Լուցկի դեղատուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուցկի դեղատուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԼուցկ
ՎայրԼուցկ
Հասցե43016, Волинська обл., м. Луцьк, вул. Драгоманова, 11[1]Drahomanov Street in Lutsk? (11)
Հիմնադրվել է1845
Քարտեզ
Քարտեզ

Դեղատուն-թանգարան, դեղատուն և թանգարան, որը գտնվում է Դրագամանով (11) փողոցի վրա, շուկայի հրապարակի մոտ գտնվող «Հին Լուցկ» պատմամշակութային արգելոցի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ հստակ հայտնի չէ, երբ են հայտնվել առաջին դեղատները քաղաքում, սակայն XVI դարում Լուցկում կային որոշ քաղաքային և հիվանդանոցային դեղատներ, իսկ շուկայի հրապարակում կային 6 դեղատնային կրպակներ։ Շենքը, որտեղ գտնվում է դեղատունը-թանգարանը կառուցվել է XVIII դարի վերջում։ 1845 թվականին այնտեղ հրդեհ բռնկվեց։ Այդ ժամանակ քիմիկոս վերլուծաբան Ադամը և նրա եղբայր Պյոտր Զլոցկին վերանորոգեցին շենքը և դեղատուն հիմնեցին։ Դեղատան նկուղում դեղերի և լաբարատորիայի պահեստն էր։ Վերևի մասում գտնվում էր սեփականատիրոջ առանձնասենյակը և առևտրի կենտրոն։ Դեղատանը կային հին լատինական, գերմանական և լեհական գրքեր դեղեր պատրաստելու համար։ XIX դարի վերջում Կոսաչեյի ընտանիքը Լեսյա Ուկրաինկաի հետ ապրում էին քաղաքում, որոշ դեղեր նրանց համար պատրաստում էր այդ դեղատունը։ Այդ ժամանակ դեղատան դեղագործներ էր Գիլյարով Չերվինսկին հետո նրա կինը Ելենան, իսկ սեփականատերը Ֆրանցիշեկ Զլոցկին։

ХХ-րդ դարի առաջին կեսում արտադրվեցին 50-55 քսուքներ, 25-30 թուրմ, 15-20 օշարակ։ Դեղերի արտադրության համար օգտագործվում է 220 բույս։ Բույսերը հավաքելու և պատրաստելու գործով զբաղվում էին դեղատան աշխատողները։ 1935 թվականին դեղատան մոտ 110 մետր խորության վրա կատարվեց հորատանցում և ստացան հանքային ջուր։ Այստեղ ջրին ավելացրին մրգային օշարակ, բերված Գերմանիայից և Պաղեստինից։

1966 թվականին որոշ իրեր դեղատանից տեղափոխեցին Լվովի դեղատուն-թանգարան։ Լուցկի դեղատունը թանգարան ավելի ուշ դարձավ։

Մինչև օրս դեղատունը աշխատում է։ Գործում է նաև լաբարատորիան։ Այստեղ կատարվում է մաշկաբանական դեղերի մասնագիտացված արտադրություն։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղատուն-թանգարանը հանդիսանում է մեկ հարկանի տուն, երկհարկանի նկուղով, գլանաձև կամարով։ Հիմնական ճակատը ունի երեք պատուհաններ եւ մուտք։ Տունը զարդարված է թիթեղապատ էլեմենտներով, պատուհանները ճաղերով են, լամպերով։ Պատուհանները ունեն շրջակալ։ Դեղատան կողքին գտնվում են այլ հին քարե տներ։

Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղատան թանգարանային մասը կազմված է երկու սենյակներից - առևտրի կենտրոնից և տնօրենի առանձնասենյակից։ Այստեղ պահպանված է դեղատան հին ինտերիերը։ Կեչեկեղևից շինված պահարանը, որը տեղադրված է սրահներում պատրաստվել է 150 տարի առաջ։ Պահարանի առաստաղի վրա գտնվում են Սոկրատեսի և Հիպոկրատի կիսարձանները։ Առևտրի սրահում պահպանվում է դրամարկղը The National Cash Register Co, Dayton, Ohio, USA որտեղ պահպանվում են հին փողերը։

Տնoրենի աշխատասենյակում են գտնվում դեղատան սպասքը, հին բաղադրատոմսեր և փաստաթղթեր։ Ինչպես նաև օգնություն դեղեր պատարաստելու համար 1875 թվական, բուսական բուժիչ բույսեր 1883 թվական, հին գրքեր դեղագործական քիմիայի մասին։ Աշխատասենյակում են դրված հին դեղատան գույքը. մեքենա մոմիկներ պատրաստելու համար, տարբեր ձևի սպասք, հին տպագրական մեքենա, հեռախոս և այլն։ Դեղատանն են պահպանվում հերբարիումի Դեղաբույսերը 1942 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]