյութը գտնվում է այլասերված պլազմային վիճակում։ Լինում են 2 տիպի՝ սպիտակ թզուկներ, որոնց խտությունը կարող է լիևել մինչև 109 գ/սմ3, և բարիոնային աստղեր, որոնց զանգվածի խտությունը նույն կարգի է, ինչ ատոմային միջուկներինը։ Հայտնաբերվաձ առաջին սպիտակ թզուկը Սիրիուսի արբանյակն է, իսկ դիտվող բարիոնային աստղերը՝ պուլսարներ են կամ ռենտգենյան ճառագայթման աստղաձև աղբյուրներ։

սպիտակ թզուկները մոտիկից
գերխիտ աստղեր

Վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականներից շատերի կարծիքով Գերխիտ աստղերը սովորական աստղերի աստիճանական զարգացման վերջին փուլն են, որոնց ջերմամիջուկային էներգիայի պաշարները սպառված են և չկան այլ տիպի նշանակալից պաշարներ, այսինքն՝ դրանք «մեռնող» կամ արդեն հանգած աստղեր են։ Ենթադրվում է, որ արեգակնային համակարգից ավելի մեծ զանգվածով աստղերը ջերմամիջուկային էներգիայի իրենց պաշարները սպառելուց հետո ենթարկվում են անկասելի սեղմման, որը կոլապս է կոչվում։ Այս դեպքում սպիտակ թզուկներ կամ բարիոնային աստղեր առաջանալ չեն կարող, որովհետև գրավիտացիոն ձգողությունը գերազանցում է նյութի ճնշումը (որը ձգտում է պայթեցնել աստղը)։ Որոշ ժամանակ անց, երբ սեղմվող աստղի շառավիղը հավասարվում և այնուհետև փոքրանում է իր գրավիտացիոն շառավղից, ըստ Ալբերտ Էյնշտեյնի գրավիտացիայի տեսության, այն դառնում է անտեսանելի՝ սև խոռոչ։ Բանն այն է, որ լույսի քվանտները նույնպես ունեն կշիռ, չափազանց զորեղ գրավիտացիոն դաշտի ձգողությունը խանգարում է աստղի մակերևույթից դրանց պոկվելուն։ Վարկածային այս մարմինները կարելի է հայտնաբերել միայն իբենց գրավիտացիոն դաշտի շնորհիվ։ Գոյություն ունի նաև այլ ըմբռնում, որը 20-րդ դարի 2-րդ կեսի սկզբից զարգացնում են Վիկտոր Համբարձումյանը և նրա դպրոցի ներկայացուցիչները։ Ենթադրվում է, որ նախաստղային նյութը գտնվում է ոչ թե նոսր գազային, այլ գերխիտ վիճակում, և տիեզերքում նյութի զարգացումը, մասնավորապես աստղառաջացման պրոցեսը, ընթանում է գերխիտ վիճակից դեպի նոսրը։ Դրա օգտին ևն վկայում դիտողական փաստերը։ Տետևաբար նախաստղային նյութը պետք է լինի գերխիտ։ Ըստ Վիկտոր Համբարձումյանի, նախաստղային մարմիններ են գալակտիկաների և քվազարների կորիզները։ Հայ ֆիզիկոսների մի խումբ (Սահակյանի ղեկավարությամբ) 1972 թվականին ժխտեց գերխիտ աստղերի մասին իշխող այն պատկերացումը, թե իբր դրանք զուրկ են ներքին էներգիայի զգալի պաշարներից, չհաշված ջերմային պաշարները, որոնք աննշան են։ Բավական մեծ անկյունային արագությամբ պտտվող աստղերում կան ներքին էներգիայի մեծ պաշարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 30