Լևան Կոգուաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևան Կոգուաշվիլի
ლევან კოღუაშვილი
Ծնվել է1973
ԾննդավայրՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID 1936947

Լևան Կոգուաշվիլի, (վրաց.՝ ლევან კოღუაშვილი, մարտի 18, 1973(1973-03-18), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևան Կոգուաշվիլին ծնվել է Թբիլիսիում, 1973 թվականին։ Ընդունվել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական համալսարանի կինոյի բաժինը, բայց մեկ տարի անց Վրաստանում բռնկված պատերազմի պատճառով լրագրողական աշխատանքի է անցել երկրի առաջին անկախ հեռուստակայանում։ 1995-1999 թվականներին կինոռեժիսուրա է ուսանել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ նրա վարպետը Մառլեն Խուցիևն է եղել։ 2007 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Թիշ արվեստի դպրոցի կինոբաժինը[1][2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիր արքա (1998, կարճամետրաժ)
  • Բեթղեհեմ 2000 (2000, վավերագրական)
  • Վերականգնում (2003, կարճամետրաժ)
  • Հայր և որդի (2003, վավերագրական)
  • Տուն (2004, վավերագրական)
  • Պարտքը (2005, կարճամետրաժ)
  • Վրացուհիները (2008, վավերագրական)
  • Փողոցային օրեր (2010)
  • Կույր ժամադրություններ (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]