Լո Գուանչժուն
Լո Գուանչժուն չինարեն՝ 羅貫中 | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1334 կամ 1330 |
Ծննդավայր | Թայյուան, Յուան |
Վախճանվել է | մոտ ենթդ․ 1400[1][2][3][…] |
Վախճանի վայր | Հանչժոու, Imperial China |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Յուան[4] |
![]() |
Լո Գուանչժուն (չինարեն՝ 羅貫中, ծննդյան անունը՝ Լո Բեն չինարեն՝ 罗本, մարտի 30, 1334 կամ 1330, Թայյուան, Յուան - մոտ ենթդ․ 1400[1][2][3][…], Հանչժոու, Imperial China), չինացի ականավոր գրող, «Եռաթագավորություն» և հավանաբար Շի Նայան կեղծանվան տակ «Գետախորշեր» վեպերի հեղինակը, որոնք դասվում են չինական գրականության գլուխգործոցների շարքը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լո Գուանչժունի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Նորագույն ուսումնասիրությունների համաձայն նա ծնվել է 1315 և 1318 թվականների միջև[5]՝ Թայյուանում՝ մետաքսավաճառի ընտանիքում։ Մինչև 14 տարեկան հասակը հաճախել է դպրոց, սակայն մոր մահից հետո, 1344 թվականին, տեղափոխվում է Սուչժոու քաղաքը, որտեղ նրա հայրը զբաղվում էր առևտրով։ 1356 թվականին մասնակցում է հակամոնղոլական ապսամբությանը, որից մի քանի տարի անց վերադառնում է հայրենի քաղաք։ Հոր մահից հետո վերստին տեղափոխվում Սուչժոու, որտեղ իրեն նվիրում է գրական գործունեությանը։ Յուան հարստության անկումից հետո, Լո Գուանչժունն այլևս դադարում է որևէ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին և զբաղվում է միայն գրական գործունեությամբ։ Նա վախճանվել է հավանաբար 1440 թվականին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Եռաթագավորություն»
- «Գետախորշեր» (հեղինակային պատկանելությունը կասկածելի է)
- «Պատմական վեպ Սույ և Թան հարստությունների դարաշրջանի մասին»
- «Պատմական վեպ 5 հարստությունների և 10 թագավորությունների դարաշրջանի մասին»
- «Ֆենջուան ապարանքը»
- «Խափանված կախարդանքներ»
Թատերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սուն Թայցզու հարստության կայսեր առասպելը»
- «Արդար և հավատարիմ որդին»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Moss Roberts: Three Kingdoms: A Historical Novel University of California Press, 1991. ISBN 0-520-22503-1
- Yoshikawa Kojiro, Shimizu Shigeru: 水滸伝 (Water Margin), Iwanami Shoten, 1998
- Konferenzbeitrag über Die Geschichte der Drei Reiche von 1999 Archived 2007-06-21 at the Wayback Machine. (japanisch) (PDF-Datei; 22 kB)
- Qiping Zhao, Luo Guanzhong in Zhongguo da baike quanshu: Chinesische Literatur, 1. Auflage
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 Korean Authority File (կոր.)
- ↑ Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Ouyang Jian, zitiert in Roberts 1991, Seite 938
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|