Լվովի առևտրատնտեսական համալսարան
Լվովի առևտրատնտեսական համալսարան Львівський торговельно-економічний університет | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | ԼԱՏՀ |
Տեսակ | համալսարան և ակադեմիական ինստիտուտ |
Նախկին անվանումներ | Լվովի առևտրային ակադեմիա,
Լվովի առևտրատնտեսական ինստիտուտ, |
Հիմնադրված է | 1816 |
Ռեկտոր | Կուցիկ Պետր Ալեքսեևիչ |
Ուսանողներ | 4728 |
Դոկտորներ | 34 |
Պրոֆեսորներ | 41 |
Դասախոսներ | 308 |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | Ուկրաինա ք.Լվով, Տուգան-Բարանովսկի փող., 10 |
Կայք | lute.lviv.ua |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">![]() Լվովի առևտրատնտեսական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ | |
Լվովցի առևտրատնտեսագիտական համալսարան (ուկրաիներեն՝ Львівський торговельно-економічний університет), բարձրագույն ուսումնական հաստատություն IV մակարդակի հավատարմագրման, որը գտնվում է Լվովում. Հիմնադրվել է 1816 թվականի մարտի 7-ին։ Մեկը Ուկրաինայի առաջատար տնտեսական համալսարաններից, Արևմտյան Ուկրաինայի տնտեսական գիտության և կրթության խոշոր կենտրոն։
Ենթակա է Ուկրաինայի սպառողական ընկերությունների կենտրոնական միությանը և այդ կառույցի մի մասն է։ Ավարտելուց հետո համալսարանը տալիս է պետական նմուշի դիպլոմ։ Լրիվ և մասնակի ուսման ձևերի հիման վրա համալսարանը պատրաստում է ավելի քան 50 մասնագիտություններ՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական ծրագրերով։ Իրականացվում է բարձրագույն որակավորման գիտական կադրերի պատրաստում տնտեսագիտական պրոֆիլի և դոկտորանտուրայի ութ մասնագիտությունների գծով՝ ասպիրանտուրայի միջոցով՝ երեք մասնագիտությունների գծով։ Գործում է ատենախոսությունների պաշտպանության երեք մասնագիտացված խորհուրդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1816 թվականի մարտի 7-ին Ավստրիայի կայսր Ֆրանց I-ի որոշմամբ ստեղծվեց Լվովի անշարժ առևտրի դպրոցը։ Դրա հիման վրա 1899 թվականի սեպտեմբերի 8-ին դավանանքի և կրթության նախարարության ներկայացմամբ՝ կայսր Ֆրանց Իոսիֆ 1-ինն իր որոշմամբ ստեղծեց Լվովի պետական առևտրային դպրոցը։ Նրա առաջին ղեկավարը պրոֆեսոր Անտոնի Պավլովսկին էր։ Բարձրագույն առևտրի դպրոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1899 թվականի հոկտեմբերի 2-ին, Սկարբեկ թատրոնի տարածքում (այժմ՝ Մ. Զանկովեցկայայի անվան ազգային ակադեմիական ուկրաինական դրամատիկական թատրոնի շենքը)։ 1902 թվականին բարձրագույն առևտրի դպրոցը ստացավ ակադեմիայի կարգավիճակ։ 1922 թվականին առևտրի ակադեմիան վերակազմավորվեց արտաքին առևտրի բարձրագույն դպրոցի։ Պրոֆեսոր Ա.Պավլովսկին կրկին նշանակվեց ռեկտոր։
1937 թվականին բարձրագույն դպրոցը կրկին ստացավ ակադեմիայի կարգավիճակ։ 1936 թվականից արտաքին առևտրի ակադեմիան տեղակայվել է Սակրամենտոկի 10 (Այժմ՝ Մ.Տուգան-Բարանովսկի) փողոցում կառուցված նորակառույց շենքում, որտեղ մինչ օրս գտնվում է համալսարանի գլխավոր մասնաշենքը։
Արևմտյան Ուկրաինայում սովետական իշխանության հաստատվելուց հետո ակադեմիան վերակազմավորվեց խորհրդային առևտրի ինստիտուտի (1940-ի հունիս)։ 1947 թվականին Լվովի խորհրդային առևտրի ինստիտուտի և խորհրդային կոոպերատիվ առևտրի ինստիտուտի միավորման միջոցով ստեղծվեց Լվովի առևտրատնտեսական ինստիտուտը, որը մասնագիտանում էր կոոպերացիայի համակարգի մասնագետների պատրաստման գործում՝ հաշվապահների, տնտեսագետների, ապրանքագետների։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լվովի առևտրատնտեսական ինստիտուտի առաջին տնօրենը Սեմյոն Դանիլովիչ Գարկավենկոն էր։
1993 թվականից 2015 թվականներին համալսարանն անվանվել է Լվովի առևտրային ակադեմիա[1]։ 2015 թվականից ուսումնական հաստատությունն իր անունն ու կարգավիճակը փոխեց՝ Լվովի առևտրատնտեսական համալսարանի։
Մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաշենք.
- Մասնաշենք թիվ 1 - գլխավոր մասնաշենք, այստեղ է գտնվում ռեկտորի ընդունարանը, տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտը և ուսումնագիտական տեղեկատվական ինստիտուտը։ № 1 մասնաշենքի հասցեն՝ Տուգան-Բարանովսկու փող., 10։
- Մասնաշենք թիվ 2 - այստեղ է գտնվում կառավարման ֆակուլտետը։ № 2 մասնաշենքի հասցեն՝ Ու. Սամչուկի փող., 6։
- Մասնաշենք թիվ 3 - այստեղ է գտնվում ապրանքագիտական-կոմերցիոն ֆակուլտետը և հեռակա կրթության ֆակուլտետը։ № 3 մասնաշենքի հասցեն՝ Ու. Սամչուկի փող., 9։
- Մասնաշենք թիվ 4 - այստեղ է գտնվում միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը և հետբուհական կրթության ինստիտուտը։ № 4 մասնաշենքի հասցեն՝ Տերշակովցև Եղբայրների փող., 2ա։
- Մասնաշենք թիվ 5 - այստեղ է գտնվում իրավաբանական ֆակուլտետը։ № 5 մասնաշենքի հասցեն՝ Իվան Ֆրանկոյի փող., 68։
Հանրակացարաներ.
- Հանրակացարան թիվ 1 - հետբուհական կրթության ինստիտուտի հանրակացարան։ Հասցե՝ Կարմիր Կալինայի պող., 7։
- Հանրակացարան թիվ 2 - Հասցե՝ Տերնոպոլսկի փ., 8։
- Հանրակացարան թիվ 3 - Հասցե՝ Կրասնայա Կալինայի պող., 7։
- Հանրակացարան թիվ 4 - Հասցե - Կրասնայա Կալինայի պող., 7ա։
Գրադարաններ.
- Աբոնեմենտ
- Տեղեկատվական-մատենագիտական բաժին
- Համալրման և գրականության մշակման բաժին
- Ընթերցասրահ թիվ 1
- Ընթերցասրահ թիվ 2
- Պարբերականների դահլիճ
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆակուլտետներ և ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտ
- միջազգային տնտեսական հարաբերությունների ևտեղեկատվական տեխնոլոգիաների
- ապրանքագիտության, կառավարման և սպասարկման ոլորտի ֆակուլտետ
- իրավաբանական ֆակուլտետ
- հետդիպլոմային կրթության ուսումնագիտական ինստիտուտ
- ուսումնագիտական տեղեկատվական ինստիտուտ
Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աուդիտի, վերլուծության և հարկման ամբիոն
- Հաշվապահական հաշվառման ամբիոն
- Բարձրագույն մաթեմատիկայի և քանակական մեթոդների ամբիոն
- Տնտեսական իրավունքների ամբիոն
- Տնտեսագիտության ամբիոն
- Տեսական և կիրառական տնտեսագիտության ամբիոն
- Մաքսային և տեխնիկական կարգավորման ամբիոն
- Օտար լեզուների ամբիոն
- Պատմության և քաղաքագիտության ամբիոն
- Առևտրային գործունեության և ձեռնարկատիրության ամբիոն
- Քրեական իրավունքի և դատավարության ամբիոն
- Մարկետինգի ամբիոն
- Կառավարման ամբիոն
- Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն
- Համակարգչային գիտությունների ամբիոն
- Պետության և իրավունքի տեսության ամբիոն
- Ոչ պարենային ապրանքների առևտրի և տեխնոլոգիաների ամբիոն
- Ապրանքագիտության և սննդամթերքի արտադրության տեխնոլոգիաների ամբիոն
- Զբոսաշրջության և հյուրանոցառեստորանային գործի ամբիոն
- Ֆիզիկական դաստիարակության ամբիոն
- Փիլիսոփայության և մշակույթի ամբիոն
- Ֆինանսների, վարկի և ապահովագրության ամբիոն
- Ֆինանսատնտեսական անվտանգության և բանկային բիզնեսի ամբիոն
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ամբիոն
- Բնական գիտությունների և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն
- Քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոն
Այլ կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի կառուցվածքում գործում են նաև ուկրաինական «Ուկոոպինֆորմպրոյեկտ» ինստիտուտը, տնտեսական գնահատման գիտահետազոտական լաբորատորիան, «Ինտերէկոնոմիկա» բիզնես-կենտրոնը, գործարար անգլերենի կենտրոնը, ֆրանսիական գործարար խոսքի կենտրոնը, ակադեմիայի հրատարակչությունը, գրադարանը, արխիվը, միջազգային համագործակցության և ռազմավարական զարգացման բաժինը, «Ակադեմիա» ուսումնական համալիրը, որի կազմում ընդգրկված են կոոպերատիվ տեխնիկումներ, քոլեջներ, ուսումնարաններ և ավելի քան 40 Լվովի հանրակրթական դպրոցներ։
Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակալավրիատ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 051 «Էկոնոմիկա»
- 061 «Ժուռնալիստիկա»
- 071 «Հաշվապահական հաշվառում և հարկում»
- 072 «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»
- 073 «Մենեջմենթ»
- 075 «Մարկետինգ»
- 076 «Ձեռնարկատիրություն, արտադրություն և բորսային գործունեություն»
- 081 «Իրավունք»
- 122 «Համակարգչային գիտություններ»
- 181 «Սննդի տեխնոլոգիա»
- 183 «Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիաներ»
- 242 «Զբոսաշրջություն»
- 241 «Հյուրանոցառեստորանային գործ»
- 292 «Միջազգային տնտեսական հարաբերություններ»
Մագիստրատուրա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 051 «Էկոնոմիկա»
- 071 «Հաշվապահական հաշվառում և հարկում»
- 072 «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»
- 073 «Մենեջմենթ»
- 075 «Մարկետինգ»
- 076 «Ձեռնարկատիրություն, արտադրություն և բորսային գործունեություն»
- 081 «Իրավունք»
- 181 «Սննդի տեխնոլոգիա»
- 241 «Հյուրանոցառեստորանային գործ»
- 292 «Միջազգային տնտեսական հարաբերություններ»
Ասպիրանտուրա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 051 «Էկոնոմիկա»
- 071 «Հաշվապահական հաշվառում և հարկում»
- 072 «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»
- 073 «Մենեջմենթ»
- 075 «Մարկետինգ»
- 076 «Ձեռնարկատիրություն, արտադրություն և բորսային գործունեություն»
- 081 «Իրավունք»
- 181 «Սննդի տեխնոլոգիա»
- 182 «Թեթև արդյունաբերության տեխնոլոգիա»
- 241 «Հյուրանոցառեստորանային գործ»
- 242 «Զբոսաշրջություն»
- 292 «Միջազգային տնտեսական հարաբերություններ»
Դոկտորանտուրա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 051 «Էկոնոմիկա»
- 071 «Հաշվապահական հաշվառում և հարկում»
Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապոպիյ, Վիկտոր Վլադիմիրովիչ — ուկրաինացի գիտնական-տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Բալոգա, Վիկտոր Իվանովիչ — ուկրաինական քաղաքական և պետական գործիչ։
- Գրեբենկին, Ֆյոդոր Ալեքսեևիչ — խորհրդային զորահրամանատար։
- Դրոտյակ, Իգոր Իվանովիչ — Լվովում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոս։
- Կապշտիկ, Ալեքսանդր Իվանովիչ — բելառուս գիտնական-տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Կորյագին, Մաքսիմ Վիկտորովիչ — ուկրաինացի գիտնական-տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աուդիտոր։
- Կուցիկ, Պյոտր Ալեքսեևիչ — ուկրաինացի գիտնական-տնտեսագետ, Լվովի առևտրատնտեսական համալսարանի ռեկտոր։
- Ներսիսյան, Տիգրան Յակովլևիչ — ռուսաստանցի գործարար, «Բորոդինո» ընկերության նախագահ
- Նեշիտոյ, Անատոլի Սեմենովիչ — ռուս գիտնական-տնտեսագետ, պրոֆեսոր։
- Պյատաչենկո, Գրիգորի Ալեքսանդրովիչ — Ուկրաինայի ֆինանսների նախարար 1991-1994թթ.։
- Ռեդչենկո, Կոնստանտին Իվանովիչ — ուկրաինացի գիտնական-տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Ռովտ, Ալեքսանդր Սեմենովիչ — ամերիկացի գործարար, «IBE Trade Corporation» ընկերության նախագահ։
- Սիմչերա, Վասիլի Միքայելովիչ — ռուս գիտնական-տնտեսագետ, ՌԳԱ էկոնոմիկայի Ինստիտուտի պրոֆեսոր։
- Սմիրնովա, Մարինա Վասիլևնա — ռուս և մերձդնեստրյան քաղաքական գործիչ։
- Տիտովա, Նոննա Արկադևնա — ուկրաինացի գիտնական-տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Ֆրանկո, Պյոտր Իվանովիչ — ուկրաինացի գիտնական և մանկավարժ,ուկրաինական գրականության դասական Իվան Ֆրանկոյի որդին։
- Ֆլեյչուկ, Մարիա Իգորևնա — ուկրաինացի գիտնական-տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Ֆուրտա, Յուրի Յարոսլավովիչ — ուկրաինացի ֆուտբոլիստ։
- Խուստոչկա, Յուրի Օլեգովիչ — ուկրաինացի երաժիշտ։
- Չորբա, Ֆյոդոր — խորհրդային ֆուտբոլիստ։
- Շվեց, Լյուբով Նիկիտիչնա — ռուս պետական և քաղաքական գործիչ։
- Շրագ, Նիկոլայ Իլյիչ — ուկրաինական տնտեսագետ և քաղաքական գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Конференція трудового колективу академії»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-13-ին։ Վերցված է 2020-01-13
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լվովի առևտրատնտեսական համալսարանի կայք Archived 2012-11-10 at the Wayback Machine.