Լուսանը ելնում է արահետ
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ և մանկական ֆիլմ |
Թվական | հունիս 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Աղասի Բաբայան |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Բելոկուրով և Աղասի Բաբայան |
Դերակատարներ | Դմիտրի Օռլովսկի, Ֆիլիմոն Սերգեև և Իգոր Կաշինցև |
Երաժշտություն | Դավիթ Կրավիցկի |
Կինոընկերություն | Գիտահանրամատչելի և ուսումնական ֆիլմերի կենտրոնական ստուդիա |
Տևողություն | 68 րոպե |
Նախորդ | Անշահախնդիր սիրո արահետով |
Հաջորդ | Q4402071? |
«Լուսանը ելնում է արահետ» (ռուս.՝ Рысь выхо́дит на тропу́), խորհրդային գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 1982 թվականին[1][2]։ Ռեժիսորն է Աղասի Բաբայանը։ Այն «Անշահախնդիր սիրո արահետով» ֆիլմի շարունակությունն է[1][3]։ Ֆիլմը կրկին ձեռնասուն լուսանի մասին, որի անունն է Կունակ։
Նվիրվում է Վիտալի Բիանկիի հիշատակին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստադիտողին ևս մեկ անգամ սպասվում է հանդիպում անտառապահ Միխալիչի և նրա ընկերոջ՝ լուսան Կունակի հետ։ Ֆիլմում կրկին հանդես են գալիս տեղամասի ոստիկան Ֆյոդոր Գավրիլովը և մյուսները, որոնք խաղացել են «Անշահախնդիր սիրո արահետով» ֆիլմում։
«Լուսանը ելնում է արահետ» ֆիլմում կրկին բացահայտվում են Ալթայի՝ վարազների, արջերի, եղջերուների՝ հայրենի եզերքի անտառաբնակների փակ կյանքը։
Սյուժեում ներկայացված է մարդկանց և լուսանի պայքարը դաժան որսագողության դեմ։ Կունակը հանդիպում է ընկերուհուն և, անսալով բնության օրենքին, հեռանում է Միխալիչից։ Կունակը պայքարում է կուղխի հետ և ծանր վիրավորվում, սակայն նրան փրկում է անտառապահ ընկերը՝ Միխալիչը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դմիտրի Օռլովսկի | անռապահ Միխալիչ |
Սերգեյ Յուրտայկին | որսագող Լյոխա |
Ֆիլիմոն Սերգեև | ոստիկան Ֆյոդոր Գավրիլով |
Իգոր Կաշինցև | ուղղաթիռի ուղևոր |
Իգոր Չուրիկով | որսագող |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Աղասի Բաբայան
- Սցենարիստներ՝ Աղասի Բաբայան, Լեոնիդ Բելոկուրով, Նիկոլայ Կեմարսկի
- Օպերատոր՝ Անատոլի Կազնին
- Կոմպոզիտոր՝ Դավիդ Կրիբիցկի
- Ձայնի օպերատոր՝ Ն. Կուզնեցով
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թիվ, XVI Համամիութենական կինոփառատոն (Լենինգրադ)՝ Ժյուրիի դիպլոմ «Մարդ և բնություն» կապի լավագույն բացահատման համար[4]
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի մյուս սերիաներն են՝
- Անշահախնդիր սիրո արահետով (1971)
- Լուսանը ելնում է արահետ (1982)
- Լուսանը վերադառնում է (1986)
- Լուսանը գնում է հետքերով (1994)
Բոլոր ֆիլմերը նվիրված են Վիտալի Բիանկիի հիշատակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Яндекс». www.kinopoisk.ru. Արխիվացված է օրիգինալից 2024-04-01-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Рысь выходит на тропу (1982), 2006 թ․ սեպտեմբերի 27, Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին
- ↑ ««Рысь выходит на тропу» (1982)». Кинориум (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.84
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|